Գլխավոր տեղեկություն
Համար
N 166-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (16.03.2006-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1999.03.15/6(72) Հոդ.299
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
09.02.2006
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
24.02.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
28.02.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.03.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
28 փետրվարի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

9 փետրվարի 2006 թվականի N 166-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2-Ի N 1307-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածով և Միջազգային քաղաքացիական ավիացիայի կազմակերպության մասին Չիկագոյի կոնվենցիայի N 17 հավելվածով սահմանված դրույթների համապատասխանությունն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հոկտեմբերի 2-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության ազգային ծրագրի մասին» N 1307-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`

որոշման 2-րդ կետը «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ» պարբերությունից հետո լրացնել հետևյալ պարբերություններով.

«Հայաստանի Հանրապետության օդանավակայանների գործադիր մարմինների ղեկավարներ

Հայաստանի Հանրապետությունում գրանցված օդանավ շահագործողների գործադիր մարմինների ղեկավարներ

Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում ավիացիոն գործունեություն իրականացնող կազմակերպությունների գործադիր մարմինների ղեկավարներ».

որոշմամբ հաստատված հավելվածում`

ա) 1-ին կետը «գործունեությունը» բառից հետո լրացնել «ուղևորների, օդանավի անձնակազմի անդամների, վերգետնյա անձնակազմի և հանրության կյանքն ու առողջությունը» բառերով.

բ) 29-րդ կետի`

«ա» և «գ» ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ա) պատասխանատու է ազգային ծրագրի մշակման, ներդրման, իրականացման և պահպանման համար, վերահսկում է օդանավակայաններում ազգային ծրագրի դրույթների կիրառման ընթացքը, ներդրված ավիացիոն անվտանգության միջոցառումների արդյունավետությունը և դրանց որակի ուսումնասիրման ու գնահատման համար կատարում տեսչական ստուգումներ»,

«գ) Հայաստանի Հանրապետության պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, օդանավակայանների, օդանավի շահագործողների հետ համատեղ իրականացնում է ազգային ծրագրով նախատեսված խնդիրները, պահանջում է վերացնել տեսչական ստուգումների ընթացքում հայտնաբերված թերությունները և խախտումները»,

«դ» ենթակետը «նպատակով» բառից հետո լրացնել «քննարկում է օտարերկրյա պետություններից ստացված դիմումները` կապված դեպի Հայաստանի Հանրապետության օդանավակայաններ չվերթեր իրականացնող օդանավերում զինված անձնակազմերի առկայության թույլտվության հետ,» բառերով,

«է» ենթակետը «մշակմանը» բառից հետո լրացնել «ավիացիոն անվտանգության ապահովման խնդիրներից ելնելով քննարկում և հաստատում է օդանավակայաններում նոր կառուցվող շինությունների նախագծման ու կառուցման և գոյություն ունեցող շինությունների վերակառուցման նախագծերը» բառերով.

գ) 33-րդ կետի`

«բ» ենթակետի ութերորդ պարբերությունը «տեսակները» բառից հետո լրացնել «անանուն զանգերի դեպքում գործողությունների կարգը,» բառերով,

«դ» ենթակետի չորրորդ պարբերությունը «նախաթռիչքային» բառից հետո լրացնել «և հետթռիչքային զննման» բառերով,

«դ» ենթակետի յոթերորդ պարբերությունը «կարգը» բառից հետո լրացնել «փոխադրման ընդունված, սակայն մշակման ընթացքում սխալմամբ տվյալ չվերթից հետ մնացած չուղեկցվող ուղեբեռի զննման և փոխադրման ընդունման կարգը» բառերով, և նույն ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«օդանավի մաքրման ժամանակ կիրառվող անվտանգության միջոցառումները»,

«զ» ենթակետի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«զ) Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մայիսի 22-ի N 615 որոշմամբ հաստատված քաղաքացիական ավիացիայի օդանավերով ուղևորների կողմից թռիչքի ընթացքում պահպանության փոխանցված զենքի և ռազմամթերքի փոխադրման կանոններով սահմանված անվտանգության հսկողության միջոցառումների իրականացումն օդանավով ուղևորների կողմից զենքի և ռազմամթերքի թույլատրված փոխադրման ժամանակ` նշելով`»,

«զ» ենթակետի երկրորդ պարբերությունը «ձևակերպման» բառից հետո լրացնել «, փոխադրման ընդունման, դեպի օդանավ տեղափոխման, օդանավի բեռնային խցիկում տեղադրման» բառերով.

