Գլխավոր տեղեկություն
Համար
N 24-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.03.2006-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2009.05.15/17(335) Հոդ.88
Ընդունող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
28.02.2006
Ստորագրող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
28.02.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.03.2006

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
7 մարտի 2006 թ.
Պետական գրանցման թիվ 60006064


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

28 փետրվարի 2006 թ.
ք. Երևան

N 24-Ն


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 8-Ի N 168-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2005 թվականի նոյեմբերի 8-ի N 168-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառում արտադրական հզորությունների կառուցման կամ վերականգնման լիցենզիա ստանալու համար անհրաժեշտ ֆինանսական երաշխիքների ներկայացման կարգի» 1.3 կետի ա) ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«ա) Հայաստանի Հանրապետությունում գործող որևէ բանկ, վարկային հաստատություն կամ ապահովագրական կազմակերպություն:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը։

 
ՀՀ հանրային ծառայությունները
կարգավորող հանձնաժողովի
նախագահ`
  
Ռ. Նազարյան