Գլխավոր տեղեկություն
Համար
N 123-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.03.2006-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2009.05.15/17(335) Հոդ.89
Ընդունող մարմին
Քաղաքացիական ծառայության խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
14.02.2006
Ստորագրող մարմին
Քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
14.02.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.03.2006

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
24 փետրվարի 2006 թ.
Պետական գրանցման թիվ 60506051

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

14 փետրվարի 2006 թ. 
ք. Երևան

N 123-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 13-Ի N 18-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքի 19-րդ հոդվածի 16-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդը որոշում է.

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի 2002 թվականի հունիսի 13-ի «Քաղաքացիական ծառայողի ատեստավորում անցկացնելու կարգը սահմանելու մասին» N 18-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը.

որոշմամբ սահմանված հավելվածի`

1) 14-րդ կետի «մասին» բառից հետո լրացնել «` լրացնելով քաղաքացիական ծառայողի ատեստավորում անցնելու տեղեկացման թերթիկը (Ձև N 1)» (հավելված) բառերը.

2) 16-րդ կետի «եզրակացությունների,» բառից հետո լրացնել «քաղաքացիական ծառայողների ատեստավորում անցնելու տեղեկացման թերթիկների,» բառերը.

3) 26-րդ կետի, 64-րդ կետի առաջին պարբերության, 71-րդ կետի և «Ատեստավորման թերթ»-ի ձևում «(Ձև)» բառը փոխարինել (Ձև N 2)» բառերով:

ՀՀ քաղաքացիական
ծառայության խորհրդի    
նախագահ
Մ. Բադալյան 

«Հավելված

 

Ձև N 1

Քաղաքացիական ծառայողի ատեստավորում

անցկացնելու կարգի

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ց Մ Ա Ն  Թ Ե Ր Թ Ի Կ

 

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄ ԱՆՑՆԵԼՈՒ

 

Ես՝ _____________________________________________________________

 

________________________________________________________________

քաղաքացիական ծառայողի անունը, ազգանունը,

 

________________________________________________________________

քաղաքացիական ծառայողի պաշտոնը

 

տեղեկացված եմ «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով

(Օրենք) սահմանված կարգով

200 թվականի __________ «___» -ին «____» ժամին _____________ վայրում

________________________________________________________________

ատեստավորում անցկացնելու տարին, ամիսը, ամսաթիվը, ժամը, վայրը

ատեստավորում անցնելու մասին:

 

Տեղեկացված եմ նաև, որ Օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետի համաձայն՝ Օրենքով

նախատեսված ատեստավորմանը երեք անգամ չներկայանալը քաղաքացիական ծառայության պաշտոնից

ազատելու հիմք է:

 

_________________

/_______________/

«_____» _____________

200 թ.

քաղաքացիական ծառայողի

ստորագրությունը

անունը, ազգանունը

ամսաթիվը

_________________

/_______________/

«_____» _____________

200 թ.

համապատասխան մարմնի

կադրային ստորաբաժանման ղեկավարի ստորագրությունը

անունը, ազգանունը

ամսաթիվը»