Գլխավոր տեղեկություն
Համար
N 228-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.04.2006-13.05.2006)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2006.12.22/65(520) Հոդ.337
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
16.02.2006
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
06.03.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
09.03.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.04.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
9 մարտի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

16 փետրվարի 2006 թվականի N 228-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԾԱԽՍԵՐԻ ԵՎ ԴԵՖԻՑԻՏԻ (ՊԱԿԱՍՈՒՐԴԻ) ԳՈՒՄԱՐՆԵՐՆ ԱՎԵԼԱՑՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 2162-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև 2005 թվականին կնքված ծրագրային ֆինանսական օգնության վերաբերյալ փոխըմբռնման հուշագրին, «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 19-րդ կետին և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածով հաստատված`

ա) ծախսերի գումարն ավելացնել 317,108.0 հազ. դրամով,

բ) դեֆիցիտի (պակասուրդի) գումարն ավելացնել 317,108.0 հազ. դրամով:

2. «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ, 7-րդ և 8-րդ հոդվածների աղյուսակներում և N 1 հավելվածում կատարել փոփոխություններ` համաձայն համապատասխանաբար NN 1, 2, 3 և 4 հավելվածների:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 15-ի «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2162-Ն որոշման NN 1, 3, 4 և 5 հավելվածներում կատարել փոփոխություններ` համաձայն NN 1, 2, 3 և 4 հավելվածների:

4. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի և Տավուշի մարզերի զարգացման ծրագրերի իրականացման համար Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության կառավարության կողմից այդ նպատակով Հայաստանի Հանրապետությանը հատկացված դրամաշնորհի միջոցների հաշվին Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարությանը Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից հատկացնել 317,108.0 հազ. դրամ` համաձայն N 5 հավելվածի:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2006 թ. մարտի 6
Երևան

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2006 թվականի
 փետրվարի 16-ի N 228-Ն որոշման

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 3-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 2162-Ն ՈՐՈՇՄԱՆ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

(հազ. դրամ)

 ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԴԵՖԻՑԻՏԻ (ՊԱԿԱՍՈՒՐԴԻ) ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ

Ցուցանիշների փոփոխությունը
 (ավելացումները ներկայացված են դրական նշանով)

առաջին
եռամսյակ 

առաջին
կիսամյակ

ինն ամիս 

տարի

ԸՆԴԱՄԵՆԸ

317,108.0 317,108.0 317,108.0  317,108.0

այդ թվում`

       

Ա. Ներքին աղբյուրներ 

317,108.0 317,108.0 317,108.0 317,108.0

այդ թվում`

       

2. Այլ ներքին աղբյուրներ

317,108.0 317,108.0 317,108.0 317,108.0

ա) 2006 թվականի տարեսկզբի ազատ մնացորդի միջոցներ

317,108.0 317,108.0 317,108.0  317,108.0 


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2006 թվականի
 փետրվարի 16-ի N 228-Ն որոշման

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 7-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 2162-Ն ՈՐՈՇՄԱՆ N 3 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

(հազ. դրամ)

Խումբը 

Ենթախումբը

Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման խմբերի և ենթախմբերի անվանումները 

Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները ներկայացված են դրական նշանով)

առաջին եռամսյակ

առաջին կիսամյակ

ինն ամիս

տարի

   

ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ

317,108.0

317,108.0

317,108.0

317,108.0

   

այդ թվում`

       

14

 

ՀԻՄՆԱԿԱՆ ԽՄԲԻՆ ՉԴԱՍՎՈՂ ԾԱԽՍԵՐ 

317,108.0

317,108.0

317,108.0

317,108.0

   

այդ թվում`

       
 

06

Այլ ծրագրեր

317,108.0

317,108.0

317,108.0

317,108.0


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

Հավելված N 3
ՀՀ կառավարության 2006 թվականի
 փետրվարի 16-ի N 228-Ն որոշման

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 8-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 2162-Ն ՈՐՈՇՄԱՆ N 4 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

(հազ. դրամ)

Բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածների անվանումները 

Ցուցանիշների փոփոխությունը
(ավելացումները ներկայացված են դրական նշանով)

առաջին
եռամսյակ 

առաջին
կիսամյակ

ինն ամիս 

տարի

ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ

317,108.0 317,108.0 317,108.0  317,108.0

այդ թվում`

       

Ա. ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ

317,108.0 317,108.0 317,108.0 317,108.0

այդ թվում`

       
ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԳՆՄԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԾԱԽՍԵՐ 317,108.0 317,108.0 317,108.0 317,108.0

