Գլխավոր տեղեկություն
Համար
N 194-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (01.09.2005-20.10.2005)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1997.09.23/21 Հոդ.339
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
17.02.2005
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
28.02.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
10.03.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.03.2005

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 10 մարտի 2005 թ.


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

17 փետրվարի 2005 թվականի N 194-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՀԱՏԿԱՑՄԱՆ, ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության պետական մարմինների ծառայողական ավտոմեքենաների հատկացման, շահագործման և սպասարկման գործընթացի կանոնակարգման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

ա) Հայաստանի Հանրապետության պետական մարմինների ծառայողական ավտոմեքենաների հատկացման, շահագործման և սպասարկման կարգը` համաձայն N 1 հավելվածի.

բ) Հայաստանի Հանրապետության պետական մարմինների ծառայողական ավտոմեքենաների սահմանաքանակը՝ համաձայն N 2 հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենին, Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության պետին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի նախագահին՝ երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել համապատասխան պետական մարմինների պաշտոնատար անձանց ծառայողական ավտոմեքենաների սահմանաքանակների և սույն որոշման մեջ դրանց համապատասխան լրացումներ և (կամ) փոփոխություններ կատարելու վերաբերյալ առաջարկություններ:

(2-րդ կետը փոփ. 28.04.05 N 512-Ն)

3. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին` մեկամսյա ժամկետում կանոնակարգել նախարարությունն սպասարկող ծառայողական ավտոմեքենաների հատկացման, շահագործման և սպասարկման պայմանները:

4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենին և Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել համապատասխան պետական մարմիններն սպասարկող ծառայողական ավտոմեքենաների սահմանաքանակների վերաբերյալ առաջարկություններ:

(4-րդ կետը փոփ. 28.04.05 N 512-Ն)

5. Հայաստանի Հանրապետության պետական մարմինների ղեկավարներին՝

ա) ելնելով պետական կառավարչական հիմնարկների գործունեության առանձնահատկություններից և բնույթից` քննարկել տարածքային մարմինների, բացառիկ դեպքերում նաև առանձնացված և կառուցվածքային ստորաբաժանումների գործառույթների իրականացման համար պետական մարմիններն սպասարկող ծառայողական ավտոմեքենաների հատկացման անհրաժեշտության ու ֆինանսավորման հարցերը և անհրաժեշտության դեպքում մեկամսյա ժամկետում` սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել համապատասխան առաջարկություն.

բ) երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն ծառայողական ավտոմեքենաների թիվը սույն որոշմամբ սահմանված ծառայողական ավտոմեքենաների սահմանաքանակին համապատասխանեցնելու վերաբերյալ.

գ) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված միջոցների սահմաններում հաստատել տրանսպորտային ծառայությունների վճարների գծով ծախսերի նախահաշիվը և սահմանել ծառայողական ավտոմեքենաների շահագործման ու սպասարկման կանոնները.

դ) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 5-օրյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ու Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարություն ներկայացնել տեղեկություններ համապատասխան պետական մարմնի գույքի կազմում առկա ավտոմեքենաների վերաբերյալ` համաձայն N 3 հավելվածի։

6. Սույն որոշմամբ չեն հաստատվում`

ա) Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի, Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության ծառայողական ավտոմեքենաների սահմանաքանակները` բացառությամբ պաշտոնատար անձանց ծառայողական ավտոմեքենաների սահմանաքանակների.

բ) սույն որոշման 7-րդ կետում նշված պետական մարմինների ծառայողական ավտոմեքենաների (պաշտոնատար անձանց և պետական մարմիններն սպասարկող ծառայողական ավտոմեքենաների) սահմանաքանակները.

գ) («գ» ենթակետը ուժը կորցրել է 14.07.05 N 1071-Ն)

(6-րդ կետը փոփ.14.07.05 N 1071-Ն)

7. Առաջարկել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահին, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահին, Մարդու իրավունքների պաշտպանին, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարին և Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարին` մեկամսյա ժամկետում կանոնակարգել համապատասխան մարմիններում պաշտոնատար անձանց և պետական մարմիններն սպասարկող ծառայողական ավտոմեքենաների հատկացման, շահագործման և սպասարկման պայմանները, այդ թվում` սահմանաքանակները:

(7-րդ կետը լրաց. 05.05.05 N 594-Ն)

8. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին՝ մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն դատական իշխանության մարմինների պաշտոնատար անձանց տրանսպորտային սպասարկման իրավական կարգավորման վերաբերյալ:

9. Սահմանել, որ պետական մարմինների ծառայողական ավտոմեքենաների գրանցման, վերագրանցման, դրանց գրանցման տվյալների փոփոխության հետ կապված գործողությունները կատարվում, ինչպես նաև ավտոմեքենաների պետական տեխնիկական զննությունն անցկացվում է`

ա) սույն որոշմամբ հաստատված սահմանաքանակներին համապատասխան` բացառությամբ սույն որոշման 6-րդ կետով նախատեսված դեպքերի.

