Գլխավոր տեղեկություն
Համար
N 267-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.04.2006-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2008.03.22/19(609) Հոդ.353
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
09.03.2006
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
11.03.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
14.03.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.04.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
14 մարտի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

9 մարտի 2006 թվականի N 267-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9-Ի N 2200-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 9-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին» N 2200-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

որոշման N 1 հավելվածի 22-րդ կետի 4-րդ սյունակում «2006 թ. փետրվարի 3-րդ տասնօրյակ» բառերը փոխարինել «2006 թ. մարտի 3-րդ տասնօրյակ» բառերով, իսկ 23-րդ կետի 4-րդ սյունակում «2006 թ. փետրվարի 3-րդ տասնօրյակ» բառերը` «2006 թ. ապրիլի 3-րդ տասնօրյակ» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2006 թ. մարտի 11
Երևան