դ) 37-րդ կետը «ծրագրերը» բառից հետո լրացնել «,որոնք ներկայացվում են լիազոր մարմնի հաստատմանը: Օդանավ շահագործողների ավիացիոն անվտանգության ծրագրերը հաստատում է լիազոր մարմնի ղեկավարը՝ հրամանով, ներկայացվելուց հետո մեկամսյա ժամկետում: Օդանավ շահագործողների ավիացիոն անվտանգության ծրագրերում կատարված փոփոխությունները և լրացումները լիազոր մարմնի կողմից հաստատվում են սույն կետով սահմանված կարգով» բառերով.

ե) 38-րդ կետի «դ» ենթակետի երկրորդ պարբերությունը «զննումը» բառից հետո լրացնել «տասներկու ժամից ավելի կանգառում գտնվելուց հետո շահագործման ենթակա օդանավի զննման կարգը» բառերով.

զ) 48-րդ կետը «կոմիտեի» բառից հետո լրացնել «կազմը,» բառով.

է) 55-րդ կետի`

«բ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«բ) Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության ծրագրի առանձին մասերի տրամադրում օտարերկրյա պետություններին, ինչպես նաև օդանավ շահագործողների մասին տեղեկատվության փոխանակում»,

«գ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«գ) ավիացիոն անվտանգության ծառայությունների աշխատողների պատրաստումը կարող է իրականացվել նաև օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատություններում, անհրաժեշտության դեպքում կարող է իրականացվել նաև ուսումնական ծրագրերի փոխանակում».

ը) 61-րդ կետը «մասին» բառից հետո լրացնել «անհապաղ» բառով.

թ) 67-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«67. Հայաստանի Հանրապետության օդանավակայանների հատուկ վերահսկելի և վերահսկելի գոտիների պահպանությունն իրականացվում է համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 16-ի N 940-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում օդանավերի և օբյեկտների պահպանության կարգի.

ժ) 78-րդ կետից հանել «Անցագրային և ներօբյեկտային վերահսկողության կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից» նախադասությունը, և նույն կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Հայաստանի Հանրապետության օդանավակայանների հատուկ վերահսկելի և վերահսկելի գոտիներում անցագրային և ներօբյեկտային վերահսկողությունն իրականացվում է համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հուլիսի 21-ի N 1142-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում անցագրային և ներօբյեկտային վերահսկողության կարգի».

ժա) 91-րդ կետը «ներքո» բառից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Տասներկու ժամից ավելի կանգառում գտնվելուց հետո շահագործման ենթակա օդանավերը պարտադիր կարգով պետք է ենթարկվեն նախաթռիչքային զննման».

ժբ) 103-րդ կետի`

երկրորդ պարբերությունը «օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով» բառերը փոխարինել «օրենքի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մայիսի 27-ի N 944-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում ավիացիոն անվտանգության հսկողության կազմակերպման և իրականացման կարգի պահանջների համաձայն» բառերով,

երրորդ պարբերությունը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Ուղևորների, նրանց ձեռքի իրերի, ուղեբեռների հաշվառման ու գրանցման ժամանակ ուղևորներին պետք է հարցում կատարվի ուղեբեռի պատկանելության, դրանց պարունակության, ուղեբեռում փոխադրման համար արգելված առարկաների ու նյութերի առկայության մասին»,

վերջին պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Հայաստանի Հանրապետության օդանավակայանների ավիացիոն անվտանգության ծառայությունների աշխատողների պատրաստման, վերապատրաստման, սերտիֆիկացման կարգերը, ինչպես նաև նրանց աշխատանքների որակի սկզբնական և պարբերական ստուգումների ու գնահատումների չափանիշները սահմանում է գլխավոր վարչությունը».

