Գլխավոր տեղեկություն
Համար
Ն-234-3
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (08.12.2005-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2006.01.11/2(457) Հոդ.26
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
08.12.2005
Ստորագրող մարմին
ՀՀ ԱԺ նախագահ
Ստորագրման ամսաթիվ
08.12.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.12.2005


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.

Հաստատել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի վերահսկիչ պալատի 2006 թվականի գործունեության ծրագիրը (կցվում է):

Հայաստանի Հանրապետության
Ազգային ժողովի նախագահ

Ա. Բաղդասարյան
   

8 դեկտեմբերի 2005 թվականի,
քաղ. Երևան
Ն-234-3

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ

Հ/Հ ը/կ

Վերահսկողության առարկան

Վերահսկողության բնույթը

Վերահսկողության ժամանակացույցը

1

«Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի կատարման մասին» ՀՀ կառավարության հաշվետվության համապատասխանությունը ՀՀ օրենսդրությանը

Ամփոփ վերլուծություն

Համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 87-րդ հոդվածի

2

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2005 թվականի տարեկան հաշվետվության համապատասխանությունը ՀՀ օրենսդրությանը

Ամփոփ վերլուծություն

Համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 103-րդ հոդվածի

3

Պետական գույքի մասնավորեցման ծրագրի կատարման մասին կառավարության հաշվետվության համապատասխանությունը «Հայաստանի Հանրապետության պետական գույքի մասնավորեցման ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին

Ամփոփ վերլուծություն

Համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 109-րդ հոդվածի

4

Հայաստանի Հանրապետության 2006 թվականի 1-ին կիսամյակի պետական բյուջեի, պետական գույքի մասնավորեցման ծրագրի կատարման, օտարերկրյա պետություններից և միջազգային կազմակերպություններից ստացված փոխառությունների և վարկերի օգտագործման ընթացքի մասին

 

Ամփոփ վերլուծություն

Համաձայն «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի վերահսկիչ պալատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի

5

Օտարերկրյա պետությունների և միջազգային ֆինանսական  կազմակերպությունների կողմից ՀՀ կառավարությանը 2005թ. տրամադրված վարկային միջոցների օգտագործման ընթացքի մասին

 

Ամփոփ վերլուծություն

I կիսամյակ

6

Պետական ծրագրերի կատարման նպատակով պետական բյուջեից հատկացված միջոցների օգտագործման, ինչպես նաև եկամուտների առանձին տեսակների գծով  մուտքերի հավաքման մասին

Ուսումնասիրություն

 

6.1.

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

Ուսումնասիրություն

II կիսամյակ

6.2.

ՀՀ քաղաքաշինության նախարարություն

Ուսումնասիրություն

II կիսամյակ

6.3.

ՀՀ արդարադատության նախարարություն

Ուսումնասիրություն

I կիսամյակ

6.4.

ՀՀ էներգետիկայի նախարարություն

Ուսումնասիրություն

I կիսամյակ

6.5.

ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե

Ուսումնասիրություն

II կիսամյակ

6.6.

ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության ակցիզային հարկ վճարողների հարկային տեսչության կողմից պետական բյուջե հարկերը գանձելու գործընթացի մասին

 

Ուսումնասիրություն

II կիսամյակ

7

Պետական պատվերի և ծրագրերի կատարման նպատակով պետական բյուջեից հատկացված միջոցների օգտագործման մասին

Ուսումնասիրություն

 

7.1.

ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության Սահմանապահ զորքեր

Ուսումնասիրություն

II կիսամյակ

7.2.

ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության Ներքին զորքեր

Ուսումնասիրություն

II կիսամյակ

7.3.

Առողջապահական ծրագրեր

  • հիվանդանոցային բուժօգնություն
  • առաջնային բուժօգնություն
  • կենտրոնացված կարգով դեղորայքի ձեռքբերում
  • կենտրոնացված կարգով ավտոտրանսպորտի, բժշկական նորագույն սարքավորումների, գործիքների ձեռքբերում

Ուսումնասիրություն

II կիսամյակ

7.4.

Մշակութային ծրագրեր

Ընտրանքային
Ուսումնասիրություն

I կիսամյակ

7.5.

Սոցիալական ծրագրեր

Ընտրանքային Ուսումնասիրություն

I կիսամյակ

7.6.

Կրթական ծրագրեր

  • տարրական, հիմնական և  ընդհանուր միջնակարգ կրթություն
  • բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթություն

Ուսումնասիրություն

II կիսամյակ

7.7.