բ) սույն որոշման 6-րդ կետի «ա» ենթակետի համաձայն սահմանաքանակ չհաստատվելու դեպքում` համապատասխան մարմինների ղեկավարների կամ աշխատակազմերի ղեկավարների կողմից Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանություն ներկայացվող դիմումների հիման վրա, եթե Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով այլ բան նախատեսված չէ.

գ) սույն որոշման 6-րդ կետի «բ» ենթակետով նախատեսված դեպքերում` համապատասխան մարմինների ղեկավարների կամ աշխատակազմերի ղեկավարների կողմից պետական մարմինների ծառայողական ավտոմեքենաների սահմանաքանակների վերաբերյալ ու Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից այդ սահմանաքանակով ծառայողական ավտոմեքենաների պահպանման (տրանսպորտային ծառայությունների վճարների) համար Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում գումար նախատեսված լինելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանություն ներկայացվող տեղեկանքների հիման վրա, եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ այլ բան նախատեսված չէ.

դ) («դ» ենթակետը ուժը կորցրել է 14.07.05 N 1071-Ն)

(9-րդ կետը փոփ.14.07.05 N 1071-Ն)

10. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին՝

ա) պետական մարմինների ծառայողական ավտոմեքենաների թիվը սույն որոշմամբ նախատեսված սահմանաքանակը գերազանցելու դեպքում գրանցման, վերագրանցման, դրանց գրանցման տվյալների փոփոխության հետ կապված որևէ գործողություն չկատարել, ինչպես նաև ավտոմեքենաների պետական տեխնիկական զննություն չանցկացնել՝ մինչև սահմանաքանակից ավելի ավտոմեքենաները հաշվառումից հանելը.

բ) երկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության պետական մարմինների ծառայողական ավտոմեքենաների պետհամարանիշերի տրամադրման կարգի վերաբերյալ:

11. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին՝ երկամսյա ժամկետում մշակել ու Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն ծառայողական ավտոմեքենաների շահագործման և սպասարկման չափորոշիչների (նորմատիվների) վերաբերյալ:

12. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված ծրագրի ժամանակացույցին համապատասխան` Հայաստանի Հանրապետության 2006-2008 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագիրը կազմելիս քննարկել սույն որոշման կիրարկումն ապահովելու համար անհրաժեշտ միջոցների ընդգրկման հնարավորությունների հարցը:

13. Սույն որոշումը, բացառությամբ սույն որոշման 10-րդ կետի «ա» ենթակետի, ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

14. Սույն որոշման 10-րդ կետի «ա» ենթակետն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից 3 ամիս հետո։


Հայաստանի Հանրապետության
վարչապետ
 

   Ա. Մարգարյան


2005 թ. փետրվարի 28
Երևան


          


Հավելված N 1
ՀՀ կառավարության 2005 թվականի
փետրվարի 17-ի N 194-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՀԱՏԿԱՑՄԱՆ, ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ

1. Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետության պետական մարմինների ծառայողական ավտոմեքենաների հատկացման, շահագործման և սպասարկման պայմանները:

2. Սույն կարգի իմաստով պետական մարմինների ծառայողական ավտոմեքենա են համարվում`

ա) պետական մարմինների պաշտոնատար անձանց սպասարկման համար նախատեսված ծառայողական ավտոմեքենաները (այսուհետ` պաշտոնատար անձանց ծառայողական ավտոմեքենաներ), որոնք հատկացված են պաշտոնատար անձանց` նրանց կողմից ծառայողական պարտականությունների կատարման ընթացքում տրանսպորտային սպասարկման նպատակով օգտագործելու համար.