ժգ) 105-րդ կետը վերջին պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Որոշակի չվերթերի նկատմամբ ավիացիոն անվտանգության լրացուցիչ միջոցառումների կիրառման խնդրանքով օտարերկրյա պետությունների ավիացիոն իշխանությունների կամ օտարերկրյա օդանավ շահագործողների դիմումների դեպքերում, ավիացիոն անվտանգության լրացուցիչ միջոցառումներն իրականացվում են գլխավոր վարչության հետ համաձայնեցնելուց հետո».

ժդ) 106-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«106. Օդանավակայաններից մեկնող ուղևորների ավիացիոն անվտանգության հսկողությունն իրականացվում է մետաղափնտրիչ կամրջակի, ձեռքի մետաղափնտրիչի, ուղեբեռի զննման ստացիոնար ռենտգենյան սարքավորումների և պայթուցիկ նյութերի խտությունը որոշելու միջոցով հեքսոգեն ու նմանատիպ այլ պայթուցիկ նյութեր հայտնաբերող գազաանալիզատորների միջոցով: Մետաղափնտրիչների, ռենտգենյան սարքավորումների և գազաանալիզատորների օգտագործման կարգը, զննման ենթակա առարկաների սարքավորումների ու իրերի պատկերների պարամետրերը, դրանց չափագրման պայմաններն ու տեխնիկական սպասարկման կարգը սահմանում է գլխավոր վարչությունը».

ժե) 109-րդ կետի «բ» ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Ավիացիոն անվտանգության հսկողության ընթացակարգերն անցնելուց հետո ուղևորները հրավիրվում են թռիչքի: Մինչև օդանավ նստեցումը ստերիլ գոտու ելքի կամ օդանավի մուտքի մոտ փոխադրումների ծառայության տվյալ չվերթի ուղևորների հաշվառում կատարած աշխատողների կողմից իրականացվում է ուղևորի և նստեցման կտրոնի նույնականացում, որից հետո ուղևորները մուտք են գործում օդանավ».

ժզ) 111-րդ կետի երկրորդ պարբերությունում «Դիվանագիտական փոստը և բեռը» բառերը փոխարինել «Դիվանագիտական փոստը զննման ենթակա չէ» բառերով.

ժէ) 113-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Հայաստանի Հանրապետության օդանավակայանների հատուկ վերահսկելի և վերահսկելի գոտիներ զինված անձանց մուտքն արգելվում է, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերի».

ժը) «VII. ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻ ԵՎ ՕԴԱՆԱՎՈՎ ՓՈԽԱԴՐՎՈՂ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ԱՎԻԱՑԻՈՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ» գլխի 5-րդ բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ.


«5. ՀԱՏՈՒԿ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՈՒՆԵՑՈՂ ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻ ԵՎ ՈՒՂԵԿՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՆՁԱՆՑ ՓՈԽԱԴՐՈՒՄԸ

 

114. Հատուկ կարգավիճակ ունեցող ուղևորներ են հանդիսանում`

ա) Հայաստանի Հանրապետության Նախագահը,

բ) Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահը,

գ) Հայաստանի Հանրապետության վարչապետը,

դ) Ամենայն Հայոց Կաթողիկոսը,

ե) Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղարը և անդամները,

զ) Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորները և Հայաստանի Հանրապետության կառավարության անդամները,

է) Հայաստանի Հանրապետության Նախագահի, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի, Հայաստանի Հանրապետության վարչապետի հրավերով պաշտոնական այցով ժամանող պաշտոնական պատվիրակությունների անդամները:

Հատուկ կարգավիճակ ունեցող ուղևորների փոխադրման կարգը և առանձնահատկությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:

Ուղեկցման ենթակա անձինք են հանդիսանում ոստիկանական, ազգային անվտանգության մարմինների կարգախմբով ուղեկցվող անձինք, հաշմանդամները, Հայաստանի Հանրապետությունից վտարված անձինք կամ օտարերկրյա պետություններից վտարված Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, կալանքի տակ գտնվող անձինք, հոգեկան խանգարում ունեցող անձինք:

Ուղեկցման ենթակա անձանց փոխադրման կարգը և առանձնահատկությունները սահմանվում են գլխավոր վարչության կողմից».

ժթ) 116-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Արգելվում է փոխադրման ընդունել տվյալ չվերթի հետ առնչություն չունեցող անձանց ուղեբեռը».

ի) 118-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«118. Օդանավերով փոխադրման համար նախատեսված փոստը, սուրհանդակային և շտապ առաքումները, նախքան դրանց օդանավ բարձումը, ենթարկվում են ավիացիոն անվտանգության հսկողության: Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում փոստի, սուրհանդակային և շտապ առաքումների սպասարկման կանոնակարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը».

իա) 120-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«120. Օդանավերը թռիչքից առաջ և հետո ենթարկվում են նախաթռիչքային և հետթռիչքային զննումների: Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի օդանավերի զննման կանոնները սահմանվում են գլխավոր վարչության կողմից».

իբ) 131-րդ կետի «գ» ենթակետը «համար» բառից հետո լրացնել «պայթուցիկ նյութերի խտությունը որոշելու միջոցով հեքսոգեն ու նմանատիպ այլ պայթուցիկ նյութեր հայտնաբերող գազաանալիզատորներ» բառերով.

իգ) 132-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Հայաստանի Հանրապետության օդանավակայանների ավիացիոն անվտանգության ծառայությունների անձնակազմերի հավաքագրման, ընտրության և աշխատանքի ընդունման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից».

իդ) 135-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Ավիացիոն անվտանգության ազգային ծրագրի արդյունավետության ապահովման նպատակով գլխավոր վարչությունը մշակում և իրականացնում է վերապատրաստման ծրագրեր քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության անձնակազմի համար` ներառելով վերապատրաստումը մարդկային հնարավորությունների բնագավառում».

իե) 146-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Անօրինական միջամտության գործողության ենթարկված օդանավի թռիչքը Հայաստանի Հանրապետության օդանավակայաններից թույլատրվում է միայն այն դեպքում, երբ օդանավում գտնվող ուղևորների և օդանավի անձնակազմի անդամների կյանքին իրական վտանգ է սպառնում».

իզ) 151-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով.

«Ելնելով անօրինական միջամտության գործողությունների բնույթից և հետևանքներից` հակազդման միջոցառումների մասնակիցներից վերցվում են գրավոր հաշվետվություններ, որտեղ նրանք պետք է հայտնեն իրենց գործողությունների, դերի, առաջացած խնդիրների, անձնակազմի անդամների և ուղևորների հետ փոխգործունեության, կապի միջոցների արդյունավետության մասին, ինչպես նաև կարծիք հայտնեն հակազդման գործողությունների պլանի վերանայման կամ փոփոխության անհրաժեշտության վերաբերյալ:

Քննարկման և վերլուծության արդյունքներն ավիացիոն անվտանգության հարցերով լիազորված մարմինն իր երաշխավորությունների հետ միասին տրամադրում է բոլոր մասնակիցներին` ընդհանուր իրավիճակի բարելավման և բացահայտված թերությունների վերացման ուղղությամբ միջոցների ձեռնարկման համար:

Բոլոր այն փոփոխությունները, որոնց քննարկումից հետո ավիացիոն անվտանգության հարցերով լիազորված մարմինն անհրաժեշտ կհամարի կիրառել թերությունների վերացման համար, սեղմ ժամկետներում պետք է հայտնի Միջազգային քաղաքացիական ավիացիայի կազմակերպություն»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2006 թ. փետրվարի 24
Երևան