Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 12-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (07.04.2003-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԵԹՀՏ 2003.03.28/2(3) Հոդ.20
Ընդունող մարմին
Նուբարաշեն թաղային համայնքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
25.01.2003
Ստորագրող մարմին
Նուբարաշեն համայնքի թաղապետ
Ստորագրման ամսաթիվ
25.01.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.04.2003

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔ

 ՆՈՒԲԱՐԱՇԵՆ ԹԱՂԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 Ո Ր Ո Շ ՈՒ Մ

25 հունվարի 2003 թվականի թիվ 12-Ն
քաղ. Երևան

 ՆՈՒԲԱՐԱՇԵՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՎԱՐՁԱՎՃԱՐՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 19-րդ կետով և 60 հոդվածով.

 

1. Հաստատել 2003թ. հունվարի 1-ից համայնքային ենթակայության բազմաբնակարան բնակելի շենքերի բնակվարձի (սպասարկման վարձի) սակագին` 1 քառ. մ համար ամսական 10 դրամ, Հայրենական մեծ պատերազմի և զոհված ազատամարտիկների ընտանիքների համար սահմանել 50% զեղչ:

2. Սահմանել 2003թ. հունվարի 1-ից բնակչության կենցաղային աղբահանության վարձի սակագին 1 շնչի համար 60 դրամ:

3. Սահմանել 2003թ. հունվարի 1-ից ավտոտնակների զբաղեցրած տարածքների 1 քմ համար տարեկան 200 դրամ:

4. Սահմանել 2003թ. հունվարի 1-ից թաղամասի թեթև կոնստրուկցիաներով ժամանակավոր գործող օբյեկտների զբաղեցրած տարածքի օգտագործման վճարի չափը 1 քմ համար ամսական 500 դրամ

4.1 Թաղամասի տարածքում տեղադրված չգործող ժամանակավոր օբյեկտների համար զբաղեցրած տարածքի վարձավճար չգանձել:

5. Սահմանել 2003թ. հունվարի 1-ից ոչ բնակելի տարածքների օգտագործման վճարի չափը.

5.1 «Արմենտել» ՀՁ ՓԲԸ բաժանորդների սպասարկման 45, 47 ԱՀԿ հատկացված տարածքի համար` ամսական 420 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ:

5.2 ՀՀ փոստի և հեռահաղորդակցության նախարարության «Հայփոստ» ՊՓԲԸ Երևանի թիվ 71 փոստային բաժանմունքի զբաղեցրած տարածքի համար (108,7 քմ)` տարեկան 10.0 հազար դրամ:

5.3 Հասարակական քաղաքական կազմակերպություններին, հայրենակցական միություններին` անվճար:

5.4 «Նուբարաշեն» համատիրությանը` անվճար:

6. Համայնքի տարածքում վճարովի ավտոկանգառների (ավտոկայանատեղերի) վճար սահմանել 1 (մեկ) ավտոմեքենայի կայանման համար` 200 դրամ:

 

Կողմ  
Ա. Երմազյան ստորագր. Խ. Մարգարյան ստորագր.
Ս. Երմազյան ստորագր. Ա. Ոսկանյան ստորագր.
Կ. Հարությունյան ստորագր. Կ. Վարդանյան ստորագր.
Հ. Հարությունյան ստորագր. Ս. Կարմաջյան ստորագր.
Ն. Սողոմոնյան ստորագր. Յ. Բադալյան ստորագր.
Դեմ` չկա, ձեռնպահ` չկա  

 

Թաղապետ`

Ռ. Ասատրյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան