Basic information
Number
N 480-Ա
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (31.05.2011-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Enactment organisation
ՀՀ վարչապետ
Enactment date
30.05.2011
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
30.05.2011
Effective date
31.05.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 մայիսի 2011 թվականի N 480-Ա

 

Կ. ՄԻՆԱՍՅԱՆԻՆ ԵՎ Ռ. ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆԻՆ ՎԻԵՆՆԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալԿ. Մինասյանին և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի ներդրումային քաղաքականության վարչության պետ Ռ. Սարուխանյանին 2011 թվականի հունիսի 14-18-ը գործուղել Վիեննա (Ավստրիայի Հանրապետություն)` Համաշխարհային բանկի կողմից կազմակերպվող ներդրումային քաղաքականության 1-ին համաշխարհային աշխատանքային ժողովին մասնակցելու համար:

2. Կ. Մինասյանի և Ռ. Սարուխանյանի՝ Վիեննա գործուղման հետ կապված ճանապարհածախսը և օրապահիկի ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Ընդունել ի գիտություն, որ Կ. Մինասյանի և Ռ. Սարուխանյանի՝ Վիեննա գործուղման հետ կապված գիշերավարձի ծախսերը կկատարվեն Համաշխարհային բանկի խմբի անդամ միջազգային ֆինանսական կորպորացիայի հաշվին։

4. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Տ. Դավթյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում ապահովել Կ. Մինասյանի՝ Վիեննա գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2011 թ. մայիսի 30
Երևան