Գլխավոր տեղեկություն
Համար
N 8-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.03.2006-11.10.2009)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2009.05.15/17(335) Հոդ.85
Ընդունող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
20.01.2006
Ստորագրող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
20.01.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.03.2006
Ուժը կորցնելու ամսաթիվ
07.07.2013

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
1 մարտի 2006 թ.
Պետական գրանցման թիվ 60006058

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

20 հունվարի 2006 թ.
ք. Երևան

N 8-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԲԱԺԱՆՈՐԴԻ ԵՎ ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ՍՊԱՌՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԲԱԺԱՆՈՐԴԻ ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ (ՄԱՏԱԿԱՐԱՐ-ԲԱԺԱՆՈՐԴ (ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ)) ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի ը) կետը՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հաստատել բազմաբնակարան շենքում գործող Բաժանորդի և կենցաղային սպառում ունեցող Բաժանորդի բնական գազի մատակարարման (Մատակարար-Բաժանորդ (կազմակերպություն)) պայմանագրի օրինակելի ձևը (հավելված):

2. «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերությանը՝ սույն որոշումն ուժի մեջ
մտնելու պահից՝  մինչև 2006 թվականի մայիսի 1-ը, բազմաբնակարան շենքում գործող բաժանորդի և կենցաղային սպառում ունեցող բաժանորդի հետ կնքված գազամատակարարման պայմանագրերը համապատասխանեցնել սույն որոշման 1-ին կետով հաստատված պայմանագրի օրինակելի ձևին:  

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀՀ հանրային ծառայությունները
կարգավորող հանձնաժողովի
նախագահ
 Ռ. Նազարյան

 

Հաստատված է
ՀՀ հանրային ծառայությունները
կարգավորող հանձնաժողովի
2006 թվականի հունվարի 20-ի
N 8-Ն որոշմամբ

Բազմաբնակարան շենքում գործող Բաժանորդի և կենցաղային սպառում ունեցող Բաժանորդի բնական գազի մատակարարման

(Մատակարար-Բաժանորդ (կազմակերպություն))

 

Պ Ա Յ Մ Ա Ն Ա Գ Ի Ր  N _________

 

 
____________________________

____ ___________ 200 թվական

պայմանագրի կնքման վայրը

Մատակարարը՝ ___________________________________________________________

(կազմակերպության անվանումը)

 

_____________________________________________________________________

(մասնաճյուղի անվանումը)

 

ի դեմս ________________________________________________________________

(պաշտոնը, անունը, ազգանունը)

 

որը գործում է _____________________________________________ հիման վրա, մի կողմից,

(գործունեությունը կարգավորող փաստաթղթի անվանումը)

 

և Բաժանորդը՝ __________________________________________________ , մյուս կողմից,

(կազմակերպության անվանումը, գազասպառման համակարգի գտնվելու վայրը)

 

համատեղ կոչվելով Կողմեր, կնքեցին սույն պայմանագիրը հետևյալի մասին.

 

1. Պայմանագրի առարկան

 

1.1. Սույն պայմանագրի և նրա անբաժանելի մաս հանդիսացող հավելվածների համաձայն՝ Մատակարարը պարտավորվում է Բաժանորդին մատակարարել կենցաղային սպառման համար անհրաժեշտ քանակի բնական գազ, իսկ Բաժանորդը՝ վճարել մատակարարված բնական գազի դիմաց սույն պայմանագրով սահմանված կարգով:

 

2. Կողմերի պարտավորությունները

 

2.1. Մատակարարի և Բաժանորդի փոխհարաբերությունները կարգավորվում են սույն պայմանագրով, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) 2005 թվականի հուլիսի 8-ի «Բնական գազի մատակարարման և օգտագործման կանոնները հաստատելու մասին» N 95-Ն որոշմամբ հաստատված «Բնական գազի մատակարարման և օգտագործման կանոններով» (այսուհետև՝ ԳՄՕԿ), Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով:

2.2. Մատակարարը պարտավոր է.

ա) ապահովել Բաժանորդի հուսալի գազամատակարարումը՝ «Բնական վառելանյութային գազեր արդյունաբերության և կոմունալ-կենցաղային նպատակների համար» ԳՈՍՏ 5542-87-ով սահմանված պայմաններին համապատասխանող բնական գազով.

բ) հաշվառքի սարքի ելքում ապահովել գազի ճնշումը՝ նվազագույնը 0,013 բար (1,275 կՊա).

գ) կազմել և Բաժանորդին ներկայացնել մատակարարված գազի համար վճարման փաստաթղթերը` սույն պայմանագրի 3.1. և 5.4. կետերի համաձայն.

դ) գազասպառման համակարգի վթարի դեպքում և վթարային իրավիճակներում մարդկանց կյանքին, առողջությանը կամ շրջակա միջավայրին սպառնացող վտանգի մասին Բաժանորդի ահազանգի դեպքում անհապաղ դադարեցնել Բաժանորդի գազամատակարարումը, վերացնել վթարի պատճառները՝ համաձայն գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման համաձայնագրի (հավելված N 3), և վերսկսել գազամատակարարումը՝ այդ մասին նախազգուշացնելով Բաժանորդին.

ե) գազամատակարարման ընդհատման կամ դադարեցման դեպքում այն վերականգնել ԳՄՕԿ-ով սահմանված ժամկետներում՝ նախապես տեղեկացնելով Բաժանորդին.

զ) անձամբ կամ իր հանձնարարությամբ՝ սպասարկող կազմակերպության միջոցով Բաժանորդին մատուցել գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման ծառայություն՝ համաձայն գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման համաձայնագրի (հավելված N 3).

է) վճարման փաստաթղթում սխալ հայտնաբերելու կամ վճարի հաշվարկի ճշտությանը կասկածելու դեպքում Բաժանորդի պահանջով 5-օրյա ժամկետում նրան պարզաբանել բնական գազի ծախսի ու արժեքի հաշվարկված մեծությունների ճշտությունը.

ը) Բաժանորդի դիմումի համաձայն կապարակնքել գազամատակարարման ցանցին միացված, սակայն օգտագործման մեջ չգտնվող գազօգտագործող սարքավորման գազի մուտքային գծերի փականները և կազմել համապատասխան ակտ: Կապարակնքված գազօգտագործող սարքավորումը համարվում է օգտագործման մեջ չգտնվող: Բաժանորդն իրավունք չունի առանց Մատակարարին տեղյակ պահելու հանել Մատակարարի կապարակնիքները.

թ) Բաժանորդի հետ կազմել շինության (տարածքի) գազիֆիկացման (գազամատակարարման վերականգնման) տեխնիկական անձնագիր, որի օրինակելի ձևը սահմանում է Մատակարարը.

ժ) տարին երկու անգամ Բաժանորդի հետ անցկացնել գազասպառման համակարգի օգտագործման և կենցաղում բնական գազից օգտվելու (այդ թվում՝ գազօգտագործող սարքավորումների) անվտանգության կանոնների և պահանջների հրահանգավորում (հավելված N 1).

ժա) սույն պայմանագրի 2.3. կետի գ) ենթակետում նախատեսված դեպքերում 15-օրյա ժամկետում քննարկել Բաժանորդի ներկայացրած դիմումը և, բավարարման դեպքում,

անհրաժեշտ փոփոխություններ կատարել գազասպառման համակարգի նախագծում և գազասպառման համակարգում կամ թույլատրել գազօգտագործող սարքավորման փոխարինումը: Դիմումը մերժելու դեպքում դիմողին ներկայացնել գրավոր հիմնավորում.

ժբ) սույն պայմանագրի լուծման կամ գազամատակարարման ժամանակավոր դադարեցման վերաբերյալ Բաժանորդի դիմումի հիման վրա դադարեցնել Բաժանորդի գազամատակարարումը ոչ ուշ, քան երկու աշխատանքային օրվա ընթացքում.

ժգ) Բաժանորդի գազասպառման համակարգը ներառող տարածքի վարձակալության դեպքում վարձակալին մատուցել Բաժանորդի կամ վարձակալի հետ կնքված պայմանագրով նախատեսված ծառայությունները.

ժդ) նվազագույնի հասցնել յուրաքանչյուր Բաժանորդի գազամատակարարման ընդհատումների թիվը և ընդհատման տևողությունը, ընդ որում, ընդհատումների թիվը 12 ամսվա ընթացքում չպետք է գերազանցի 4 անգամը, իսկ յուրաքանչյուր ընդհատման առավելագույն տևողությունը՝ 36 ժամը, բացառությամբ, եթե ընդհատումը վթարի և վթարային իրավիճակներում սարքավորումների ավտոմատ կարճաժամկետ անջատումների կամ ֆորս մաժորի հետևանք է:

Գազիֆիկացվող բնակավայրերում նոր բաժանորդների միացման պատճառով բաժանորդների գազամատակարարման ընդհատումները չեն ներառվում ընդհատումների հաշվառվող քանակի մեջ:

2.3. Բաժանորդը պարտավոր է.

ա) վճարել մատակարարված գազի և գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման ծառայության դիմաց՝ սույն պայմանագրով սահմանված կարգով.

բ) պահպանել սույն պայմանագրի N 1 հավելվածով սահմանված գազասպառման համակարգի օգտագործման և կենցաղում բնական գազից օգտվելու անվտանգության (այդ թվում՝ գազօգտագործող սարքավորումերի) կանոնները և պահանջները.

գ) իր նախաձեռնությամբ գազօգտագործող սարքավորումների փոխարինման, նոր սարքերի հավաքակցման, կամ գազասպառման համակարգում այլ փոփոխություններ կատարելու համար գրավոր դիմել Մատակարարին՝ ներկայացնելով անհրաժեշտ տեղեկատվություն այդ փոփոխությունների մասին.

դ) ապահովել Մատակարարի սեփականությունը հանդիսացող առևտրային հաշվառքի սարքի և դրա տեղակայման արկղի, ինչպես նաև դրանց կապարակնիքների ամբողջականությունը և պահպանումը.

ե) գազասպառման համակարգի վթարի կամ վթարային իրավիճակների, կամ անսարքության, մարդկանց կյանքին, առողջությանը կամ շրջակա միջավայրին վտանգ սպառնացող իրավիճակներում, ինչպես նաև գազի արտահոսք հայտնաբերելու դեպքում անմիջապես ընդհատել գազի սպառումը, փակել գազասպառման համակարգի և գազօգտագործող բոլոր սարքավորումների փականները (անհրաժեշտության դեպքում նաև հաշվառքի սարքի արկղում տեղակայված փականները), օդափոխել շինությունը, չօգտվել բաց կրակից, չմիացնել և չանջատել էլեկտրասարքեր և այդ մասին անհապաղ հայտնել Մատակարարին.

զ) գազը և գազասպառման համակարգը չօգտագործել տեխնիկական պայմաններով, նախագծով և գազօգտագործող սարքավորումների տեխնիկական փաստաթղթերով (անձնագրերով) չնախատեսված նպատակներով ու պայմաններով.

է) չկատարել ինքնակամ միացումներ գազամատակարարման համակարգին.

ը) չխոչընդոտել Մատակարարի ներկայացուցիչների՝ գազասպառման համակարգի համապատասխանությունը նախագծին և տեխնիկական պայմաններին ստուգելու նպատակով

մուտքն իր տարածք, եթե ներկայացվում է լիազորությունները հավաստող ծառայողական վկայականը՝ լուսանկարով: Մատակարարի ներկայացուցիչների մուտքը Բաժանորդի տարածք կատարվում է ______________________, իսկ բացառիկ դեպքերում (գազամատակարարման ընթացքում

  (ժամերը)

 վթարների վերացման)՝ առանց Բաժանորդի համաձայնության, օրենքով սահմանված կարգով.

թ) գազասպառման համակարգը չօգտագործելու, իր գործունեությունը դադարեցնելու դեպքում փակել գազասպառման համակարգի, գազօգտագործող բոլոր սարքավորումների մուտքերի փականները և տեղեկացնել Մատակարարին՝ գազասպառման համակարգի անջատման կամ սույն պայմանագրի լուծման համար.