այդ թվում`

       
Այլ ծախսեր 317,108.0 317,108.0 317,108.0 317,108.0
Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր 317,108.0 317,108.0 317,108.0  317,108.0 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Հավելված N 4
ՀՀ կառավարության 2006 թվականի
 փետրվարի 16-ի N 228-Ն որոշման

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 2162-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

(հազ. դրամ)

Խումբը 

Ենթախումբը

Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման խմբերի և ենթախմբերի անվանումները 

Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները ներկայացված են դրական նշանով)

առաջին եռամսյակ

առաջին կիսամյակ

ինն ամիս

տարի

   

ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ

317,108.0

317,108.0

317,108.0

317,108.0

   

այդ թվում`

       

14

 

ՀԻՄՆԱԿԱՆ ԽՄԲԻՆ ՉԴԱՍՎՈՂ ԾԱԽՍԵՐ 

317,108.0

317,108.0

317,108.0

317,108.0

   

այդ թվում`

       
 

06

Այլ ծրագրեր

317,108.0

317,108.0

317,108.0

317,108.0

   

այդ թվում`

       
    01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ

317,108.0

317,108.0

317,108.0

317,108.0

    ՀՀ կառավարություն

317,108.0

317,108.0

317,108.0

317,108.0


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Հավելված N 5
ՀՀ կառավարության 2006 թվականի
 փետրվարի 16-ի N 228-Ն որոշման

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ԵՎ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԻՑ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԾԱՆՈՒՄԸ

(հազ. դրամ)

111NN
ը/կ

 

ՀՀ Գեղարքունիքի մարզ

ՀՀ Տավուշի
 մարզ

Ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածների

 
Ա

Բ

1

2

3

4

I.ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

8500.0

5000.0

   
 

այդ թվում`

       
1. Կարտոֆիլի սերմաթարմացման ծրագիր

8500.0

 

Ապրանքների ձեռքբերման այլ ծախսեր     

 
2. Հացահատիկի սերմաթարմացման ծրագիր   5000.0

Ապրանքների ձեռքբերման այլ ծախսեր 

 

II. ՓՈՔՐ ԵՎ ՄԻՋԻՆ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅՈՒՆ

8000.0 20000.0    
 

այդ թվում`

       
1. Գործող ձեռնարկությունների ներդրումային ծրագրերի ֆինանսավորում, մասնավորապես, մարզային ՓՄՁ ԶԱԿ-ի կողմից տրամադրված վարկային երաշխիքներ   17000.0 Այլ ներքին տրանսֆերտային վճարներ ՓՄՁ ԶԱԿ 
2. ՓՄՁ զարգացման գերակա ուղղություններում մրցույթների կազմակերպում գործարարության աջակցման ծառայություններ մատուցող կազմակերպությունների միջև   3000.0 Այլ ներքին տրանսֆերտային վճարներ ՀՀ Տավուշի մարզպետարան
Գոշի գյուղապետարան 
3. ՓՄՁ զարգացման «Տեխնիկական առաջադրանքով» նախատեսված միջոցառումների իրականացման աշխատանքների մեկնարկում 8000.0   Այլ ներքին տրանսֆերտային վճարներ  

III. ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

56508.0 46000.0    
 

այդ թվում`

       
1. Դպրոցական շենքերի, մարզադահլիճների և խաղահրապարակների վերանորոգում 56008.0 46000.0 Կապիտալ նորոգման ծախսեր  
 

այդ թվում`

       
  ա) Իջևանի թիվ 5 միջնակարգ դպրոց   26000.0    
  բ) Վարագավանի միջնակարգ դպրոց   20000.0    
  գ) Վարդենիսի թիվ 2 միջնակարգ դպրոցի շենքի մասնակի նորոգում 17400.0      
  դ) Ազատի միջնակարգ դպրոցի տանիքի վերանորոգում 3500.0      
  ե) Ճամբարակի թիվ 4 միջնակարգ դպրոցի մասնակի վերանորոգում 2500.0      
  զ) Գավառի թիվ 5 միջնակարգ դպրոցի շենքի մասնակի նորոգում 17408.0      
  է) Վ. Գետաշենի թիվ 2 միջնակարգ դպրոցի շենքի մասնակի նորոգում 15200.0      
2. Դպրոցների ինքնակառավարման բաղադրիչի ուժեղացում 500.0      
 

այդ թվում`

       
  Հանրակրթական դպրոցների ղեկավարների կառա-վարման, ինչպես նաև դոնորներին, հովանավորներին որոնելու հմտությունների զարգացում 500.0   Այլ ծառայությունների ձեռքբերում  

IV. ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ 

1500.0      
 

այդ թվում`

       
1. Մարզում սոցիալական ծրագրերի վերաբերյալ բնակչության իրազեկման բարձրացում 500.0      
 

այդ թվում` 

       
  Մարզում սոցիալական ծառայություններ մատուցող կազմակերպությունների (պետական, հասարակական, միջազգային) և նրանց կողմից իրականացվող ծրա-գրերի վերաբերյալ տեղեկատվության հրատարակում և տարածում բնակչության լայն շերտերում 500.0   Այլ ծառայությունների ձեռքբերում  
2. Բնակչությանը սոցիալական ծառայությունների ընդլայնում 500.0      
 

այդ թվում`

       
  Սոցիալական և այլ իրավունքների վերաբերյալ խորհրդատվական ծառայությունների զարգացում 500.0   Այլ ծառայությունների ձեռքբերում  
3. Մարզի սոցիալական ծառայության գործակալությունների տեխնիկական միջոցներով հագեցում 500.0      
 

այդ թվում`

       
  Մարզի սոցիալական հարցերով զբաղվող ծառայությունների համակարգիչներով և ինտերնետային կապով ապահովում` նրանց միջև ինֆորմացիայի փոխանակումն արդյունավետ դարձնելու համար 500.0   Սարքերի և սարքավորումների ձեռքբերման ծախսեր  

V. ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ

8000.0

6800.0    
 

այդ թվում`

       
1.   Ընտանեկան բժշկության գծով բժիշկների և բուժքույրերի վերապատրաստում 500.0 2000.0 Այլ ծառայությունների ձեռքբերում  
2. Պոլիկլինիկաների, հեռավոր համայնքների ամբուլատորիաների, բուժկետերի առաջին օգնության պարագաներով ապահովում, նրանց շենքային պայմանների բարելավում   2800.0    
 

այդ թվում`

       
  «Իջևանի պոլիկլինիկա» ՓԲԸ-ի տանիքի և սանհանգույցի վերանորոգում      2800.0 Կապիտալ նորոգման ծախսեր  
3. Հաշմանդամներին (հատկապես հաշմանդամ երեխաների և նրանց ծնողների) անհրաժեշտ սարքավորումներով ապահովում, ինչպես նաև նրանց հասարակության մեջ ինտեգրելու ծրագրերի իրականացում   2000.0 Սարքերի և սարքավորումների ձեռքբերման ծախսեր  
4. Ճամբարակի պոլիկլինիկայի և հիվանդանոցի վերանորոգում 3000.0   Կապիտալ նորոգման ծախսեր  
5. Վարդենիսի հիվանդանոցի վերանորոգում 4000.0   Կապիտալ նորոգման ծախսեր  
6. Բուժհաստատությունների կառավարման բարելավում 500.0      
 

այդ թվում`

       
  Բուժհիմնարկների ղեկավարների ուսուցում ժամանակակից կառավարման մեթոդների և այլընտրանքային ֆինանսական աղբյուրներ (հովանավորների, բարեգործների միջոցների) ներգրավելու հմտությունների վերաբերյալ 500.0   Այլ ծառայությունների ձեռքբերում  

VI. ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

70400.0 76000.0    
 

այդ թվում`

       
1. Մարզի հանրապետական և մարզային նշանակության ճանապարհների հիմնանորոգում 26100.0 17000.0 Կապիտալ նորոգման ծախսեր ՀՀ բնապահպանության նախարարության ԾԻԳ
 

այդ թվում`

     
  ա) /Մ-4/-Իջևան-Գանձաքար-Իծաքար-Բերդ   14000.0    
  բ) /Մ-4/-Պարզ լիճ   3000.0    
  գ) Ն. Գետաշեն -Վ. Գետաշեն-Մադինա ճանապարհի նորոգման նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմում և 22 կմ երկարությամբ ճանապարհի 1,5 կմ հատվածի նորոգում 23000.0      
  դ) Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս, 68-700 կմ 3100.0      
2. Մարզի համայնքային (քաղաքային) ենթակայության ճանապարհների վերականգնում, կանաչապատում և բարեկարգում 8000.0 19000.0

Պետական բյուջեից համայնքների բյուջեներին տրվող նպատակային հատկացումներ` սուբվենցիաներ

համայնքապետարան
 

այդ թվում`

       
  ա) ք. Իջևանի քաղաքային փողոցների բարեկարգում   9500.0    
  բ) գ. Կողբի համայնքային ճանապարհների բարեկարգում      4000.0    
  գ) ք. Բերդի քաղաքային փողոցների բարեկարգում     5500.0    
  դ) ք. Գավառի համայնքային ենթակայության ճանապարհների նորոգում 8000.0      
3. Մարզի սահմանամերձ համայնքների ճանապարհների վերականգնում 17100.0   Պետական բյուջեից համայնքների բյուջեներին տրվող նպատակային հատկացումներ` սուբվենցիաներ  
 

այդ թվում`

       
  ա) Ճամբարակի տարածքի Վահանի գյուղական համայնքի ճանապարհների նորոգում, 1,5 կմ 5000.0      
  բ) Վարդենիսի տարածքի Կախակնի գյուղական համայնքի ճանապարհների նորոգում 4500.0      
  գ) Վարդենիսի տարածքի Սոթքի գյուղական համայնքի ճանապարհների նորոգում 7600.0      
4. Մարզում խմելու ջրի, ջրմուղ-կոյուղու և արտաքին ջրահեռացման (սելավատարների) համակարգերի բարելավում 3000.0 30000.0

Պետական բյուջեից համայնքների բյուջեներին տրվող նպատակային հատկացումներ` սուբվենցիաներ

 
 

այդ թվում`

       
  ա) ք. Իջևանի արտաքին ջրահեռացման համակարգի (սելավատարների) բարելավում   12000.0    
  բ) ք. Նոյեմբերյանի խմելու ջրի ներքին ցանցի բարելավում   6000.0    
  գ) գ. Դեղձավանի խմելու ջրի մատակարարման համակարգի վերանորոգում   5000.0    
  դ) գ. Ենոքավանի արտաքին ջրահեռացման համակարգի կառուցում   5000.0     
  ե) գ. Լուսաձորի արտաքին ջրահեռացման համակարգի կառուցում   2000.0    
  զ) գ. Վարդաձորի խմելու ջրագծի վերանորոգում, Մարտունու տարածք 1500.0      
  է) գ. Նորաբակի խմելու ջրագծի վերանորոգում, Վարդենիսի տարածք 1500.0      
5. Մարզի սահմանամերձ համայնքների զարգացմանն ուղղված խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման համակարգերի բարելավում 4000.0  

Պետական բյուջեից համայնքների բյուջեներին տրվող նպատակային հատկացումներ` սուբվենցիաներ

 
 

այդ թվում`

       
  Թթուջրի գյուղական համայնքի խմելու ջրի մատակարարման համակարգի վերանորոգում

4000.0

     
6. Մարզպետարանի կառուցվածքային կառավարչական համակարգի բարելավում, մասնավորապես, մոնիթորինգի և գնահատման գործառույթի ուժեղացում   3000.0

Այլ ծառայությունների ձեռքբերում

 
7. Մարզպետարանի աշխատակազմի աշխատատեղերի վերազինում ժամանակակից տեխնիկայի և կապի միջոցներով, դրանցից օգտվելու կարողությունների բարձրացում

7300.0

5000.0

Սարքերի և սարքավորումների ձեռքբերման ծախսեր

 
8. Մարդկանց իրազեկությունը բարձրացնող ՀԿ-ների դերի ակտիվացում 

1500.0

2000.0

Այլ ծառայությունների ձեռքբերում

 
9. Միջհամայնքային միավորումներին ֆինանսական և տեխնիկական աջակցություն 1200.0  

Ընթացիկ ներքին այլ տրանսֆերտային վճարներ

 
10. Համայնքների աշխատակազմի աշխատատեղերի վերազինում ժամանակակից տեխնիկայի և կապի միջոցներով, դրանցից օգտվելու կարողությունների բարձրացում 2200.0  

Պետական բյուջեից համայնքների բյուջեներին տրվող նպատակային հատկացումներ` սուբվենցիաներ

 

VII. ԳԱԶԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ

3000.0

     
 

այդ թվում`

       
1. Ծակքարի գյուղական համայնքի 1-ին թաղամասի գազամատակարարում

3000.0

 

Պետական բյուջեից համայնքների բյուջեներին տրվող նպատակային հատկացումներ` սուբվենցիաներ

 

VIII. ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ

7400.0

     
 

այդ թվում`

       
2. Համալիր ձկնաբուծական գործարանի վերազինում և Սևանի իշխանի արհեստական վերարտադրության նոր կենսատեխնոլոգիայի ներդրում նախկին ձկնաբուծական գործարանների (Սևանի, Գավառի, Լիճքի, Կարճաղբյուրի և Արգիճի գետի) հիման վրա (նախնական տնտեսական իրատեսության գնահատման հիման վրա) 7400.0   Սարքերի և սարքավորումների ձեռքբերման ծախսեր  
  ԸՆԴԱՄԵՆԸ 163308.0 153800.0    

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան