Գլխավոր տեղեկություն
Համար
N 30-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (16.02.2006-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2006.02.15/8(463) Հոդ.197
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
19.01.2006
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
27.01.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
02.02.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.02.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
2  փետրվարի 2006 թ.


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

19 հունվարի 2006 թվականի N 30-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱՐԶՆՈՒ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ (ԲՆԱԿԱՎԱՅՐԻ) ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԻԾԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ, 143-րդ և 17-րդ հոդվածներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Արզնու գյուղական համայնքի (բնակավայրի) գլխավոր հատակագիծը` համաձայն հավելվածի (գաղտնի):

2. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին`

ա) սահմանված կարգով ապահովել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Արզնու գյուղական համայնքի (բնակավայրի) գլխավոր հատակագծի համապատասխան նյութերի գաղտնազերծումը և ազդօրինակների հրատարակումը.

բ) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Արզնու գյուղական համայնքի (բնակավայրի) գլխավոր հատակագծի իրականացման մոնիթորինգն ապահովել համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 31-ի «Պետական քաղաքաշինական կադաստրի վարման և քաղաքաշինական գործունեության մոնիթորինգի անցկացման կարգը հաստատելու մասին» N 802 որոշմամբ սահմանված կարգի:

3. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմիններին և առաջարկել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Արզնու գյուղական համայնքի ղեկավարին ճյուղային ու համայնքային զարգացման ծրագրերում սահմանված կարգով ներառել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Արզնու գյուղական համայնքի (բնակավայրի) գլխավոր հատակագծի իրականացման միջոցառումները` ըստ առաջնահերթության:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2006 թ. հունվարի 27
Երևան