ժ) իր սեփականությունը հանդիսացող գազասպառման համակարգ պարունակող տարածքը օտարելու դեպքում դիմել Մատակարարին՝ վերջնահաշվարկ կատարելու, պայմանագիրը լուծելու և տարածքի գազամատակարարումը դադարեցնելու համար, ինչի վերաբերյալ Մատակարարը տեղեկանք է տալիս Բաժանորդին.

ժա) գազասպառման համակարգ ներառող տարածքը այլ անձանց վարձակալության (օգտագործման) հանձնելու դեպքում գրավոր տեղեկացնել Մատակարարին՝ վարձակալին (օգտագործողին) արտահերթ հրահանգավորման համար: Վարձակալը (օգտագործողը) ստանձնում է սույն պայմանագրով նախատեսված Բաժանորդի պարտավորությունները.

ժբ) իր միջոցներով վերականգնել, վերանորոգել տեխնիկական պայմանների խախտմամբ օգտագործված գազասպառման համակարգը կամ փոխարինել այդ համակարգի անսարք վիճակում օգտագործվող մասը.

ժգ) 30 օր և ավելի բացակայելու դեպքում նախազգուշացնել Մատակարարին՝ դադարեցնելու տարածքի գազամատակարարումը: Մատակարարին չնախազգուշացնելու դեպքում՝ Բաժանորդի բացակայության ժամանակ առաջացած վթարների և վթարային իրավիճակների, դրանց հետևանքով առաջացած վնասների համար Մատակարարը պատասխանատվություն չի կրում:

 

3. Մատակարարված բնական գազի հաշվառումը

 

3.1. Բաժանորդին մատակարարված բնական գազի քանակը որոշվում է առևտրային հաշվառքի սարքի ցուցմունքով, հաշվի առնելով տվյալ տարածքի համար հաշվարկված՝ բնակլիմայական պայմաններից կախված ճշգրտման գործակիցը: Հաշվառքի սարքի ցուցմունքը գրանցում է Մատակարարը՝ հաշվարկային ժամանակաշրջանի վերջին օրը, պարտադիր զննելով հաշվառքի սարքի արտաքին վիճակը և կապարակնիքների ամբողջականությունը: Բաժանորդն իրավունք ունի մասնակցել ցուցմունքի գրանցմանը:

3.2. Հաշվառքի սարքի տեխնիկական տվյալները գրանցվում են սույն պայմանագրի N 2 հավելվածում:

3.3. Հաշվառքի սարքի խախտումների կամ միտումնավոր խախտումների, կամ գազը հաշվառքի սարքի շրջանցմամբ օգտագործելու դեպքում մատակարարված գազի քանակը հաշվարկվում է ԳՄՕԿ-ով սահմանված կարգով: Հաշվառքի սարքի փոխարինման դեպքում սույն պայմանագրի 3.2 կետին համապատասխան կազմվում է երկկողմանի ստորագրված ակտ և կցվում սույն պայմանագրին:

3.4. Հաշվարկային ժամանակաշրջանն է _________________ (10 օրից պակաս չի կարող լինել):

 

4. Այլ պայմանները

 

4.1. Մատակարարի սեփականությունը հանդիսացող (տնօրինման տակ գտնվող) գազամատակարարման համակարգի և Բաժանորդի սեփականությունը հանդիսացող (տնօրինման տակ գտնվող) գազասպառման համակարգի սահմանազատման կետը հաշվառքի սարքի ելքն է (բկանցքը), եթե հաշվառքի սարքը Մատակարարի սեփականությունն է, և հաշվառքի սարքի մուտքն է, եթե հաշվառքի սարքը Բաժանորդի սեփականությունն է: Հաշվառքի սարքի սեփականատերը գազամատակարարման համար դիմող (պատվիրատու) կողմն է:

4.2. Մատակարարի սեփականությունը հանդիսացող հաշվառքի սարքի պլանային փոխարինումը և ստուգաչափումը կատարում է Մատակարարն իր միջոցներով: Հաշվառքի սարքի փոխարինման դեպքում Մատակարարը պարտավոր է տեղադրել վկայագրված և ստուգաչափված այլ հաշվառքի սարք: Հաշվառքի սարքի ապահավաքակցումից առնվազն մեկ աշխատանքային օր առաջ Մատակարարը Բաժանորդին գրավոր տեղեկացնում է հաշվառքի սարքի ապահավաքակցման ժամկետի մասին: Բաժանորդն (նրա կողմից լիազորված անձը) իրավունք ունի մասնակցել հաշվառքի սարքի ստուգաչափումներին և ապահավաքակցմանը: Հաշվառքի սարքի փոխարինումն արձանագրվում է երկկողմ ստորագրված ակտով, որի մեկ օրինակը տրվում է Բաժանորդին: Բաժանորդի չներկայանալու դեպքում Մատակարարը հաշվառքի սարքը փոխարինում է առանց Բաժանորդի մասնակցության: Նոր տեղադրված հաշվառքի սարքի գործարանային համարը, տեխնիկական պարամետրերը, կապարակնիքների համարները և ապահավաքակցված հաշվառքի սարքի ցուցմունքը ապահավաքակցման պահին ամրագրվում են հաշվառքի սարքի փոխարինման ակտում և սույն պայմանագրի N 2 հավելվածում:

4.3. Բաժանորդն իր սեփականությունը հանդիսացող հաշվառքի սարքի պլանային փոխարինումը և ստուգաչափումը կատարում է իր հաշվին՝ անձամբ կամ Մատակարարի միջոցով՝ պայմանագրի հիման վրա: Հաշվառքի սարքի ապահավաքակցումից առնվազն մեկ աշխատանքային օր առաջ Բաժանորդը տեղեկացնում է Մատակարարին ապահավաքակցման ժամկետի մասին: Հաշվառքի սարքի ապահավաքակցումը, ստուգաչափումը և փոխարինումը կատարվում է Մատակարարի մասնակցությամբ: Նոր տեղադրված հաշվառքի սարքի գործարանային համարը, տեխնիկական պարամետրերը, կապարակնիքների համարները և ապահավաքակցված հաշվառքի սարքի ցուցմունքը ապահավաքակցման պահին ամրագրվում են հաշվառքի սարքի փոխարինման ակտում և սույն պայմանագրի N 2 հավելվածում:

4.4. Հաշվառքի սարքի աշխատանքի վերաբերյալ կասկածի դեպքում Մատակարարի կամ Բաժանորդի նախաձեռնությամբ հաշվառքի սարքի փոխարինումը և արտապլանային ստուգաչափումն իրականացնում է դրա սեփականատերը՝ մյուս կողմի ներկայացրած դիմումի հիման վրա: Եթե, ըստ ստուգաչափման արդյունքների ակտի, հաշվառքի սարքն աշխատել է ճշտության դասի տիրույթում, ապա փոխարինման և ստուգաչափման ծախսերը կատարում է նախաձեռնող կողմը, հակառակ դեպքում՝ հաշվառքի սարքի սեփականատերը:

4.5. Բաժանորդի մեղքով Մատակարարի սեփականությունը հանդիսացող հաշվառքի սարքի վնասման դեպքում հաշվառքի սարքի փոխարինման, վերականգնման և ստուգաչափման ծախսերը կատարում է Բաժանորդը: Այդ ծախսերը հաշվարկվում են Հանձնաժողովի 2005 թվականի նոյեմբերի 1-ի «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության կողմից ներկայացված՝ բնական գազի հաշվառքի սարքերի փոխարինման, վերանորոգման և ստուգաչափման ծախսերի հաշվարկի մեթոդիկային համաձայնություն տալու մասին» N 156-Ա որոշմամբ սահմանված կարգով:

4.6. Բաժանորդն իրավունք ունի 30-օրյա ժամկետում Մատակարարից տեղեկատվություն ստանալ մատակարարված բնական գազի որակական ցուցանիշների մասին: Բաժանորդի պահանջի դեպքում տեղեկատվությունը պետք է տրամադրվի գրավոր:

4.7. Բաժանորդի գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկումը և նորոգումը

 

իրականացնում է ______________________________________________

(կազմակերպության անվանումը, հասցեն)

 

համաձայն___________________________________________________ :

(համաձայնագրի (պայմանագրի) տվյալները)

 

 

 

 

 

 

5. Վճարման կարգը

 

5.1. Մատակարարվող բնական գազի սակագինը սահմանում է Հանձնաժողովը:

5.2. Հանձնաժողովի կողմից բնական գազի սակագնի փոփոխման դեպքում սահմանված նոր սակագինը ուժի մեջ է մտնում Հանձնաժողովի սահմանած ժամկետից:

5.3. Միացման պայմանագրի հիման վրա գազամատակարարման համար, Մատակարարի սեփականությունը հանդիսացող հաշվառքի սարքի տեղադրման դեպքում, Մատակարարի բանկային հաշվին վճարած կանխավճարի դիմաց Մատակարարը Բաժանորդին բնական գազ է մատակարարում գազամատակարարումն սկսելուց հետո 12 ամսվան հաջորդող ժամանակահատվածում: Կանխավճարի դիմաց բնական գազը մատակարարվում է գազ մատակարարելու պահին գործող սակագնով հաշվարկված գազի արժեքի չափով՝ մինչև կանխավճարի մարումը:

5.4. Հաշվարկային ժամանակաշրջանում մատակարարված բնական գազի համար Մատակարարը Բաժանորդին ներկայացնում է վճարման փաստաթուղթ կամ տեսանելի տեղերում փակցնում վճարման ցուցակներ, կամ վճարման կետեր է ներկայացնում վճարագրեր:

5.5. Բաժանորդը մատակարարված գազի դիմաց վճարում է Մատակարարի ներկայացրած բանկային հաշվեհամարին ոչ ուշ, քան վճարման փաստաթղթում նշված ներկայացման ամսաթվին հաջորդող 4 աշխատանքային օրվա ընթացքում: Նշված ժամկետում չվճարելու դեպքում Մատակարարն այդ մասին գրավոր հիշեցնում է Բաժանորդին և նախազգուշացնում վճարումը չկատարելու դեպքում գազամատակարարման դադարեցման մասին: Եթե նախազգուշացման պահից սկսած 3 օրվա ընթացքում Բաժանորդը վճարում չի կատարում, ապա Մատակարարն իրավունք ունի դադարեցնել գազամատակարարումը, դադարեցումից անմիջապես առաջ զգուշացնելով Բաժանորդին: Բաժանորդի կողմից պարտքն ամբողջությամբ վճարելուց և այդ մասին Մատակարարին հայտնելուց (հեռախոսով, էլեկտրոնային հաղորդակցության միջոցներով) հետո Մատակարարը պարտավոր է Բաժանորդի հետ համաձայնեցված կարգով գազամատակարարումը վերսկսել ոչ ուշ, քան 36 ժամվա ընթացքում: Գազամատակարարումը վերսկսելուց առաջ Մատակարարը կարող է տեղում ստուգել Բաժանորդի վճարումը հաստատող փաստաթուղթը:

5.6. Մատակարարը կարող է չդադարեցնել Բաժանորդի գազամատակարարումը, եթե վերջինս ներկայացրել է Մատակարարի համար ընդունելի պայմաններով վճարման երաշխիքներ կամ նրա հետ կազմել է պարտքի մարման ժամանակացույց: Եթե Բաժանորդը պարտքը չի մարում ըստ ժամանակացույցի, ապա Մատակարարն իրավունք ունի դադարեցնել նրա գազամատակարարումը՝ Բաժանորդին նախազգուշացնելուց հետո:

5.7. Տեխնիկական սպասարկման ծառայության համար վճարումներն իրականացվում են ըստ գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման համաձայնագրի (հավելված N 3):

5.8. Բաժանորդի դրամական պարտավորությունների կատարումը Կողմերի գրավոր համաձայնությամբ կարող է ապահովվել Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված եղանակներով: Մատակարարի նախաձեռնությամբ կարող են սահմանվել մատակարարման ենթակա բնական գազի համար նախապես վճարելու կամ կանխավճար կատարելու հետևյալ պայմանները.

________________________________________________________________

________________________________________________________________

________________________________________________________________

________________________________________________________________

________________________________________________________________

 

6. Կողմերի պատասխանատվությունը

 

6.1. Պայմանագրային պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում Կողմերը պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով:

 

7. Գազամատակարարման ընդհատման կամ դադարեցման պայմանները

 

7.1. Մատակարարն իրավունք ունի ժամանակավորապես ընդհատել կամ դադարեցնել Բաժանորդի գազամատակարարումը՝

ա) ֆորս մաժորի դեպքում, եթե անհրաժեշտ է արագ վերացնել ֆորս մաժորի ազդեցությունը կամ հետևանքները,

բ) վթարները կամ վթարային իրավիճակները վերացնելու կամ կանխելու համար անհետաձգելի միջոցառումներ իրականացնելու դեպքում,

գ) գազամատակարարման ցանցում պլանային աշխատանքներ կատարելու կամ նոր բաժանորդների գազասպառման համակարգերը գազամատակարարման ցանցին միացնելու դեպքում,

դ) հաշվառքի սարքի միտումնավոր խախտումներով գազի սպառման դեպքում,

ե) Բաժանորդի կողմից հաշվառքի սարքի շրջանցմամբ գազի օգտագործման դեպքում,

զ) սահմանված ժամկետներում մատակարարված գազի կամ գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման ծառայության համար չվճարելու դեպքում,

է) Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված այլ դեպքերում:

7.2. Մատակարարը պարտավոր է դադարեցնել գազամատակարարումը՝

ա) Բաժանորդի դիմումի համաձայն.

բ) գազասպառման համակարգում կամ գազատարների պահպանման գոտիներում Բաժանորդի կամ այլ անձի կողմից կատարված այնպիսի ինքնակամ փոփոխությունների դեպքում, որոնք Մատակարարի գնահատմամբ վտանգ են ներկայացնում մարդկանց առողջությանը, կյանքին կամ գույքին.

գ) Բաժանորդի սեփականությունը հանդիսացող առևտրային հաշվառքի սարքի պլանային ստուգաչափում չկատարելու դեպքում.

դ) պետական տեխնիկական վերահսկողություն իրականացնող լիազոր պետական կառավարման մարմնի կարգագրի հիման վրա.

ե) Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված այլ դեպքերում:

7.3. Մատակարարումը վերականգնվում է մատակարարման ընդհատման պատճառները վերացնելուց (վերանալուց) և մատակարարման վերականգնման մասին Բաժանորդին նախապես զգուշացնելուց հետո:

 

8. Ֆորս մաժորային իրավիճակներ

 

8.1 Կողմերը ազատվում են պայմանագրային պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար պատասխանատվությունից, եթե դրանք հետևանք են արտակարգ և անկանխելի դեպքերի և հանգամանքների, որոնք ստեղծվել են Կողմերի կամքից անկախ, ներառյալ (սակայն չսահմանափակվելով դրանցով) բնական աղետները, բնության ուժերի արտասովոր ուժեղ դրսևորումները, ինչպես, օրինակ, ջրհեղեղները, երկրաշարժերը, փոթորիկները, պտտահողմերը, ինչպես նաև սաբոտաժային գործողություններ, ահաբեկչություններ, պատերազմներ, ապստամբություններ, հասարակական անկարգություններ, գործադուլներ, այլ անձանց ապօրինի գործողությունների հետևանքով գազամատակարարման ցանցի վթարներ, Մատակարարից անկախ Հայաստանի Հանրապետություն գազի ներկրման ընդհատումներ, որոնք խոչընդոտում են Կողմերի գործունեությունը կամ հանգեցնում նրանց ստանձնած ցանկացած պարտավորության կատարման ձգձգման կամ դադարեցման՝ հակառակ նրանց գործադրած ջանքերի՝ խուսափելու, թուլացնելու կամ վերացնելու այդ ուժերի ազդեցությունը:

8.2 Կողմերը պարտավոր են վերոհիշյալ վիճակների մասին անհապաղ տեղեկացնել միմյանց՝ նշելով դրանց հետևանքների վերացման հնարավոր ժամկետները:

 

9. Վեճերի լուծումը

 

9.1 Պայմանագրի առնչությամբ Կողմերի միջև ծագած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով, իսկ անհրաժեշտության դեպքում՝ Հանձնաժողովի միջնորդությամբ: Սույն պայմանը չի սահմանափակում Կողմերի իրավունքը՝ վեճերը լուծելու դատական կարգով:

 

10. Պայմանագրի գործողության ժամկետը

 

10.1 Սույն պայմանագիրն ուժի մեջ է մտնում կնքման պահից և գործում է անորոշ ժամկետով:

10.2 Սույն պայմանագիրը կնքված է հավասար իրավաբանական ուժ ունեցող երկու օրինակից, մեկական՝ յուրաքանչյուր կողմի համար:

10.3 Հանձնաժողովի կողմից բազմաբնակարան շենքում գործող Բաժանորդի և կենցաղային սպառում ունեցող Բաժանորդի բնական գազի մատակարարման (Մատակարար-Բաժանորդ (կազմակերպություն)) պայմանագրի նոր օրինակելի ձև հաստատելու կամ գործող օրինակելի ձևում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու դեպքում Կողմերը պարտավոր են Հանձնաժողովի սահմանած ժամկետում կնքել նոր պայմանագիր կամ համապատասխան փոփոխություններ, կամ լրացումներ կատարել գործող պայմանագրում:

10.4 Սույն պայմանագիրը կարող է լուծվել՝

ա) Կողմերի փոխադարձ համաձայնությամբ.

բ) Բաժանորդի կողմից միակողմանի՝ սույն պայմանագրի 2.3 կետի ժ) և ժա) ենթակետերով սահմանված կարգով.

գ) Մատակարարի կողմից միակողմանի՝ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված դեպքերում և կարգով:

 

11. Պայմանագրի անբաժանելի մաս կազմող հավելվածների ցուցակը

 

Հավելված N 1 - Գազասպառման համակարգի օգտագործման և կենցաղում բնական գազից օգտվելու (այդ թվում՝ գազօգտագործող սարքավորումների) անվտանգության կանոնների և պահանջների հրահանգավորման թերթիկ

Հավելված N 2 - Առևտրային հաշվառքի սարքի տեղադրման (փոխարինման) ակտ (կազմվում է երկու օրինակից)

Հավելված N 3- Գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման համաձայնագիր

 

Մատակարար

Բաժանորդ

____________________________

 

____________________________

(կազմակերպության անվանումը)

 

(կազմակերպության անվանումը)

____________________________

 

____________________________

(գտնվելու վայրը)

 

(գտնվելու վայրը)

____________________________

 

____________________________

(բանկի անվանումը, հաշվեհամարը)

 

(բանկի անվանումը, հաշվեհամարը)

____________________________

 

____________________________

(պաշտոնատար անձի անունը, ազգանունը)

 

(պաշտոնատար անձի անունը, ազգանունը)

____________________________

 

____________________________

 (ստորագրությունը)

 

 (ստորագրությունը)

____________________________

 

____________________________

(հեռախոսահամարը)

 

(հեռախոսահամարը)

____________________________

 

____________________________

(էլ. փոստը)

 

(էլ. փոստը)

Կ.Տ.

 

Կ.Տ.

 


Հավելված N 1
Բազմաբնակարան շենքում գործող
Բաժանորդի և կենցաղային սպառում
ունեցող Բաժանորդի բնական
գազի մատակարարման
(Մատակարար-Բաժանորդ
(կազմակերպություն))
պայմանագրի

 

Գազասպառման համակարգի օգտագործման և կենցաղում բնական գազից օգտվելու (այդ թվում՝ գազօգտագործող սարքավորումների) անվտանգության կանոնների և պահանջների հրահանգավորման թերթիկ

 

1. Մատակարար կազմակերպություն, մասնաճյուղ _______________________________

2. Բաժանորդ _____________________________________________________

               (կազմակերպության անվանումը, գտնվելու վայրը, պաշտոնատար անձի անունը, ազգանունը)

3. Բաժանորդի քարտի համարը __________________________________________

4. Գազասպառման համակարգի անվտանգ օգտագործման համար պատասխանատվություն է կրում Բաժանորդը:

Գազասպառման համակարգի սպասարկումն իրականացնում է Մատակարարն անձամբ կամ իր կողմից ընտրված կազմակերպության միջոցով, սույն պայմանագրի N 3 հավելվածի համաձայն:

Բաժանորդը պետք է պահպանի անվտանգության հետևյալ կանոնները՝

ա) չկատարել գազատար խողովակներին ապօրինի միացումներ,

բ) չկատարել նախագծով նախատեսված գազի սարքավորումների տեղափոխումներ կամ լրացուցիչ սարքավորումների ինքնակամ միացումներ,

գ) չօգտվել գազիֆիկացման նախագծով չնախատեսված, ինքնաշեն, ոչ գործարանային արտադրության, իրավասու մարմնի կողմից չհավաստված գազօգտագործող սարքավորումներից (այդ թվում՝ ջեռուցման և ջրատաքացուցիչ),

դ) չկատարել գազասպառման համակարգի նորոգման, ինչպես նաև տեխնիկական սպասարկման և այլ աշխատանքներ՝ Մատակարարի կողմից չընտրված կազմակերպության կամ ֆիզիկական անձի միջոցով,

ե) չշահագործել ծխաօդատար ուղիները, այդ թվում՝ թիթեղյա խողովակներով միացումները տեխնիկական ստուգման ժամկետանց ակտով և (կամ) անսարք վիճակում,

զ) չօգտվել անսարք, տեխնիկական անձնագրին համապատասխան չհամալրված կամ նորոգման ենթակա գազօգտագործող սարքավորումներից,

է) պահպանել բնական գազից օգտվելու անվտանգության կանոնները,

ը) գազօգտագործող սարքավորումների աշխատելու ընթացքում ապահովել հսկողությունը համաձայն տեխնիկական կանոնակարգերի.

թ) գազամատակարարման և (կամ) գազասպառման համակարգում գազի արտահոսքի հայտնաբերման կամ վթարների դեպքերում դադարեցնել գազի սպառումը, չօգտվել բաց կրակից, փակել գազօգտագործող բոլոր սարքավորումների մուտքերի փականները, օդափոխել շինությունը, չմիացնել և չանջատել էլեկտրասարքեր և անհապաղ տեղեկացնել գազի վթարային ծառայությանը՝ 1-04 հեռախոսահամարով,

ժ) կազմակերպված ծխահեռացմամբ գազօգտագործող սարքավորումներից օգտվելուց առաջ ստուգել ծխատար ուղիների քարշի առկայությունը, անսարքության դեպքում չօգտվել գազասարքից և անհապաղ դիմել Մատակարարին:

Մինչ գազամատակարարման իրականացումը (գազամատակարարման վերականգնումը) Մատակարարի ներկայացուցչի կողմից ստուգվել է գազասպառման համակարգի համապատասխանությունը տեխնիկական պայմաններին, նախագծին և անվտանգության կանոններին: Թերություններ և խախտումներ չեն հայտնաբերվել:

 

Հրահանգավորում ստացող Բաժանորդ

Հրահանգավորող

 

 

 

____________________________

 

____________________________

(կազմակերպության անվանումը)

 

(անունը, հայրանունը, ազգանունը)

____________________________

 

____________________________

(պաշտոնատար անձի անունը, հայրանունը, ազգանունը)

 

 (ստորագրությունը)

____________________________

 

____________________________

(ստորագրությունը)

Կ.Տ.

 

Կ.Տ.

 

Հավելված N 2
Բազմաբնակարան շենքում գործող
Բաժանորդի և կենցաղային սպառում
ունեցող Բաժանորդի բնական
գազի մատակարարման
(Մատակարար-Բաժանորդ
(կազմակերպություն))
պայմանագրի

Ա Կ Տ

 

ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՀԱՇՎԱՐՔԻ ՍԱՐՔԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ (ՓՈԽԱՐԻՆՄԱՆ)

(ԿԱԶՄՎՈՒՄ Է ԵՐԿՈՒ ՕՐԻՆԱԿԻՑ)

 

1. Մատակարար կազմակերպություն, մասնաճյուղ ______________________________

Գտնվելու վայրը ___________________________________________________

2. Բաժանորդ _____________________________________________________

(կազմակերպության անվանումը)

Գտնվելու վայրը ___________________________________________________

Բաժանորդային քարտի համարը _________________________________________

3. Հաշվառքի սարքը հանդիսանում է ___________________________ սեփականությունը

(Մատակարարի, Բաժանորդի)

4. Հաշվառքի սարքի տեղադրման (փոխարինման) հիմքը __________________________

 _____________________________________________________________

(նոր Բաժանորդ, պլանային փոխարինում, արտապլանային փոխարինում, հանձնարարության N, ամսաթիվը, ամիսը, տարին)

5. Տեղադրման (փոխարինման) հանձնարարություն տվող անձը ______________________

 _____________________________________________________________

(պաշտոնը, անունը, հայրանունը, ազգանունը)

6. Տեղադրում (փոխարինում) կատարող պատասխանատու անձը______________________

______________________________________________________________

(պաշտոնը, անունը, հայրանունը, ազգանունը)

7. Հաշվառքի սարքի տվյալները

N

Տեսակը

Գործարա-նային համարը

Տեղադրման ժամկետը

Ստուգաչափման ժամկետը

Արկղի կնիքի համարը

Կողմերի ստորագրությունները

Մատակարար

Բաժանորդ

1

             

2

             

3

             

4

             

8. Հանված հաշվառքի սարքի ցուցմունքը և տեխնիկական վիճակի նկարագրությունը _______

____________________________________________________________

____________________________________________________________

9. Նախատեսվում է (չի նախատեսվում) հանված հաշվառքի սարքի ստուգաչափում՝

Բաժանորդի ներկայությամբ __________________________________________

ամիսը, ամսաթիվը, հասցեն

10. Հաշվառքի սարքի փոխարինման ժամանակ Բաժանորդի գազասպառման համակարգի զննման

արդյունքները ___________________________________________________

____________________________________________________________

11. Փոխարինման և կապարակնքման աշխատանքները կատարվել են Բաժանորդի (նրա ներկայացուցչի)

մասնակցությամբ «____»___________ 200__թ.

 

Մատակարար

Բաժանորդ

 

 

 

____________________________

 

____________________________

 (պաշտոնը, անունը, հայրանունը, ազգանունը)

 

(կազմակերպության անվանումը)

____________________________

 

____________________________

(ստորագրությունը) 

 

 (պաշտոնատար անձի ստորագրությունը)

 

 

 

Կ.Տ. 

 

Կ.Տ. 

 

  

Նշումներ կապարակնիքի փոխարինման մասին

_________________________________________ ( )

_________________________________________ ( )

_________________________________________ ( )

_________________________________________ ( )

 



Հավելված N 3
Բազմաբնակարան շենքում գործող
Բաժանորդի և կենցաղային սպառում
ունեցող Բաժանորդի բնական
գազի մատակարարման
(Մատակարար-Բաժանորդ
(կազմակերպություն))
պայմանագրի


Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր  N_____

 

Գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման

 

 
____________________________

____ ___________ 200 թ.

(համաձայնագրի կնքման վայրը)

 

__________________________________________________ (այսուհետ` Բաժանորդ),

(կազմակերպության անվանումը)

 

որի գազասպառման համակարգը գտնվում է

_________________________________________________________________,

(գազասպառման համակարգի գտնվելու վայրը)

 

մի կողմից, և Մատակարարը, ______________________________________________

(ընկերության անվանումը)

 

_____________________________________գազիֆիկացման և գազամատակարարման

(մասնաճյուղի անվանումը)                                                                   

 

մասնաճյուղի տնօրեն ____________________________________________________,

(անունը, հայրանունը, ազգանունը)

 

մյուս կողմից, կնքեցին սույն համաձայնագիրը հետևյալի մասին.

 

1. Համաձայնագրի առարկան

 

1.1. Սույն համաձայնագրի առարկան Մատակարարի կողմից Բաժանորդի գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման ծառայության մատուցումն է, որը ներառում է հետևյալ աշխատանքները՝

ա) արտաքին զննում և պարուրակային միացումների ստուգում օճառափրփուրով (արտահոսքերի առկայության դեպքում դրանց վերացում),

բ) գազօգտագործող սարքավորումների միացման ճշտության ստուգում,

գ) գազօգտագործող սարքավորումների կարգաբերում,

դ) գազի թողարկումից առաջ գազասպառման համակարգի շահագործման պատրաստիության վերաբերյալ ակտի կազմում:

1.2. Բաժանորդի հայտով և նրա հաշվին Մատակարարը կարող է իրականացնել գազասպառման համակարգի, գազօգտագործող սարքավորումների տեղադրման, նորոգման, փոխարինման, ծխաօդատար ուղիների կառուցման, մաքրման ու նորոգման աշխատանքներ:

 

2. Կողմերի պարտավորությունները

 

2.1. Բաժանորդը պարտավոր է՝

ա) պահպանել գազասպառման համակարգի օգտագործման և կենցաղում բնական գազից օգտվելու (այդ թվում՝ գազօգտագործող սարքավորումների) անվտանգության կանոններն ու պահանջները, ինչպես նաև գազօգտագործող սարքավորումների գործարանային հրահանգների պահանջները,

բ) գազօգտագործող սարքավորումների փոխարինման կամ նոր սարքերի հավաքակցման, կամ գազասպառման համակարգում այլ փոփոխություններ կատարելու համար գրավոր դիմել Մատակարարին՝ ներկայացնելով անհրաժեշտ տեղեկատվություն այդ փոփոխությունների մասին,

գ) գազասպառման համակարգում չօգտագործել ինքնաշեն գազօգտագործող սարքավորումներ կամ այլ վառելիքի համար նախատեսված սարքեր, Մատակարարի ներկայացուցչին ներկայացնել գազօգտագործող սարքավորումների գործարանային հրահանգները,

դ) արգելել բնական գազից օգտվելու անվտանգության կանոնների և պահանջների վերաբերյալ հրահանգավորում չանցած անձանց օգտվելը գազօգտագործող սարքավորումներից,

ե) օդափոխության նպատակով նախատեսված ուղիները չօգտագործել որպես ծխատար, ծխաօդատար ուղիներում քարշի բացակայության դեպքում չօգտվել գազօգտագործող, այդ թվում՝ ջեռուցման և ջրատաքացուցիչ սարքավորումներից և համաձայն սույն համաձայնագրի 1.2 կետի դիմել Մատակարարին ծխաօդատար ուղիների մաքրման համար,

զ) սույն համաձայնագրով սահմանված ժամկետներում ու կարգով վճարել Մատակարարի կողմից մատուցված ծառայությունների և կատարված աշխատանքների համար:

Մատակարարը պարտավոր է՝

ա) կատարել սույն համաձայնագրի 1.1 կետում նշված աշխատանքները: Տեխնիկական սպասարկման ծառայությունը մատուցվում է տարին առնվազն երկու անգամ, որոնցից մեկը՝ ջեռուցման ժամանակաշրջանի ընթացքում,

բ) ծառայությունները մատուցել (աշխատանքները կատարել) Հանձնաժողովի հետ համաձայնեցրած մեթոդիկաների, կազմակերպության ստանդարտի և այլ իրավական ակտերի պահանջներին համապատասխան,

գ) ստուգել գազասպառման համակարգի համապատասխանությունը նախագծային և կատարողական-տեխնիկական փաստաթղթերին, անհամապատասխանության ու խախտումների հայտնաբերման դեպքում արձանագրել դրանք և մինչև դրանց վերացումը արգելել գազասպառման համակարգի (գազօգտագործող սարքավորումների) օգտագործումը` կազմելով համապատասխան ակտ:

 

3. Մատուցված ծառայության հաշվառումը

 

3.1. Սույն համաձայնագրի 1.1 կետում նշված ծառայության մատուցումը հաշվառվում է տեխնիկական սպասարկման ծառայության մատուցման վերաբերյալ ակտում՝ երկկողմանի ստորագրությամբ:

 

4. Վճարման կարգը

 

4.1 Կազմակերպությունների գազասպառման համակարգերի տեխնիկական սպասարկման վճարները հաշվարկվում են հանձնաժողովի 2005 թվականի նոյեմբերի 1-ի ««ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության ներկայացրած՝ կազմակերպությունների գազասպառման համակարգերի տեխնիկական սպասարկման վճարների հաշվարկման մեթոդիկային համաձայնություն տալու մասին» N 155-Ա որոշմամբ և կազմում է տարեկան_________________ դրամ (ներառյալ՝ ԱԱՀ):

4.2. Սույն համաձայնագրի 4.1 կետում նշված մեթոդիկային համապատասխան հաշվարկված տեխնիկական սպասարկման ծառայության առաջին տարեկան վճարը հաշվարկային տարվա համար Բաժանորդը վճարում է միանվագ, մատակարարված գազի վճարման փաստաթղթում (կամ տեսանելի տեղերում փակցված վճարման ցուցակներում, կամ վճարման կետեր ներկայացրած վճարագրերում) նշված հաշվեհամարին (առանձին տողով և չափով)՝ սույն համաձայնագիրը կնքելուց հետո, մեկամսյա ժամկետում: Սկսած երկրորդ հաշվարկային տարվանից տեխնիկական սպասարկման հերթական տարեկան վճարները Բաժանորդի կողմից կատարվում են յուրաքանչյուր տարվա առաջին ամսում՝ մատակարարված գազի վճարման փաստաթղթում (կամ տեսանելի տեղերում փակցված վճարման ցուցակներում, կամ վճարման կետեր ներկայացրած վճարագրերում) նշված հաշվեհամարին (առանձին տողով և չափով):

4.3. Հանձնաժողովի կողմից տեխնիկական սպասարկման վճարների հաշվարկման մեթոդիկայում փոփոխություն կատարելու դեպքում նոր մեթոդիկան ուժի մեջ է մտնում Հանձնաժողովի սահմանած ժամկետից: Նման դեպքերում Կողմերը պարտավոր են համապատասխան փոփոխություներ կատարել սույն համաձայնագրում:

 

5. Այլ պայմաններ

 

5.1 Գազասպառման համակարգի նորոգումների, վերականգնման, վերակառուցման աշխատանքների իրականացումը Բաժանորդի կողմից այլ անձանց պատվիրելու և վերջիններիս կողմից կատարելու դեպքում, Մատակարարը պատասխանատվություն չի կրում հնարավոր հետևանքների համար:

 

Մատակարար

Բաժանորդ

 

 

 

____________________________

 

____________________________

(պաշտոնը, անունը, հայրանունը, ազգանունը)

 

(պաշտոնը, անունը, հայրանունը, ազգանունը)

____________________________

 

____________________________

 (ստորագրությունը)

 

 (ստորագրությունը)

 

 

«_____» ____________200 թ.

 

«_____» _________________200 թ.

Կ.Տ.

 

Կ.Տ.

 

 

Հավելված

Գազասպառման համակարգի

տեխնիկական սպասարկման

N_____ համաձայնագրի

 

Ա կ տ  (ա կ տ ե ր)

 
Գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման ծառայության մատուցման (այդ թվում՝ գազասպառման համակարգի օգտագործման և բնական գազից օգտվելու անվտանգության կանոնների և պահանջների հրահանգավորման) վերաբերյալ

 

Ծառայության մատուցման ժամկետը (ամսաթիվը, ամիսը, տարին)

Մատակարարի ներկայացուցիչ (անունը, ազգանունը)  

Մատակարարի  ներկայացուցչի ստորագրությունը

Բաժանորդի ստորագրու-թյունը

«     »______2006թ.

 

     

«     »______2006թ.

 

     

«     »______2007թ.

 

     

«     »______2007թ.

 

     

«     »______2008թ.

 

     

«     »______2008թ.

 

     

«     »______2009թ.

 

     

«     »______2009թ.