«Վավերացնում եմ» |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 փետրվարի 2006 թվականի N 115-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 2006 ԹՎԱԿԱՆԻՆ ԳԵՏԵՐԻ` ԿԱՆԽԱՏԵՍՎՈՂ ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ՀԵՂԵՂՈՒՄՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳ ԱՆՑԿԱՑՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետությունում 2006 թվականին գետերի` կանխատեսվող գարնանային հեղեղումների անվտանգ անցկացումն ապահովելու նպատակով և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Գետերի և հեղեղատարների հուների մաքրման ու ափերի ամրացման առաջնահերթ աշխատանքներն իրականացնելու համար Հայաստանի Հանրապետության մարզպետարաններին հատկացնել 113000,0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ նորոգումների ծախսեր» հոդվածով` 110000,0 հազ. դրամ, և «Նախագծահետազոտական ծախսեր» հոդվածով` 3000,0 հազ. դրամ)` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության մարզպետներին` սույն որոշման 1-ին կետում նշված աշխատանքները համակարգելու նպատակով մարզպետարաններում ստեղծել շտաբներ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 2006 ԹՎԱԿԱՆԻՆ ԳԵՏԵՐԻ` ԿԱՆԽԱՏԵՍՎՈՂ ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ՀԵՂԵՂՈՒՄՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳ ԱՆՑԿԱՑՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԻՑ ԿԱՏԱՐՎՈՂ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐԻ ԲԱՇԽՈՒՄՆ ԸՍՏ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՆԵՐԻ
NN Մարզի անվանումը Գումարը 1. Արագածոտն այդ թվում` 16000 Կապիտալ նորոգումների ծախսեր 15560 Նախագծահետազոտական ծախսեր 440 2. Արարատ այդ թվում` 15000 Կապիտալ նորոգումների ծախսեր 14610 Նախագծահետազոտական ծախսեր 390 3. Արմավիր այդ թվում` 15000 Կապիտալ նորոգումների ծախսեր 14610 Նախագծահետազոտական ծախսեր 390 4. Գեղարքունիք այդ թվում` 16000 Կապիտալ նորոգումների ծախսեր 15560 Նախագծահետազոտական ծախսեր 440 5. Լոռի այդ թվում` 7000 Կապիտալ նորոգումների ծախսեր 6820 Նախագծահետազոտական ծախսեր 180 6. Կոտայք այդ թվում` 16000 Կապիտալ նորոգումների ծախսեր 15560 Նախագծահետազոտական ծախսեր 440 7. Շիրակ այդ թվում` 7000 Կապիտալ նորոգումների ծախսեր 6820 Նախագծահետազոտական ծախսեր 180 8. Սյունիք այդ թվում` 7000 Կապիտալ նորոգումների ծախսեր 6820 Նախագծահետազոտական ծախսեր 180 9. Վայոց ձոր այդ թվում` 7000 Կապիտալ նորոգումների ծախսեր 6820 Նախագծահետազոտական ծախսեր 180 10. Տավուշ այդ թվում` 7000 Կապիտալ նորոգումների ծախսեր 6820 Նախագծահետազոտական ծախսեր 180 113000
ը/կ
(հազ. դրամ)
Ընդամենը
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|