ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ N 59
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Քննարկելով «Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ Ազգային Ժողովի կողմից երկրորդ ընթերցմամբ ընդունված ՀՀ օրենքի նախագիծը, կարևորելով սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտությունը Հայաստանում մարդու իրավունքների և ազատությունների երաշխավորման և անկախ դատարանների կայացման համար, Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհուրդը որոշում է.
Հավանություն տալ «Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ Ազգային Ժողովի կողմից երկրորդ ընթերցմամբ ընդունված ՀՀ օրենքի նախագծին:
ՀՀ դատարանների նախագահների խորհրդի նախագահ` |
Հ. Մանուկյան |
|
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|