Գլխավոր տեղեկություն
Համար
N 161-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (10.03.2006-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2005.11.09/70(442) Հոդ.289
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
16.02.2006
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
22.02.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
27.02.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.03.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
27 փետրվարի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

16 փետրվարի 2006 թվականի N 161-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 3-Ի N 350 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հուլիսի 3-ի «Հայաստանի Հանրապետությունում աղքատության ընտանեկան նպաստի և միանվագ դրամական օգնության նշանակման և վճարման կարգի մասին» N 350 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

ա) որոշմամբ հաստատված ձևի 2-րդ կետում` «Անհրաժեշտ տվյալները» սյունակը «1998 թվականից սկսած ավտոմեքենայի նոր պետհամարանիշ ստացած» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև նախորդ տարում տեխնիկական զննում անցած» բառերով, «մակնիշը» բառից հետո հանել «սոցիալական ապահովության քարտի համարը» բառերը, «Ծանոթագրություն» սյունակը լրացնել «տեխնիկական զննում անցնելու մասին տեղեկատվությունը մագնիսական կրիչով տրամադրելու անհնարինության դեպքում տեղեկատվությունը 20-օրյա ժամկետում, թղթային կրիչով տրամադրում են տեխնիկական զննման կետերը` սոցիալական ծառայությունների տարածքային գործակալությունների հարցմանը համապատասխան» բառերով.

բ) որոշմամբ հաստատված ձևի 6-րդ կետի «Բովանդակությունը» սյունակը «կենսաթոշակառուների մասին» բառերից հետո լրացնել «ապահովագրված անձի մասին», իսկ «Անհրաժեշտ տվյալները» սյունակը «սոցիալական ապահովության քարտի համարը» բառերից հետո` «ապահովագրված անձի անունը, հայրանունը, ազգանունը, անձնագրի սերիան, համարը, բնակության վայրը, սոցիալական ապահովության քարտի համարը, աշխատանքի վարձատրությանն ուղղված միջոցների չափերը» բառերով.

գ) որոշմամբ հաստատված ձևի 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ և 6-րդ կետերի «Անհրաժեշտ տվյալները» սյունակում «հասցեն» բառը փոխարինել «բնակության վայրը», իսկ 7-րդ կետում «հասցեները» բառը` «բնակության վայրերը» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2006 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2006 թ. փետրվարի 22
Երևան