բ) պետական մարմինների սպասարկման համար նախատեսված ծառայողական ավտոմեքենաները (այսուհետ` պետական մարմիններն սպասարկող ծառայողական ավտոմեքենաներ), այդ թվում` հերթապահ ծառայողական ավտոմեքենաները, որոնք նախատեսված են պետական մարմինների գործառույթների իրականացման ժամանակ աշխատողների կողմից ծառայողական պարտականությունների կատարման ընթացքում տրանսպորտային սպասարկման նպատակով օգտագործելու համար:

3. Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմին և Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին սպասարկող ծառայողական ավտոմեքենաների սահմանաքանակներում ընդգրկվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով առանձին անձանց տրանսպորտային սպասարկման նպատակով այդ աշխատակազմերին հատկացված ավտոմեքենաները:

4. Պաշտոնատար անձանց ծառայողական ավտոմեքենաներ հատկացվում են`

ա) քաղաքական պաշտոններ զբաղեցնող անձանց` բացառությամբ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների և Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների.

բ) Հայաստանի Հանրապետության Նախագահի, Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից նշանակվող` հայեցողական պաշտոններ զբաղեցնող անձանց` բացառությամբ Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանների ու միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչների.

գ) Հայաստանի Հանրապետության օրենքներով ստեղծված մշտապես գործող հանձնաժողովների (ծառայությունների, խորհուրդների) նախագահների և նախագահների տեղակալների պաշտոններ զբաղեցնող անձանց.

դ) քաղաքացիական ծառայության բարձրագույն պաշտոնների 1-ին ենթախմբի պաշտոններ զբաղեցնող անձանց և 2-րդ ենթախմբի պաշտոններ` բացառությամբ աշխատակազմերի ղեկավարների տեղակալների պաշտոնների, զբաղեցնող անձանց:

ե) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության ինքնուրույն մարմինների պետերին.

զ) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և գլխավոր շտաբի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների և հավասարազոր պաշտոններ զբաղեցնող անձանց.

է) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետին և Հայաստանի Հանրապետության դատական ակտերի գլխավոր հարկադիր կատարողին.

ը) Հայաստանի Հանրապետության դատարանի նախագահի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի պալատի նախագահի պաշտոն զբաղեցնող անձանց.

թ) Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարին և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումների ղեկավարներին.

ժ) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության աշխատակազմի վարչությունների պետերին և հարկային տեսչությունների պետերին.

ժա) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի աշխատակազմի վարչությունների պետերին և մաքսատների պետերին:

(4-րդ կետը լրաց. 05.05.05 N 518-Ն, 14.07.05 N 1071-Ն, 04.08.05 N 1192-Ն)

5. Հայաստանի Հանրապետության օրենքներով ստեղծված մշտապես գործող հանձնաժողովներին (ծառայություններին, խորհուրդներին) սպասարկելու համար յուրաքանչյուր հանձնաժողովի (ծառայության, խորհրդի) հատկացվում է մեկական ծառայողական ավտոմեքենա.

51. Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայությանն սպասարկելու համար Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայությանը հատկացվում է լրացուցիչ 16 ծառայողական ավտոմեքենա (այդ թվում` 5-ը «Պետական վիճակագրական տեղեկատվության հավաքագրում» ծրագրով):

52. Հայաստանի Հանրապետության վճռաբեկ և տնտեսական դատարաններին սպասարկելու համար այդ դատարաններին հատկացվում է մեկական ծառայողական ավտոմեքենա:

53. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությանն սպասարկելու համար այդ ծառայությանը հատկացվում է 74 ծառայողական ավտոմեքենա:

54. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությանն սպասարկելու համար այդ ծառայությանը հատկացվում է 12 ծառայողական ավտոմեքենա.

55. Նախարարությունն սպասարկելու համար հատկացվում են`

ա) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը` 12 ծառայողական ավտոմեքենա,

բ) Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարությանը` 3 ծառայողական ավտոմեքենա,

գ) Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը` 10 ծառայողական ավտոմեքենա,

դ) Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը` 24 ծառայողական ավտոմեքենա,

ե) Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը` 18 ծառայողական ավտոմեքենա,

զ) Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը` 11 ծառայողական ավտոմեքենա,

է) Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` 3 ծառայողական ավտոմեքենա.

56. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմիններն սպասարկելու համար հատկացվում են`

ա) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին` 51 ծառայողական ավտոմեքենա,

բ) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությանը` 123 ծառայողական ավտոմեքենա,

գ) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեին` 84 ծառայողական ավտոմեքենա.

57. Հայաստանի Հանրապետության արժեթղթերի հանձնաժողովն սպասարկելու համար այդ հանձնաժողովին լրացուցիչ, բացի սույն կարգի 5-րդ կետով նախատեսված մեկ ծառայողական ավտոմեքենայից, հատկացվում է 3 ծառայողական ավտոմեքենա.

58. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալությունն սպասարկելու համար այդ գործակալությանը հատկացվում է մեկ ծառայողական ավտոմեքենա:

(5-րդ կետը լրաց.14.07.05 N 1071-Ն, 04.08.05 N 1192-Ն)

6. Հայաստանի Հանրապետության մարզպետարաններն սպասարկելու համար յուրաքանչյուր մարզպետարանին հատկացվում է 2-ական ծառայողական ավտոմեքենա:

7. 100-ից ավելի համայնք ունեցող մարզերի մարզպետարաններին լրացուցիչ հատկացվում է մարզպետարանն սպասարկող մեկական ծառայողական ավտոմեքենա:

8. Երևանի քաղաքապետարանն սպասարկելու համար քաղաքապետարանին հատկացվում է 9 ծառայողական ավտոմեքենա:

9. Պաշտոնատար անձանց ծառայողական ավտոմեքենաները հատկացվում են պաշտոնատար անձանց պետական մարմնի ղեկավարի կամ աշխատակազմի ղեկավարի համապատասխան իրավական ակտով, որում նշվում են տվյալ պաշտոնատար անձին հատկացվող ավտոմեքենայի տեխնիկական տվյալները:

10. Պետական մարմիններն սպասարկող ծառայողական ավտոմեքենաները`

ա) կարող են օգտագործվել, այդ թվում` որպես հերթապահ ավտոմեքենա, ինչպես պետական մարմինն սպասարկելու, այնպես էլ պետական մարմնի միայն մեկ կամ մի քանի ստորաբաժանումները (տարածքային մարմինները) սպասարկելու համար.

բ) չեն կարող հատկացվել պաշտոնատար անձանց սպասարկելու համար:

11. Պետական մարմիններն սպասարկող ծառայողական ավտոմեքենաները հատկացվում են պետական մարմնին կամ նրա ստորաբաժանումներին (տարածքային մարմիններին)` սպասարկման համար, պետական մարմնի ղեկավարի կամ աշխատակազմի ղեկավարի համապատասխան իրավական ակտով, որում նշվում են հատկացվող ավտոմեքենայի տեխնիկական տվյալները:
   

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան
    


Հավելված N 2
ՀՀ կառավարության 2005 թվականի
փետրվարի 17-ի N 194-Ն որոշման

էջ  1,  2,  3

Ս Ա Հ Մ Ա Ն Ա Ք Ա Ն Ա Կ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ
(Սահմանաքանակը փոփ. 28.04.05 N 514-Ն, խմբ. 05.05.05 N 518-Ն, փոփ. 05.05.05 N 594-Ն, 14.07.05 N 1071-Ն, 04.08.05 N 1192-Ն)


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
  
  Մ. Թոփուզյան


Հավելված N 3
ՀՀ կառավարության 2005 թվականի
փետրվարի 17-ի N 194-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԳՈՒՅՔԻ ԿԱԶՄՈՒՄ ԱՌԿԱ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ


Ավտոմեքենաների թիվը` ըստ մակնիշի

Թողարկման տարեթիվը

Որտեղ է իրականացվում ավտոմեքենայի գիշերակացը

Ում կողմից է տրվում ավտոմեքենայի ուղեգիրը

Ինչ տիպի ուղեգիր է տրվում` ամսական, թե օրական

Որտեղ և ինչ կարգով են իրականացվում ավտոմեքենաների տեխնիկական սպասարկումների և ընթացիկ նորոգումների աշխատանքները

Ում կողմից և ինչ կարգով է կատարվում ավտոմեքենայի տեխնիկական սպասարկումների ու նորոգումների հաշվառումը

   

