Գլխավոր տեղեկություն
Համար
N 2093-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.01.2006-08.07.2006)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2006.01.11/2(457) Հոդ.36
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
24.11.2005
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
10.12.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
14.12.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.01.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
14 դեկտեմբերի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

24 նոյեմբերի 2005 թվականի N 2093-Ն

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների կիրարկումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին՝ մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել բազմաբնակարան շենքի շինությունների սեփականատերերին բազմաբնակարան շենքի սպասարկման համար անհրաժեշտ (այդ թվում` նաև շենքի տակ գտնվող)` անհատույց փոխանցվող հողամասերի սահմանների որոշման և հողամասերի չափագրման կարգը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին՝ մեկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության մարզպետներին (Երևանում՝ Երևանի քաղաքապետին) և համայնքների ղեկավարներին ներկայացնել հասարակական նշանակության օբյեկտների կառուցման և սպասարկման համար վարձակալությամբ և անհատույց (մշտական) օգտագործման իրավունքով տրամադրված՝ կառուցապատված կամ չկառուցապատված հողամասերի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին տեղեկություններ: Ընդ որում, համայնքների ղեկավարներին նշված տեղեկատվությունն ուղարկվում է համապատասխան մարզպետների միջոցով:

3. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության մարզպետներին (Երևանում՝ Երևանի քաղաքապետին) և առաջարկել համայնքների ղեկավարներին մեկամսյա ժամկետում` շաբաթական պարբերականությամբ (տվյալ շաբաթվա ընթացքում ստուգված հողամասերի մասով), Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե ներկայացնել տեղեկատվություն սույն որոշման 2-րդ կետում նշված հողամասերը Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի կազմում ընդգրկված լինելու կամ չլինելու մասին: Ընդ որում, համայնքների ղեկավարները նշված տեղեկատվությունն ուղարկում են համապատասխան մարզպետների միջոցով:

Նշված տեղեկատվությունը գործարք կնքելու նպատակով ֆիզիկական կամ իրավաբանական անձանց տրամադրվում է դիմումն ստանալու օրվան հաջորդող 2 օրվա ընթացքում, եթե դրա մասին տեղեկատվությունը դեռևս չի փոխանցվել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին:

4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին՝ Հայաստանի Հանրապետության մարզպետների (Երևանում՝ Երևանի քաղաքապետի) և համայնքների ղեկավարների կողմից սույն որոշման 3-րդ կետի համաձայն ներկայացված տեղեկատվության հիման վրա՝ «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին և 2-րդ ենթակետերով սահմանված կարգով ու դեպքերում մեկամսյա ժամկետում անվճար իրականացնել հողամասերի նկատմամբ իրավունքների փոփոխության գրանցումը:

Գործարք կնքելու նպատակով սույն կետով նախատեսված գրանցման փոփոխությունները կատարվում են դիմումն ստանալու օրվան հաջորդող մեկ օրվա ընթացքում:

Հասարակության իրազեկման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն սույն որոշման 3-րդ կետի համաձայն ստացված տեղեկատվությունը հրապարակում է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում կամ «Հայաստանի Հանրապետության գերատեսչական նորմատիվ ակտերի տեղեկագրում»՝ դրանք ստանալուց հետո եռօրյա ժամկետում:

5. Սահմանել, որ մինչև «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներն ուժի մեջ մտնելը, ինչպես նաև դրանց ուժի մեջ մտնելուց հետո «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի կազմում ընդգրկված պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի վարձակալության կամ անհատույց (մշտական) օգտագործման պայմանագրերի գործողության ընթացքում կամ դրանց գործողության ժամկետներն ավարտվելուց հետո դրանք կարող են երկարաձգվել առավելագույնը մինչև 2015 թվականի դեկտեմբերի 31-ը:

6. Արգելվում է Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի կազմում ընդգրկված` պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի վարձակալության, անհատույց (մշտական) օգտագործման կամ կառուցապատման պայմանագրերում նախատեսել դրույթներ տվյալ պայմանագրի լուծման դեպքում վարձակալի, անհատույց (մշտական) օգտագործողի կամ կառուցապատման իրավունք ունեցողի կողմից հողամասի վրա կատարված անբաժանելի բարելավումների հատուցման վերաբերյալ:

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

2005 թ. դեկտեմբերի 10
Երևան