Գլխավոր տեղեկություն
Համար
N 902
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (29.04.2004-01.01.2006)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2002.01.15/4(179) Հոդ.30
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
31.12.2000
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
31.12.2000
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2001
Ուժը կորցնելու ամսաթիվ
30.03.2019

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
31 դեկտեմբերի 2000թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

31 դեկտեմբերի  2000 թվականի N 902
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱՀՄԱՆՈՎ ԸՍՏ ՄԱՔՍԱՅԻՆ ՌԵԺԻՄՆԵՐԻ ԱՌԱՆՁԻՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՏԵՂԱՓՈԽՈՒՄՆ ԱՐԳԵԼԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 20 հոդվածի 2-րդ կետի «ա» ենթակետին, 38 և 42 հոդվածներին, 53 հոդվածի 3-րդ և 54 հոդվածի 4-րդ կետերին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

ա) «Արտահանում` ազատ շրջանառության համար», «Ժամանակավոր արտահանում», «Ժամանակավոր արտահանում` վերամշակման համար», «Ներմուծում` անմաքս առևտրի խանութ» մաքսային ռեժիմներով Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխման համար արգելվող ապրանքների ցանկը` համաձայն N 1 հավելվածի.

բ) «Սեփականության իրավունքից հրաժարում` հօգուտ պետության» մաքսային ռեժիմով Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխման համար արգելվող ապրանքների ցանկը` համաձայն N 2 հավելվածի.

գ) «Ոչնչացում» մաքսային ռեժիմով Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխման համար արգելվող ապրանքների ցանկը` համաձայն N 3 հավելվածի.

դ) «Ներմուծում` ազատ շրջանառության համար», «Ներմուծում` անմաքս առևտրի խանութ», «Ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար», «Ժամանակավոր ներմուծում» և «Ոչնչացում» մաքսային ռեժիմներով Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխման համար արգելվող ապրանքների ցանկը` համաձայն N 4 հավելվածի:

(1-ին կետը լրաց. 29.09.01 N 913)

2. Սահմանել, որ`

ա) մարտական զենքի, դրա զինամթերքի (ռազմամթերքի), մասերի և պարագաների, ինչպես նաև արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի 8710 (տանկեր և մարտական այլ ինքնագնաց զրահամեքենաներ, սպառազինությամբ կամ առանց սպառազինության, դրանց մասերը կամ պարագաները) և 9306 (ռումբեր, նռնակներ, տորպեդներ, ականներ, հրթիռներ և մարտական գործողությունների վարման նմանատիպ միջոցներ և դրանց մասեր, փամփուշտներ, այլ զինամթերք (ռազմամթերք), արկեր և դրանց մասեր, ներառյալ կոտորակը և փամփուշտի խիցերը) ենթախմբերին դասվող ապրանքների (բացառությամբ 9306 29 100 ծածկագրին դասվող ապրանքների), Հայաստանի Հանրապետությունում հսկվող դեղերի և թմրանյութերի, միջուկային (ռադիոակտիվ) նյութերի Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխումն, ինչպես նաև արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի 44 (փայտանյութ և դրանից արտադրանք, փայտածուխ) խմբին դասվող ապրանքների (բացառությամբ 4405 00 000, 4412-4417, 4418 10, 4418 20, 4419 00, 4420, 4421 10 000, 4421 90 910 ծածկագրերին դասվող ապրանքների) արտահանումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած հատուկ կարգով.

բ) պոռնոգրաֆիկ բովանդակության նյութերի համար, ապրանքներ տեղափոխող անձի համաձայնությամբ, կարող է կիրառվել միայն «Ոչնչացում» մաքսային ռեժիմը: Այլ մաքսային ռեժիմներով պոռնոգրաֆիկ բովանդակությամբ նյութերի` Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխումն արգելվում է:

(2-րդ կետը լրաց. 25.03.04 N 427-Ն)

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության  կառավարության 1993 թվականի դեկտեմբերի 6-ի «Մաքսային որոշ հարաբերությունների կարգավորման մասին» N 615 որոշման 8-րդ կետը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի  հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. ՄԱՐԳԱՐՅԱՆ

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2000 թվականի
դեկտեմբերի 31-ի N 902 որոշման

Ց Ա Ն Կ

«Արտահանում՝ ազատ շրջանառության համար», «Ժամանակավոր արտահանում», «Ժամանակավոր արտահանում՝ վերամշակման համար» եվ «Ներմուծում՝ անմաքս առեվտրի խանութ» մաքսային ռեժիմներով Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխման համար արգելվող ապրանքների

1. Պետական գաղտնիք պարունակող նյութեր

2. Հայաստանի Հանրապետությունում գրանցված ապրանքային նշաններով մակնշման ենթակա, սակայն չմակնշված ալկոհոլային խմիչքներ

(Ցանկը խմբ. 31.03.01 N 265)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
            
Մ. ԹՈՓՈՒԶՅԱՆ

 

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2000 թվականի
դեկտեմբերի 31-ի N 902 որոշման


Ց Ա Ն Կ

«Սեփականության իրավունքից հրաժարում՝ հօգուտ պետության» մաքսային ռեժիմով Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխման համար արգելվող ապրանքների

 

1. Բոլոր տեսակի թափոններ, բացառությամբ Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարության դրական եզրակացության և Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության թույլտվության հիման վրա ներմուծվող թափոնների

2. Պիտանիության ժամկետն անցած ապրանքներ

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
            
Մ. ԹՈՓՈՒԶՅԱՆ

 

 

Հավելված N 3
ՀՀ կառավարության 2000 թվականի
դեկտեմբերի 31-ի N 902 որոշման


Ց Ա Ն Կ

«Ոչնչացում» մաքսային ռեժիմով Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխման համար արգելվող ապրանքների

 

1. Կենդանի կենդանիներ և բույսեր, եթե դրանք չեն հանդիսանում անբուժելի վարակի աղբյուրներ

2. Պատմական, մշակութային և հնագիտական արժեք ներկայացնող առարկաներ

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
            
Մ. ԹՈՓՈՒԶՅԱՆ

 

 

Հավելված N 4
ՀՀ կառավարության 2000 թվականի
դեկտեմբերի 31-ի N 902 որոշման


Ց Ա Ն Կ

«Ներմուծում` ազատ շրջանառության համար», «Ներմուծում` անմաքս առեվտրի խանութ», «Ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար», «Ժամանակավոր ներմուծում» եվ «Ոչնչացում» մաքսային ռեժիմներով Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխման համար արգելվող ապրանքների

 

1. «Օզոնային շերտի պահպանության մասին» Վիեննայի կոնվենցիայի և «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» Մոնրեալի արձանագրության կողմ երկրների կարգավիճակ չունեցող երկրներից ներմուծվող` ստորև նշված նյութերը`

 

Ծածկագիրն ըստ ԱՏԳ ԱԱ-ի

Քիմիական բանաձևը

Անվանումը

 290341  CFCL3  ֆտորեռաքլորմեթան
 290342  CF2CL2  երկֆտորերկքլորմեթան
 290343  C2F3CL3  եռֆտորեռաքլորէթան
 290344  C2F4CL2 և C2F5CL  քառաֆտորերկքլորէթան և հինգֆտորքլորէթան
 290346  CF2BrCL, CF3Br և C2F4Br2  երկֆտորբրոմքլորմեթան, եռֆտորբրոմմեթան
 և քառֆտորերկբրոմմեթան

 

2. Ավտոմոբիլային բենզին, որի մեջ կապարի պարունակությունը գերազանցում է 0.013 գ/լ (ծածկագիրն ըստ ԱՏԳ ԱԱ-ի` 271000340 և 271000360):

3. Չյոդացված կերակրի աղ` սննդի մեջ օգտագործելու համար (ծածկագիրն ըստ ԱՏԳ ԱԱ-ի` 250100910):

(Հավելված 4-ը լրաց. 29.09.01 N 913, 12.02.04 N 353-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
            
Մ. ԹՈՓՈՒԶՅԱՆ