ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
28 դեկտեմբերի 2004 թ. |
N 354/04-Ա |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«Կասկադ Ինվեստմենտս» ՓԲԸ-ի բրոքերային գործունեության արժեթղթերի հավատարմագրային կառավարման գործունեության լիցենզիայի դիմումը բավարարելու մասին
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8 և 26 հոդվածներով, «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 61 հոդվածի 1-ին, 3-րդ կետերով, 63 հոդվածի 1-ին կետով և 121 հոդվածով, Հանձնաժողովը որոշում է.
1. Բավարարել «Կասկադ Ինվեստմենտս» ՓԲԸ-ի կողմից արժեթղթերի շուկայում բրոքերային գործունեության և հավատարմագրային կառավարման գործունեության լիցենզիայի դիմումը՝ տրամադրելով բրոքերային գործունեության ԲԳ 0052 և արժեթղթերի հավատարմագրային կառավարման գործունեության ՀԿԳ 0053 լիցենզիաները։
2. Հանձնարարել Հանձնաժողովի աշխատակազմին սույն որոշումն ընդունելու օրվանից երեք օրվա ընթացքում որոշման պատճենն ուղարկել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն, Հայաստանի ֆոնդային բորսա ինքնակարգավորվող կազմակերպություն, Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա ինքնակարգավորվող կազմակերպություն և «Կասկադ Ինվեստմենտս» ՓԲԸ։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։
ՀՀ արժեթղթերի հանձնաժողովի նախագահ՝ |
Է. Մուրադյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|