Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 113
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (14.07.1995-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի վարչություն
Ընդունման ամսաթիվ
14.07.1995
Ստորագրման ամսաթիվ
14.07.1995
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.07.1995

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 հուլիսի 1995 թվականի թիվ 113

 

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հաշվեկշռում առկա 1990-1991 թվականների ընթացքում միջմասնաճյուղային շրջանառության (ՄՄՇ) գծով ձԵՎավորված ակտիվային ԵՎ պասիվային հաշիվների մնացորդների կարգավորման ԵՎ այդ հաշիվների փակման մասին

 

1990-1991 թվականների միջմասնաճյուղային շրջանառության արդյունքում ձևավորված ակտիվային և պասիվային հաշիվների կարգավորման նպատակով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հաշվեկշռում առկա 1990-1991 թվականների միջմասնաճյուղային շրջանառության գծով ձևավորված ակտիվային և պասիվային հաշիվների մնացորդները փակել միմյանց հետ: Առաջացած ակտիվային 229, 299-80 մնացորդը փակել բանկի ծախսերով, իսկ 1570859-50 պասիվային մնացորդը` բանկի եկամուտներով:

2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերին 1990-91 թվականների միջմասնաճյուղային շրջանառությունից առաջացած մնացորդների դուրսգրումն իրականացնել սույն որոշման 1-ին կետում նշված սկզբունքով:

3. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի միջազգային և արժութային գործառնությունների վարչության միջպետական հաշվարկների կարգավորման և հաշիվների սպասարկման բաժնին` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հաշվեկշռում առկա վերոհիշյալ մնացորդների փակման մասին տեղեկացնել 1990-1991 թվականների միջմասնաճյուղային շրջանառության գծով թղթակցող երկրների կենտրոնական բանկերին:


քաղ. Երևան
թիվ 113