Գլխավոր տեղեկություն
Համար
N 56-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (16.02.2006-02.10.2008)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2006.02.15/8(463) Հոդ.216
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
26.01.2006
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
31.01.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
04.02.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.02.2006
Ուժը կորցնելու ամսաթիվ
15.07.2020

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
4 փետրվարի 2006 թ.


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

26 հունվարի 2006 թվականի N 56-Ն

ԱՌԱՆՁԻՆ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՆՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՏԱՐԻՔԱՅԻՆ ԵՎ ԱՅԼ ՊԱՀԱՆՋՆԵՐՆ ՈՒ ԱՅԴ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

«Հայաստանի փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան`  Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Առանձին մասնագիտություններով փրկարարական ծառայության ընդունվելու տարիքը սահմանել`

ա) վարորդների հաստիք` մինչև 42 տարեկան` համապատասխան տրանսպորտային միջոց վարելու վարորդական իրավունքի վկայականի առկայության դեպքում.

բ) բժշկի հաստիք` մինչև 45 տարեկան` օրդինատուրան ավարտելու դեպքում.

գ) մարզային ստորաբաժանումներում նյութատեխնիկական ապահովման գծով հաստիք` մինչև 40 տարեկան` տնտեսագիտական բարձրագույն կրթությամբ:

2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության արտակարգ իրավիճակների վարչության զինվորական և քաղաքացիական անձնակազմին բոլոր մասնագիտությունների գծով` «Հայաստանի փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 110-րդ հոդվածով նախատեսված առաջին ատեստավորման ժամանակ տարիքային սահմանափակում չի ներկայացվում:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2006 թ. հունվարի 31
Երևան