Գլխավոր տեղեկություն
Համար
N 165-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (16.03.2006-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2003.10.15/51(286) Հոդ.298
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
09.02.2006
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
22.02.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
28.02.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.03.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
28 փետրվարի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

9 փետրվարի 2006 թվականի N 165-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 2162-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 15-ի «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2162-Ն որոշման N 5 հավելվածում կատարել փոփոխություններ` համաձայն N 1 հավելվածի:

2. Հաստատել «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 04 խմբի 05 ենթախմբի «04. Արտադպրոցական դաստիարակություն - այլ պետական մարմիններ» ծրագրի գծով պետական աջակցության բաշխումը` ըստ առանձին իրավաբանական անձ հանդիսացող սուբյեկտների` դրանց հետ կնքելով նվիրաբերության պայմանագիր` համաձայն N 2 հավելվածի:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2006 թ. փետրվարի 22
Երևան

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2006 թվականի
փետրվարի 9-ի N 165-Ն որոշման

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 2162-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

(հազ. դրամ)

Բյուջետային  ծախսերի գործառական դասակարգման  

Բյուջետային  ծախսերի գործառական դասակարգման խմբերի և  ենթախմբերի, բյուջետային  ծախսերի տնտեսագիտական  դասակարգման  հոդվածների, ֆինանսավորվող   ծրագրերի և  դրանք  իրականացնող մարմինների  անվանումները

Ցուցանիշների փոփոխությունները   (փակագծերում նշված են հատկացումներից պակասեցվող, իսկ դրական նշանով` ավելացվող գումարները)

խում-բը

ենթա-խումբը

 

առաջին եռամսյակ

առաջին կիսամյակ

ինն ամիս

տարի

04

 

Կրթություն և գիտություն

այդ թվում`

0.0

0.0

0.0

0.0

   

Արտադպրոցական դաստիարակություն
այդ թվում`

0.0

0.0

0.0

0.0

 

05

04. Արտադպրոցական դաստիարակություն-այլ պետական մարմիններ
           այդ թվում`

0.0

0.0

0.0

0.0

   

ՀՀ կառավարությանն առընթեր  ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտե

0.0

0.0

0.0

0.0

   

Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր

(44,059.8)

(110,149.5)

(165,224.3)

(220.299.0)

   

Ընթացիկ ներքին այլ տրանսֆերտային վճարներ

44,059.8

110,149.50

165,224.30

220,299.00

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
 Մ. Թոփուզյան

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2006 թվականի
փետրվարի 9-ի N 165-Ն որոշման

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ 04 ԽՄԲԻ 05 ԵՆԹԱԽՄԲԻ «04. ԱՐՏԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ - ԱՅԼ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐ» ԾՐԱԳՐԻ ԳԾՈՎ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԲԱՇԽՈՒՄԸ` ԸՍՏ ԱՌԱՆՁԻՆ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ

Ծախսային ծրագիրը կատարող Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների և պետական աջակցություն ստացող իրավաբանական անձ հանդիսացող սուբյեկտների անվանումները

Գումարը (հազ. դրամ)

04. Արտադպրոցական դաստիարակություն - այլ պետական մարմիններ
այդ թվում`

220,299.0

ՀՀ կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտե
այդ թվում`

220,299.0

«Հայաստան» մարզական միություն» հասարակական կազմակերպություն

127,804.1

«Սևան» ԳՄԸ» հասարակական կազմակերպություն

55,743.1

Հայաստանի  «Դինամո»  մարզական հասարակական կազմակերպություն

27,603.8

«Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտե» իրավաբանական անձանց միություն

9,148.0

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
 Մ. Թոփուզյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան