Գլխավոր տեղեկություն
Համար
N 309-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (20.10.2005-26.01.2006)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2009.05.13/25(691) Հոդ.427
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
24.02.2005
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
18.03.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
29.03.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.04.2005

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 29 մարտի 2005 թ.


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

24 փետրվարի 2005 թվականի N 309-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ԳՆՄԱՆ ՎԿԱՅԱԳՐԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄԻՋՈՑՈՎ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված «Բնակարանային ապահովում` բնակարանների գնման վկայագրերի տրամադրման միջոցով» ծախսային ծրագրի իրականացումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեով` բնակարանային ապահովման ծախսային ծրագրով նախատեսված հատկացումների հաշվին բնակարանների գնման վկայագրերի տրամադրման կարգը՝ համաձայն հավելվածի:

2. «Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման N 1 հավելվածի 08 խմբի 02  ենթախմբի «07. Բնակարանային ապահովում` բնակարանների գնման վկայագրերի տրամադրման միջոցով» ծախսային ծրագրով նախատեսված 2,356,781.6 հազ. դրամ հատկացումներից Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը տրամադրել մինչև 5,000.0 հազ. դրամ` բնակարանների գնման վկայագրերի տրամադրման հետ կապված կազմակերպչական աշխատանքների ֆինանսավորման համար՝ ըստ Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ համաձայնեցված նախահաշվի:     

3. Հայաստանի Հանրապետության մարզպետներին` սույն որոշման 1-ին կետով հաստատված կարգի համաձայն  բնակարանների գնման վկայագրերի տրամադրման միջոցով բնակարանային ապահովման ծրագրի իրականացման արդյունավետությունն ապահովելու նպատակով ստեղծել մարզի անշարժ գույքի շուկայում վաճառվող բնակարանների (բնակելի տների) տեղեկատվական բազա և ձեռնարկել միջոցներ` մարզպետարանների միջև այդ տեղեկատվության փոխանակման համար:

4. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին ու Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչության պետին` մարզպետների կողմից ներկայացված հարցման համաձայն` բնակարանների գնման վկայագրերի միջոցով աջակցություն ստանալու իրավունք ունեցող անձանց մասին տեղեկատվությունը տրամադրել հարցումներն ստանալուց հետո 7-օրյա ժամկետում:

5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչության պետին` Երևանի Նոր Նորքի Մոլդովական փողոցի N 70/1 հասցեում գտնվող հանրակացարանի 1-ին մասնաշենքում բնակվող փախստական ընտանիքներից 20 ընտանիքի ընտրությունը կատարել վիճակահանությամբ, որի արդյունքներով ընտրված ընտանիքների հաստատված ցուցակը 10-օրյա ժամկետում ներկայացնել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարություն:

6. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին` Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեով` բնակարանային ապահովման ծախսային ծրագրի շրջանակներում Երևանի Նոր Նորքի Մոլդովական փողոցի N 70/1 հասցեում գտնվող հանրակացարանի 1-ին մասնաշենքում բնակվող փախստական ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման համար նախատեսված հատկացումների սահմաններում բնակարանների գնման վկայագրեր տրամադրել սույն որոշման 1-ին կետով հաստատված կարգին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչության պետի և վկայագրի միջոցով աջակցություն ստանալու իրավունք ունեցող անձի միջև` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` վկայագրի միջոցով բնակարան (բնակելի տուն) ձեռք բերելու համար աջակցություն ստանալու մասին կնքված պայմանագրի համաձայն:

7. Սույն որոշման 1-ին կետով հաստատված կարգի համաձայն բնակարանների գնման վկայագրերի տրամադրման գործընթացն ավարտել 2005 թվականի դեկտեմբերի 15-ին և դրա իրականացման պատասխանատու ճանաչել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին:

(7-րդ կետը փոփ. 09.06.05 N 698-Ն, 28.09.05 N 1579-Ն)

8. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 6-ի «Աղետի գոտու վերականգնման համալիր ծրագրի իրականացման շրջանակներում երկրաշարժի հետևանքով բազմաբնակարան շենքերի անօթևան մնացած բնակիչներին բնակարանների (բնակելի տների) գնման համար անհատույց պետական ֆինանսական աջակցության տրամադրման կարգը հաստատելու մասին» N 831-Ն որոշումը:

9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։


Հայաստանի Հանրապետության
վարչապետ
  

Ա. Մարգարյան


2005 թ. մարտի 18
Երևան


           


Հավելված
ՀՀ կառավարության 2005 թվականի
փետրվարի 24-ի N 309-Ն որոշման


 
Կ Ա Ր Գ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՎ` ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԾԱԽՍԱՅԻՆ ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ԳՆՄԱՆ ՎԿԱՅԱԳՐԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սույն կարգով սահմանվում են անօթևան մնացած ընտանիքների նկատմամբ ձևավորված բնակարանային ապահովման պետական պարտավորությունների կատարման նպատակով Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեով նախատեսված հատկացումների հաշվին բնակարանների գնման վկայագրերի (այսուհետ՝ վկայագիր) տրամադրման պայմանները:

 2. Վկայագիրն  անվանական փաստաթուղթ է, որը հավաստում է վկայագիր ստացած անձի կողմից ցանկացած ֆիզիկական կամ իրավաբանական անձանցից պատրաստի բնակարանի (բնակելի տան) ձեռքբերման համար անհատույց պետական ֆինանսական աջակցություն (այսուհետ՝ աջակցություն) ստանալու իրավունքը:

3. Վկայագրի միջոցով բնակարան (բնակելի տուն) ձեռք բերելու համար աջակցություն ստանալու իրավունք ունեն այն անձինք`

ա) ովքեր Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հունիսի 10-ի «Աղետի գոտու բնակավայրերում քաղաքացիներին բնակարանների արտահերթ հատկացման կարգը հաստատելու մասին» N 432 որոշմամբ հաստատված կարգի համաձայն հաշվառված են բնակարան ստանալու համար` 2004 թվականի մարտի 1-ի դրությամբ.

բ) ովքեր Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մայիսի 20-ի «1988-1992 թվականներին Ադրբեջանից բռնագաղթած անձանց բնակարանային ապահովության առաջնահերթ ծրագրի մասին» N 747-Ն որոշմամբ հաստատված ծրագրով սահմանված չափանիշներին համապատասխան հաշվառվել են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչության կողմից` 2003 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ, և ընդգրկվել են մարզպետների կողմից հաստատված ցուցակներում:

(3-րդ կետը փոփ. 18.08.05 N 1293-Ն)

4. Վկայագիրը տրամադրվում է կամավորության սկզբունքով՝ բնակարան (բնակելի տուն) ձեռք բերելուց հետո զբաղեցված ոչ հիմնական շինությունը կամ ժամանակավոր կացարանն ազատելու պայմանով:

5. Վկայագիրն արժեթուղթ չէ և ենթակա չէ օտարման, գրավադրման, բռնագանձման ու այլ անձի փոխանցման:

Վկայագրի միջոցով ձեռք բերվող բնակարանը (բնակելի տունը) պետք է համապատասխանի մշտական բնակության համար սահմանված պահանջներին:

Վկայագրում նշվող աջակցության գումարը հանդիսանում է աջակցություն ստացողի և նրա ընտանիքի անդամների հավասար բաժիններով բաժնային սեփականություն, որի չափով ճանաչվում է նրանց սեփականության իրավունքը` ձեռք բերվող բնակարանի նկատմամբ:

Վկայագրի միջոցով ձեռք բերված բնակարանը (բնակելի տունը) սեփականության իրավունքի գրանցման պահից հաշված` 2 տարվա ընթացքում չի կարող վաճառվել, նվիրվել, գրավ դրվել, տրվել վարձակալության կամ օտարվել այլ եղանակով:

(5-րդ կետը խմբ. 09.06.05 N 698-Ն)

6. Վկայագիրը տրամադրվում է մեկ անգամ, մեկ օրինակից:

Վկայագրի կորստի դեպքում, վկայագիր ստացած անձի դիմումի հիման վրա, կորցրած վկայագիրը սահմանված կարգով անվավեր է ճանաչվում և դրա փոխարեն այդ անձին տրամադրվում է նոր վկայագիր:

Վկայագիր ստացած անձի մահվան դեպքում, նրա ընտանիքի անդամների դիմումի համաձայն, վկայագիրը կարող է վերաձևակերպվել ընտանիքի  այլ անդամի կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լիազորված անձի անունով: Այդ դեպքում վկայագրի գործողության ժամկետը երկարաձգվում է մեկ ամսով:

7. Վկայագիր ստացած անձն իրավունք ունի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լիազորելու մեկ այլ անձի իր անունից կատարել բնակարանի (բնակելի տան) գնման գործողությունը:

8. Վկայագիրը պարունակում է հետևյալ պարտադիր վավերապայմանները՝

ա)  վկայագրի թողարկման սերիան և համարը.

բ) վկայագիրը տրամադրող մարմնի անվանումը, տրամադրման ամսաթիվը.

գ) վկայագրի միջոցով աջակցություն ստացող անձի անձնագրային (փախստականի վկայականի) տվյալները՝ անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան տարեթիվը և վայրը.

դ) վկայագիր ստացող անձի ընտանիքին հասանելիք բնակարանի (սենյակների թվով) և  տրամադրվող աջակցության չափը.

ե) վկայագրի միջոցով բնակարանի (բնակելի տան) ձեռքբերման ժամկետը:

9. Վկայագրում նշվող աջակցության չափը որոշվում է սույն կետով սահմանված նորմաներով աջակցություն ստանալու իրավունք ունեցող անձի ընտանիքին (անձանց թվով) հասանելիք բնակարանի (սենյակների թվով) տվյալ բնակավայրում 2005 թվականի մայիսի 1-ի դրությամբ ձևավորված շուկայական միջինացված արժեքից:

Վկայագիր ստանալուն հավակնող անձի ընտանիքին հասանելիք բնակարանի սենյակների թիվը սույն կարգի 3-րդ կետի «ա» ենթակետում նշված անձանց համար որոշվում է՝

միևնույն սեռի կամ տարբեր սեռի երկու անձից բաղկացած ընտանիքին, եթե երեխան ինը տարեկանից փոքր է, ինչպես նաև ամուսիններին՝ 1-սենյականոց բնակարան,

ինը տարեկանից մեծ տարբեր սեռի երկու անձից (բացի ամուսիններից) և երեք անձից բաղկացած ընտանիքին`  2-սենյականոց բնակարան,

չորս-հինգ անձից բաղկացած   ընտանիքին՝ 3-սենյականոց բնակարան,

վեց-յոթ անձից բաղկացած ընտանիքին՝ 4-սենյականոց բնակարան,

յոթ և ավելի անձից բաղկացած ընտանիքին՝ 5-սենյականոց բնակարան:  

Սույն կարգի 3-րդ կետի «բ» ենթակետում նշված անձանց համար ընտանիքին հասանելիք բնակարանի սենյակների թիվը որոշվում է` ելնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մայիսի 20-ի «1988-1992 թվականներին Ադրբեջանից բռնագաղթած անձանց բնակարանային ապահովության առաջնահերթ ծրագրի մասին» N 747-Ն որոշմամբ հաստատված ծրագրի 5-րդ բաժնի 4-րդ կետի «ա» ենթակետով սահմանված նորմերից:

91 . Սույն կարգի 9-րդ կետով սահմանված նորմաներով աջակցության չափի հաշվարկման ժամանակ հասանելիք բնակարանի (սենյակների թվով) ընդհանուր մակերեսն ընդունվում է՝

1-սենյականոց բնակարան` 45 քառ. մ, 2-սենյականոց բնակարան` 55 քառ. մ, 3-սենյականոց բնակարան՝ 65 քառ. մ և 4-սենյականոց բնակարան` 75 քառ. մ:

(9-րդ կետը փոփ. 12.05.05 N 559-Ն)

10. Սույն կարգի 3-րդ կետի «ա» ենթակետում նշված անձանց համար հասանելիք բնակարանի չափը հաշվարկվում է ոչ ավելի, քան նրա ընտանիքի անդամների կողմից նախկինում զբաղեցված սենյակների թվով բնակարանի չափից: Վկայագրի տրամադրման պահին աջակցություն ստանալուն հավակնող անձի ընտանիքին (անձանց թվով) ավելի մեծ բնակարանի (սենյակների թվով) համապատասխանության դեպքում, նրա ընտանիքին հասանելիք բնակարանի չափը (սենյակների թիվը) կարող է ավելանալ միայն մեկ սենյակի չափով:

11. Վկայագրի միջոցով աջակցությունը ցուցաբերվում է վճարումների ձևով, մարզպետի և քաղաքացու միջև` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` վկայագրի միջոցով բնակարան (բնակելի տուն) ձեռք բերելու համար աջակցություն ստանալու մասին կնքված պայմանագրի հիման վրա, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի կողմից սույն կարգի համաձայն տրամադրված վկայագրի համաձայն՝ բնակարանի  արժեքը վճարելով բնակարան (բնակելի տուն) վաճառողին՝ վերջինիս կողմից ընտրված բանկի միջոցով:

Վկայագրի միջոցով բնակարանի (բնակելի տան) ձեռքբերման ժամկետը սահմանվում է 3 ամիս:
Սահմանված ժամկետում բնակարանի (բնակելի տան) ձեռքբերման տարբերակ չընտրվելու դեպքում, անձի դիմումի համաձայն, վկայագրով ամրագրված ժամկետը կարող է երկարաձգվել ևս  3 ամսով:

12. Վկայագրի միջոցով բնակարան (բնակելի տուն) ձեռք բերելու դեպքում աջակցություն ստացող անձի ընտանիքի յուրաքանչյուր անդամի` բնակելի մակերեսով ապահովվածությունը չպետք է պակաս լինի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նորմերից:

(12-րդ կետը խմբ. 18.08.05 N 1293-Ն)

13. Վկայագրի միջոցով ձեռք բերվող բնակարանի (բնակելի տան) արժեքի վճարումը կատարվում է առուվաճառքի պայմանագիրը Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին ներկայացվելուց հետո 10 բանկային օրվա ընթացքում:

14. Վկայագրում ամրագրված աջակցության չափից ցածր արժողությամբ բնակարանի (բնակելի տան) ձեռքբերման դեպքում արժեքների տարբերությունը մնում է աջակցություն ստացող քաղաքացու տրամադրության տակ, իսկ ավելի բարձր արժեք ունեցող բնակարանի (բնակելի տան) ձեռքբերման դեպքում արժեքների  տարբերությունը լրացվում է  աջակցություն ստացողի սեփական միջոցների հաշվին:

15. Վկայագրի միջոցով, անձի ընտանիքի անդամների համաձայնությամբ, կարող է գնվել երկու բնակարան (բնակելի տուն), որոնց ընդհանուր չափը չպետք է պակաս լինի սույն կարգի 9-րդ կետում նշված չափերից:

Ընդ որում, երկու բնակարանի (բնակելի տան) առուվաճառքի պայմանագրերը կնքվում են միաժամանակ:

Երկու բնակարան (բնակելի տուն) ձեռք բերելու դեպքում աջակցություն ստացողը և նրա ընտանիքի յուրաքանչյուր անդամ կարող են լինել վկայագրի միջոցով ձեռք բերված երկու բնակարանից (բնակելի տնից)  միայն մեկի համասեփականատեր:

16. Վկայագրում ամրագրված ժամկետում բնակարանի (բնակելի տան) ձեռքբերման տարբերակ չընտրվելու դեպքում վկայագիրը մարվում է և մարզպետի հետ կնքված պայմանագիրը համարվում է լուծված, իսկ աջակցության իրավունք ունեցող անձը պահպանում է բնակարանային հաշվառման մեջ գտնվելու իրավունքը:

17. Վկայագրի միջոցով բնակարանի (բնակելի տան) ձեռքբերման դեպքում վկայագիրը մարվում է, իսկ վկայագիր ստացած անձը հանվում է բնակարանային պայմանների բարելավման հաշվառման ցուցակներից:

18. Վկայագրերի ձևաթղթերի տպագրության ծախսերը կենտրոնացված կարգով իրականացվում են Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեով`  «Բնակարանային ապահովում՝  բնակարանների գնման վկայագրերի միջոցով» ծախսային ծրագրով նախատեսված հատկացումների հաշվին: 

II. ՎԿԱՅԱԳՐԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ


19. Վկայագրի միջոցով բնակարան (բնակելի տուն) գնելու համար  աջակցության տրամադրման աշխատանքները կազմակերպում և ղեկավարում է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարը` իր կողմից ստեղծված հանձնաժողովի (այսուհետ` հանձնաժողով) և մարզպետի կողմից ստեղծված աջակցող աշխատանքային խմբի միջոցով:

Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության, մարզպետարանի, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կենտրոնական գանձապետարանի և Հայաստանի Հանրապետության  կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի  պետական կոմիտեի  մեկական ներկայացուցիչներ և համայնքի ղեկավարի համաձայնությամբ` համայնքի ղեկավարը կամ իր կողմից լիազորված անձը:

Սույն կարգի 3-րդ կետի «բ» ենթակետում նշված անձանց վկայագրերի տրամադրման աշխատանքների կազմակերպման ժամանակ հանձնաժողովի կազմը համալրվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչության մեկ ներկայացուցչով:

Մարզպետի կողմից ստեղծված աջակցող աշխատանքային խմբի կազմում   պարտադիր կարգով ընդգրկվում է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինական պետական տեսչության   ներկայացուցիչը:

20. Հանձնաժողովի գործառույթներն  են՝

ա) մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով վկայագրերի  տրամադրման գործընթացն սկսելու ժամկետի և վկայագրերի տրամադրման պայմանների հրապարակումը.

բ) վկայագրերի միջոցով աջակցության տրամադրման կարգի իրականացման նկատմամբ վերահսկողությունը.

գ) վկայագրերի միջոցով աջակցություն ստացող անձանց վերաբերող` ներկայացված փաստաթղթերի և աջակցության տրամադրման պայմանների համապատասխանության ստուգումը.

դ) վկայագրում նշվող աջակցության չափի հաշվարկումը.

ե) վկայագրերի միջոցով աջակցություն ստացող անձանց ցուցակի հաստատման և նրանց վկայագրերի տրամադրման մասին Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի հրամանի նախագծի նախապատրաստումը.

զ) գրանցման մատյաններում (N 1 ձև) վկայագրերի միջոցով աջակցություն ստացող  անձանց մասին ընդունված որոշումների գրանցումը:

21. Աջակցող աշխատանքային խմբի գործառույթներն են՝

ա) վկայագրի միջոցով աջակցություն ստանալու մասին բնակարանային պայմանների բարելավման համար հաշվառված անձանց ուղղված ծանուցումների գրանցումը.  

բ)  վկայագրի միջոցով աջակցություն ստանալու մասին անձանց  կողմից ընդունված որոշումների  գրանցումը.

գ) վկայագրի միջոցով աջակցություն ստանալու մասին ներկայացված դիմումներին կից փաստաթղթերի ուսումնասիրությունը. 

դ) վկայագրի միջոցով աջակցություն ստանալու իրավունք ունեցող անձանց ցուցակների կազմումը.

ե) վկայագրի միջոցով գնվող բնակարանի (բնակելի տան) ընտրված տարբերակը մշտական բնակության համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխանելու մասին եզրակացությունների տրամադրումը և դրանց գրանցումը.

զ) անշարժ գույքի շուկայում վաճառվող բնակարանների (բնակելի տների) մասին տեղեկատվական բազայի ստեղծումը և  տեղեկատվության  իրազեկումը:

III. ՎԿԱՅԱԳՐԻ ՄԻՋՈՑՈՎ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ


22. Մարզպետը սույն կարգի 3-րդ կետի «ա» և «բ» ենթակետերում նշված անձանց, համաձայն հաստատված  ցուցակների հերթականության, ծանուցում է վկայագրի միջոցով աջակցություն ստանալու մասին: 

23. Ծանուցումն ստանալուց հետո 5-օրյա ժամկետում՝ վկայագրի միջոցով աջակցություն ստանալու ցանկություն հայտնած անձինք մարզպետին են ներկայացնում դիմում՝  համաձայնեցված ընտանիքի չափահաս  անդամների հետ:

Դիմումին կից ներկայացվում են դիմողի և նրա ընտանիքի անդամների անձնագրային (փախստականի վկայականի) տվյալները և ժամանակավոր  բնակության  վայրի  մասին տեղեկանք:

Սույն կետում նշված ժամկետում վկայագրի միջոցով աջակցություն ստանալու մասին գրավոր ցանկություն չհայտնած անձինք համարվում են աջակցություն ստանալուց հրաժարվածներ:

24. 10-օրյա ժամկետում՝ ստացված դիմումների քննարկման արդյունքների հիման վրա, սույն կարգի 3-րդ կետի «ա» և «բ» ենթակետերի համաձայն, մարզպետը կազմում է վկայագրի միջոցով աջակցություն ստացող անձանց ցուցակները (N 2 ձև) և դրանք ներկայացնում Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին՝ հաստատման:

Ցուցակին կից ներկայացվում են՝

ա) աջակցություն ստանալուն հավակնող անձանց կողմից տրված դիմումների և կից փաստաթղթերի պատճենները.

բ) աջակցություն ստանալուն հավակնող անձանց մշտական բնակության և նրանց սեփականության իրավունքով պատկանող բնակարանի (բնակելի տան) առկայության մասին Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի հետ ճշտված տեղեկատվությունը:

Սույն կարգի 3-րդ կետի «բ» ենթակետում նշված անձանց ցուցակի հետ միասին ներկայացվում է նաև Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչությունում նրանց հաշվառման ու բնակարանի կարիքավորության մասին տեղեկատվությունը: 

25. Հանձնաժողովը 10-օրյա ժամկետում քննարկում է մարզպետի կողմից Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին ներկայացված փաստաթղթերը:

26. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարը՝ հանձնաժողովի քննարկման արդյունքների հիման վրա հաստատում է աջակցություն ստացող անձանց ցուցակները, դրա մասին ոչ ուշ, քան 5-օրյա ժամկետում ծանուցում է անձանց՝ նրանց առաջարկելով մարզպետի հետ կնքել պայմանագիր վկայագրի միջոցով բնակարան (բնակելի տուն) ձեռք բերելու համար  աջակցություն ստանալու մասին:

27. Աջակցություն ստանալու իրավունք ունեցող անձինք ծանուցումն ստանալուց  հետո եռօրյա ժամկետում մարզպետի հետ կնքում են վկայագրի միջոցով բնակարան (բնակելի տուն) ձեռք բերելու համար աջակցություն ստանալու մասին պայմանագիր, որը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին:

(27-րդ կետը փոփ. 09.06.05 N 698-Ն)

28. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարը կամ իր կողմից լիազորված անձը, աջակցություն ստանալու իրավունք ունեցող անձի և մարզպետի միջև կնքված պայմանագրի համաձայն, անձին տրամադրում է վկայագիր՝ պայմանագիրը կնքելուց հետո 5 օրվանից ոչ ուշ՝ նախապես հայտարարված վայրում:

29. Վկայագիր ստացած անձը սահմանված ժամկետում ձեռք բերվող  բնակարանի (բնակելի տան) տարբերակն ընտրելուց հետո դիմում է մարզպետին՝ ընտրված տարբերակի` մշտական բնակության համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխանելու մասին եռօրյա ժամկետում եզրակացություն տալու խնդրանքով: 

