ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
26 դեկտեմբերի 2005 թվականի N 45-Ա |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
Ղեկավարվելով «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 37, 53 հոդվածների, «Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 31, 63 հոդվածների դրույթներով՝ Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը
որոշում է.
1. «ԱՆԳԵՂ-ՏՎ» ՍՊ ընկերությանը տալ Սիսիան քաղաքի տարածքում հեռուստահաղորդումների կաբելային հեռարձակման լիցենզիա։
2. Սիսիան քաղաքի տարածքում հեռուստահաղորդումների կաբելային հեռարձակման համար սահմանել լիցենզային վճար՝ հիսուն հազար դրամ։
Նախագահ՝ |
Գ. Ամալյան |