«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
29 մարտի 2006 թ.
Պետական գրանցման թիվ 60006084
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
10 մարտի 2006 թ. |
N 29-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՍՊԱՌՈՂՆԵՐԻՆ ՎԱՃԱՌՎՈՂ ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի ա) կետը, 21-րդ, 22-րդ հոդվածները և Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2003 թվականի հունվարի 13-ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառում սակագների սահմանման ու վերանայման կարգը հաստատելու մասին» N 1-Ն որոշումը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Սահմանել «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության կողմից՝
ա) ամսական մինչև 10,0 հազար նորմալ խորանարդ մետր սպառողներին վաճառվող յուրաքանչյուր հազար նորմալ խորանարդ մետր բնական գազի սակագինը՝ 90 000 դրամ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը,
բ) ամսական 10,0 հազար նորմալ խորանարդ մետր և ավելի սպառողներին վաճառվող յուրաքանչյուր հազար նորմալ խորանարդ մետր բնական գազի` յուրաքանչյուր ամսվա սակագնի հաշվարկման հետևյալ բանաձևը`
P = 146.51 * E,
որտեղ`
P- ն 10,0 հազար նորմալ խորանարդ մետր և ավելի սպառողներին վաճառվող բնական գազի յուրաքանչյուր հաշվետու ամսվա սակագինն է (դրամ/հազար խմ)՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը,
E- ն յուրաքանչյուր հաշվետու ամսվան նախորդող ամսվա 25-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված մեկ ԱՄՆ դոլարի փաստացի հաշվարկային փոխարժեքի մեծությունն է:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության բնական մենաշնորհների կարգավորման հանձնաժողովի 2004 թվականի հունվարի 9-ի «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության կողմից սպառողներին վաճառվող բնական գազի սակագների սահմանման և Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովի 1999 թվականի նոյեմբերի 29-ի N 34 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 2-Ն որոշման 1-ին կետը և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2005 թվականի հունիսի 28-ի «Հայաստանի Հանրապետության բնական մենաշնորհների կարգավորման հանձնաժողովի 2004 թվականի հունվարի 9-ի N 2-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 82-Ն որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2006 թվականի ապրիլի 10-ից։
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ` |
Ռ. Նազարյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
25.07.2013, N 265-Ն | 25.08.2013, N 29-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|