«Վավերացնում եմ» |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 փետրվարի 2006 թվականի N 183-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՊՐՈՖԵՍՈՐԱԴԱՍԱԽՈՍԱԿԱՆ ԱՆՁՆԱԿԱԶՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Հայաստանի փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 69-րդ հոդվածի 9-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել Հայաստանի փրկարար ծառայության ուսումնական հաստատության պրոֆեսորադասախոսական անձնակազմին ներկայացվող պահանջները` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՊՐՈՖԵՍՈՐԱԴԱՍԱԽՈՍԱԿԱՆ ԱՆՁՆԱԿԱԶՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
1. Սույն իրավական ակտով սահմանվում են Հայաստանի փրկարար ծառայության ուսումնական հաստատության (այսուհետ` ուսումնական հաստատություն) պրոֆեսորադասախոսական անձնակազմին ներկայացվող պահանջները:
2. Ուսումնական հաստատության պրոֆեսորադասախոսական անձնակազմն ընդգրկում է հետևյալ պաշտոնները` դասախոս, ասիստենտ, դոցենտ, պրոֆեսոր:
3. Ուսումնական հաստատության ամբիոնների (կրթաճյուղերի) պրոֆեսորադասախոսական անձնակազմի պաշտոններում կարող են նշանակվել այն անձինք, ովքեր համապատասխանում են հետևյալ պահանջներից որևէ մեկին`
ա) դասախոսի պաշտոնի համար`
ունի բարձրագույն մասնագիտական կրթություն (բացի բակալավրի որակավորումից) և առնվազն 2 տարվա գիտամանկավարժական աշխատանքի ստաժ,
համապատասխան մասնագիտության գծով ավարտել է ասպիրանտուրան կամ հայցորդի կարգավիճակով հանձնել է որակավորման քննությունները,
ունի բարձրագույն մասնագիտական կրթություն (բացի բակալավրի որակավորումից) և նշանակման պահին զբաղեցնում է Հայաստանի փրկարար ծառայության գլխավոր խմբի պաշտոն կամ մինչև նշանակումը վերջին 4 տարում զբաղեցրել է Հայաստանի փրկարար ծառայության համակարգում փրկարարական ծառայության ավագ խմբի պաշտոն.
բ) ասիստենտի պաշտոնի համար`
ունի բարձրագույն մասնագիտության գծով գիտական աստիճան և առնվազն 2 տարվա գիտամանկավարժական աշխատանքի ստաժ,
ուսումնական հաստատությունում առնվազն 3 տարի աշխատել է որպես դասախոս և ունի գիտամեթոդական կամ ուսումնամեթոդական աշխատանքներ,
ունի բարձրագույն մասնագիտական կրթություն (բացի բակալավրի որակավորումից), մինչև նշանակումը վերջին մեկ տարում Հայաստանի փրկարար ծառայության համակարգում զբաղեցրել է փրկարարական ծառայության գլխավոր խմբի պաշտոն կամ վերջին 3 տարում նույն համակարգում զբաղեցրել է ավագ խմբի պաշտոն և ունի գիտամանկավարժական աշխատանքի առնվազն 4 տարվա ստաժ.
գ) դոցենտի պաշտոնի համար`
ունի համապատասխան մասնագիտության գծով գիտական աստիճան և առնվազն 4 տարվա գիտամանկավարժական աշխատանքի ստաժ,
ուսումնական հաստատությունում առնվազն 3 տարի աշխատել է որպես ասիստենտ և ունի գիտամեթոդական կամ ուսումնամեթոդական աշխատանքներ,
ունի բարձրագույն մասնագիտական կրթություն (բացի բակալավրի որակավորումից), մինչև նշանակումը վերջին մեկ տարում Հայաստանի փրկարար ծառայության համակարգում զբաղեցրել է փրկարարական ծառայության գլխավոր խմբի պաշտոն և ունի գիտամանկավարժական աշխատանքի առնվազն 6 տարվա ստաժ.
դ) պրոֆեսորի պաշտոնի համար`
ունի դոկտորի գիտական աստիճան և գիտամանկավարժական աշխատանքի առնվազն 4 տարվա ստաժ,
ունի գիտությունների թեկնածուի գիտական աստիճան և առնվազն 6 տարվա գիտամանկավարժական աշխատանքի ստաժ, որից առնվազն 4 տարին` դոցենտի պաշտոնում,
ունի բարձրագույն մասնագիտական կրթություն (բացի բակալավրի որակավորումից), մինչև նշանակումը վերջին մեկ տարում Հայաստանի փրկարար ծառայության համակարգում զբաղեցրել է փրկարարական ծառայության գլխավոր խմբի պաշտոն, ունի գիտամանկավարժական աշխատանքի առնվազն 8 տարվա ստաժ և գիտամեթոդական կամ ուսումնամեթոդական աշխատանքներ:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
06.07.2023, N 1092-Ն | 16.07.2023, N 183-Ն | |
09.08.2012, N 1014-Ն | 01.09.2012, N 183-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|