30. Մարզպետի կողմից տրված դրական եզրակացությունն ստանալուց հետո վկայագիր  ստացած անձը երկօրյա ժամկետում  կնքում է բնակարանի (բնակելի տան) առուվաճառքի պայմանագիր, որի պատճենը մեկօրյա ժամկետում ներկայացնում է մարզպետին` կցելով իր և բնակարան (բնակելի տուն) վաճառողի գործակալ բանկում նախօրոք բացված ցպահանջ ավանդային հաշիվների բանկային վավերապայմանները:

Ընդ որում, վկայագրում ամրագրված աջակցության չափից ավելի բարձր արժեք ունեցող բնակարան (բնակելի տուն) ձեռք բերելու դեպքում կցվում է նաև արժեքի տարբերությունը վկայագրի միջոցով աջակցություն ստացողի սեփական միջոցներից վաճառողի  ցպահանջ ավանդային հաշվին փոխանցելու մասին բանկի կողմից տրված մուտքի քաղվածքի պատճենը:

31. Մարզպետը կատարված առուվաճառքի գործարքին վերաբերող` ներկայացված փաստաթղթերը երկօրյա ժամկետում ներկայացնում է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին:

32. Հանձնաժողովը կատարված առուվաճառքի գործարքին վերաբերող փաստաթղթերն ստանալուց հետո երկօրյա ժամկետում ստուգում  է՝

ա) կատարված գործարքի համապատասխանությունը սույն կարգի պայմաններին.

բ) ձեռք բերված բնակարանի (բնակելի տան) արժեքի և տրամադրվող աջակցության չափի համապատասխանությունը.

գ) վկայագրում նշված աջակցության չափից ավելի բարձր արժեք ունեցող բնակարանի (բնակելի տան) ձեռքբերման դեպքում արժեքների տարբերությունն աջակցություն ստացողի սեփական միջոցներից վաճառողի ցպահանջ ավանդային հաշվին փոխանցելու փաստը:

Հանձնաժողովի կողմից փաստաթղթերի ստուգման արդյունքներով բացահայտված անճշտությունների դեպքում փաստաթղթերը վերադարձվում են վկայագրի միջոցով աջակցություն ստացողին` դրանք փոփոխելու նպատակով:

33. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարը, հանձնաժողովի դրական որոշման հիման վրա, 3 բանկային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կենտրոնական գանձապետարանի տարածքային ստորաբաժանում է ներկայացնում վկայագրի միջոցով ձեռք բերված բնակարանների (բնակելի տների)  արժեքների վճարման մասին հայտ` նշելով աջակցություն ստացողներին ու բնակարան (բնակելի տուն)  վաճառողներին վճարման ենթակա գումարները:

Հայտի հետ միասին ներկայացվում են տրամադրված վկայագրերի, ձեռք բերվող բնակարանի (բնակելի տան) առուվաճառքի և վկայագրի միջոցով բնակարանի (բնակելի տան) ձեռքբերման համար աջակցություն տրամադրելու մասին պայմանագրերի պատճենները, ինչպես նաև աջակցություն ստացողի ու բնակարան (բնակելի տուն)  վաճառողի կողմից ընտրված բանկում նախօրոք բացված ցպահանջ ավանդային հաշիվների բանկային վավերապայմանները:

Միաժամանակ, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարը հայտում նշված անձանց վերաբերող փաստաթղթերը ներկայացնում է բանկ` կցելով տրամադրված վկայականների բնօրինակները:

34. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կենտրոնական գանձապետարանի տարածքային ստորաբաժանումը հայտն ստանալուց հետո 3 բանկային օրվա ընթացքում փոխանցում է՝

ա) վաճառողի կողմից ընտրված բանկում բացված ցպահանջ ավանդային հաշվին՝ վաճառված բնակարանի (բնակելի տան) արժեքի 80 տոկոսին համապատասխանող գումար, իսկ մնացած 20 տոկոսը՝ վաճառողի կողմից վաճառված բնակարանի (բնակելի տան)` սահմանված կարգով ստորագրված հանձնման-ընդունման ակտն ստանալուց հետո.

բ) վկայագրի միջոցով աջակցություն ստացողի կողմից ընտրված բանկում բացված ցպահանջ ավանդային հաշվին՝ տրամադրվող աջակցության չափի և ձեռք բերված բնակարանի (բնակելի տան) արժեքների տարբերությունը՝ զբաղեցված ոչ հիմնական շինության կամ ժամանակավոր կացարանի փաստացի ազատման մասին մարզպետի կողմից տրված տեղեկանքն ստանալուց հետո:

35. Բանկը Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կենտրոնական գանձապետարանի տարածքային ստորաբաժանումից աջակցության գումարներն ստանալուն պես կատարում է համապատասխան վճարումներ:

36. Բանկը Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին է ներկայացնում վճարված վկայագրերի բնօրինակները՝ վճարված գումարի նշմամբ` կցելով քաղաքացու ցպահանջ ավանդային հաշվից քաղվածք:

37. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարը վկայագրերի տրամադրման գործընթացի և վկայագրերի միջոցով բնակարան ձեռք բերած անձանց մասին ամենամսյա տեղեկատվություն (N 3 ձև) է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարություն:


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

     

Ձև N 1

 

ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՏՅԱՆ

 

ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ԳՆՄԱՆ ՎԿԱՅԱԳՐԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄԻՋՈՑՈՎ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԱՇՎԱՌՄԱՆ

(լրացվում է ՀՀ կառավարության 1999 թվականի հունիսի 10-ի N 432 որոշմամբ հաստատված կարգի համաձայն հաշվառված քաղաքացիների համար)

—————————————————————————————————————

(մարզը, համայնքը)

NN ը/կ

Ազգանունը, անունը, հայրանունը

Անձնագրային տվյալները

Նախկինում զբաղեցված բնակարանի սենյակների թիվը

Աջակցության տրամադրման պահին ընտանիքի հաշվառված անձանց թիվը

Ընդունված որոշման համարը, ամսաթիվը, ամիսը, տարեթիվը

Հասանելիք բնակարանի սենյակների թիվը

Տրամադրվող ֆինանսական աջակցության չափը

(մլն դրամ)

Ծանոթա-գրություն

1

2

3

4

5

6

7

8

9

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ձև N 2

ՑՈՒՑԱԿ

 

ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ԳՆՄԱՆ ՎԿԱՅԱԳՐԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄԻՋՈՑՈՎ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ

(լրացվում է ՀՀ կառավարության 1999 թվականի հունիսի 10-ի N 432 որոշմամբ հաստատված կարգի համաձայն հաշվառված քաղաքացիների համար)

 

—————————————————————————————————————

(մարզը, համայնքը)

NN ը/կ

Ազգանունը, անունը, հայրանունը

Անձնագրային տվյալները

Նախկինում զբաղեցված բնակարանի հասցեն

Նախկինում զբաղեցված բնակարանի սենյակների թիվը

Աջակցության տրամադրման պահին ընտանիքի հաշվառված անձանց թիվը

Ժամանակա-վորապես  զբաղեցված բնակտարածության նկարագրությունը

Ծանոթա-գրություն

1

2

3

4

5

6

7

8

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ձև N 3

 

ՏԵՂԵԿԱՆՔ

 

ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ԳՆՄԱՆ ՎԿԱՅԱԳՐԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄԻՋՈՑՈՎ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ ՄԱՍԻՆ

 

—————————————————————————————————————

(մարզը, համայնքը)

 

NN ը/կ

Ազգանունը, անունը, հայրանունը

Անձնագրային տվյալները

Տրամադրված ֆինանսական աջակցության չափը

(մլն դրամ)

Ձեռք  բերված բնակարանի (բնակելի տան)

Ծանոթա-գրություն

արժեքը(մլն դրամ)

 հասցեն

 սենյակների թիվը

1

2

3

4

5

6

7

8