ՀՀ տարածքային կառավարման մարմիններ

Ընտրանքային Ուսումնասիրություն

I, II կիսամյակ

8

Օտարերկրյա պետությունների և միջազգային ֆինանսական  կազմակերպությունների կողմից տրամադրված վարկային միջոցների օգտագործման ընթացքի մասին

Ընտրանքային Ուսումնասիրություն

 

8.1.

Պետական հատվածի արդիականացման ծրագիր

Ուսումնասիրություն

I կիսամյակ

8.2.

Առողջապահության համակարգի արդիականացման ծրագիր

Ուսումնասիրություն

I կիսամյակ

8.3.

Սոցիալական պաշտպանության ոլորտի կառավարման ծրագիր

Ուսումնասիրություն

I կիսամյակ

8.4.

Էլեկտրահաղորդման գծերի և բաշխիչ ցանցերի վերականգնման ծրագիր

Ուսումնասիրություն

I կիսամյակ

8.5.

Էլեկտրաէներգիայի տեղափոխման սեկտորի վերակառուցման ծրագիր

Ուսումնասիրություն

I կիսամյակ

8.6

Ոռոգման համակարգի զարգացման ծրագիր

Ուսումնասիրություն

I կիսամյակ

8.7.

Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի երկրորդ ծրագիր

Ուսումնասիրություն

I կիսամյակ

8.8.

Քաղաքային ջեռուցման ծրագիր

Ուսումնասիրություն

II կիսամյակ

8.9.

Լոռու մարզի մի շարք բնակավայրերի ջրամատակարարման և կոյուղու համակարգի վերականգնման ծրագիր

Ուսումնասիրություն

II կիսամյակ

8.10.

Շիրակի մարզի մի շարք բնակավայրերի ջրամատակարարման և կոյուղու համակարգի վերականգնման ծրագիր

Ուսումնասիրություն

II կիսամյակ

8.11.

Երևանի ջրամատակարարման և ջրահեռացման ծրագիր

Ուսումնասիրություն

II կիսամյակ

8.12.

Գյուղական ձեռնարկությունների և փոքրածավալ առևտրային գյուղատնտեսության զարգացման ծրագիր

Ուսումնասիրություն

II կիսամյակ

8.13

Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագիր

Ուսումնասիրություն

II կիսամյակ

9

ՀՀ պետական բյուջեից համայնքներին տրամադրված դոտացիաների և նպատակային հատկացումների օրենքներին համապատասխանության և օգտագործման մասին

Ուսումնասիրություն

II կիսամյակ

10

Համայնքների կողմից բյուջետային միջոցների օգտագործման մասին`
- ՀՀ մարզերի համայնքներ
- Երևանի թաղային համայնքներ

Ընտրանքային Ուսումնասիրություն

I, II կիսամյակ

11

ՀՀ պետական տուրքերի գծով մուտքերի հավաքման գործընթացի մասին

Վերլուծություն.
Ընտրանքային ուսումնասիրություն

I կիսամյակ

12

50 և ավելի տոկոս պետական մասնակցություն ունեցող ընկերությունների կողմից շահաբաժինների հավաքման և պետական բյուջե վճարման մասին

Վերլուծություն.
Ընտրանքային ուսումնասիրություն

I կիսամյակ

13

Շրջակա միջավայրի օգտագործման և էկոհամակարգի պահպանման համապատասխանությունը ՀՀ օրենսդրության պահանջներին

Վերլուծություն.
Ընտրանքային Ուսումնասիրություն

I, II կիսամյակ

14

Հիմնական խմբին չդասվող ծախսերին հատկացված միջոցների օգտագործման մասին

Ընտրանքային ուսումնասիրություն

I, II կիսամյակ

15

Պետական գույքն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնելու (օտարելու) գործընթացի համապատասխանությունը օրենսդրությանը և մասնավորեցման ծրագրի պահանջներին

Ուսումնասիրություն

II կիսամյակ

16

Մշակութային,  կրթական և առողջապահական օբյեկտների մասնավորեցման (օտարման) գործընթացի համապատասխանությունը  օրենսդրության և մասնավորեցման  ծրագրի պահանջներին

Ուսումնասիրություն

 

II կիսամյակ

17

Նյութական ռեսուրսների պետական պահուստների ձևավորման և պահպանման համար պետական բյուջեից հատկացված միջոցների օգտագործման մասին

Ուսումնասիրություն

I կիսամյակ

18

Հատուկ պահպանվող տարածքների հողերի օգտագործման և վարձավճարների գանձման մասին

Ուսումնասիրություն

II կիսամյակ

19

ՀՀ պետական բյուջեից ճանապարհային տնտեսությանը հատկացված միջոցների օգտագործման մասին

Ուսումնասիրություն

II կիսամյակ

Վերահսկիչ պալատի
նախագահ

Գ. Ոսկանյան