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
 



Մ. Թոփուզյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
28.09.2023, N 1666-Ն 30.09.2023, N 194-Ն
24.03.2022, N 357-Ն 25.03.2022, N 194-Ն
16.12.2021, N 2069-Ն 26.12.2021, N 194-Ն
18.11.2021, N 1872-Ն 19.11.2021, N 194-Ն
24.12.2020, N 2159-Ն 26.12.2020, N 194-Ն
20.08.2020, N 1372-Ն 25.08.2020, N 194-Ն
30.04.2020, N 662-Ն 07.05.2020, N 194-Ն
26.03.2020, N 366-Ն 02.04.2020, N 194-Ն
12.12.2019, N 1832-Ն 20.12.2019, N 194-Ն
10.10.2019, N 1442-Ն 31.10.2019, N 194-Ն
18.07.2019, N 896-Ն 25.07.2019, N 194-Ն
23.08.2018, N 948-Ն 13.09.2018, N 194-Ն
09.08.2018, N 881-Ն 18.08.2018, N 194-Ն
02.08.2018, N 849-Ն 16.08.2018, N 194-Ն
19.07.2018, N 803-Ն 02.08.2018, N 194-Ն
29.03.2018, N 337-Ն 05.04.2018, N 194-Ն
25.08.2016, N 859-Ն 08.09.2016, N 194-Ն
31.03.2016, N 322-Ն 07.04.2016, N 194-Ն
19.11.2015, N 1348-Ն 12.12.2015, N 194-Ն
06.08.2015, N 894-Ն 29.08.2015, N 194-Ն
15.01.2015, N 1-Ն 30.01.2015, N 194-Ն
11.12.2014, N 1385-Ն 19.12.2014, N 194-Ն
25.09.2014, N 1039-Ն 09.10.2014, N 194-Ն
29.05.2014, N 563-Ն 12.06.2014, N 194-Ն
30.04.2014, N 467-Ն 15.05.2014, N 194-Ն
13.03.2014, N 266-Ն 05.04.2014, N 194-Ն
13.02.2014, N 164-Ն 15.03.2014, N 194-Ն
17.10.2013, N 1119-Ն 31.10.2013, N 194-Ն
04.04.2013, N 331-Ն 18.04.2013, N 194-Ն
21.02.2013, N 153-Ն 01.03.2013, N 194-Ն
13.09.2012, N 1154-Ն 27.09.2012, N 194-Ն
17.05.2012, N 619-Ն 31.05.2012, N 194-Ն
15.03.2012, N 314-Ն 29.03.2012, N 194-Ն
22.09.2011, N 1332-Ն 29.09.2011, N 194-Ն
23.06.2011, N 909-Ն 16.07.2011, N 194-Ն
17.06.2011, N 838-Ն 30.06.2011, N 194-Ն
31.03.2011, N 331-Ն 14.04.2011, N 194-Ն
24.02.2011, N 149-Ն 05.03.2011, N 194-Ն
16.12.2010, N 1680-Ն 23.12.2010, N 194-Ն
06.05.2010, N 514-Ն 20.05.2010, N 194-Ն
01.04.2010, N 351-Ն 15.04.2010, N 194-Ն
01.04.2010, N 329-Ն 15.04.2010, N 194-Ն
24.12.2009, N 1511-Ն 31.12.2009, N 194-Ն
05.03.2009, N 221-Ն 19.03.2009, N 194-Ն
18.12.2008, N 1519-Ն 30.12.2008, N 194-Ն
18.12.2008, N 1510-Ն 30.12.2008, N 194-Ն
04.09.2008, N 1019-Ն 25.09.2008, N 194-Ն
21.08.2008, N 929-Ն 13.09.2008, N 194-Ն
10.07.2008, N 727-Ն 24.07.2008, N 194-Ն
15.05.2008, N 453-Ն 30.05.2008, N 194-Ն
13.03.2008, N 251-Ն 10.04.2008, N 194-Ն
19.07.2007, N 830-Ն 02.08.2007, N 194-Ն
14.06.2007, N 716-Ն 05.07.2007, N 194-Ն
06.06.2007, N 713-Ն 05.07.2007, N 194-Ն
17.05.2007, N 592-Ն 07.06.2007, N 194-Ն
14.12.2006, N 1806-Ն 06.01.2007, N 194-Ն
09.11.2006, N 1599-Ն 30.11.2006, N 194-Ն
03.08.2006, N 1186-Ն 07.09.2006, N 194-Ն
03.08.2006, N 1109-Ն 31.08.2006, N 194-Ն
27.07.2006, N 1040-Ն 17.08.2006, N 194-Ն
20.04.2006, N 694-Ն 15.06.2006, N 194-Ն
15.12.2005, N 2179-Ն 12.01.2006, N 194-Ն
06.10.2005, N 1836-Ն 24.11.2005, N 194-Ն
22.09.2005, N 1571-Ն 20.10.2005, N 194-Ն
04.08.2005, N 1192-Ն 01.09.2005, N 194-Ն
14.07.2005, N 1071-Ն 20.08.2005, N 194-Ն
05.05.2005, N 594-Ն 09.06.2005, N 194-Ն
05.05.2005, N 518-Ն 21.05.2005, N 194-Ն
28.04.2005, N 514-Ն 21.05.2005, N 194-Ն
28.04.2005, N 512-Ն 19.05.2005, N 194-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան