«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
8 հունվարի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 դեկտեմբերի 2005 թվականի N 2240-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 22-Ի N 641-Ն, ՄԱՅԻՍԻ 29-Ի N 750-Ն ԵՎ ՓԵՏՐՎԱՐԻ 13-Ի N 192-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածին համապատասխան գույքահարկով հարկվող օբյեկտ համարվող շինությունների և փոխադրամիջոցների պետական գրանցումը (հաշվառումը) իրականացնող լիազոր մարմինների կողմից գույքահարկ վճարողներին հաշվառող մարմիններ տեղեկություններ ներկայացնելը, ինչպես նաև գույքահարկ վճարողներին հաշվառող տեղական ինքնակառավարման և հարկային մարմինների միջև գույքահարկի պարտավորությունների հաշվարկման նպատակով տեղեկությունների փոխանակումը կանոնակարգելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 22-ի «Գույքահարկով հարկվող օբյեկտ համարվող շենքերի և շինությունների ու դրանց գնահատությունների, ինչպես նաև փոխադրամիջոցների վերաբերյալ տեղեկությունների ներկայացման կարգը սահմանելու մասին» N 641-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
որոշմամբ հաստատված կարգում`
ա) 1-ին կետի երկրորդ պարբերությունը «ֆիզիկական անձանց» բառերից հետո լրացնել «և կազմակերպություններին» բառերով.
բ) 2.1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «գ» ենթակետով.
«գ) մինչև յուրաքանչյուր ամսվա 15-ը` նախորդ ամսվա ընթացքում սույն կետի «ա» ենթակետում նշված ավտոմոբիլային տրանսպորտի միջոցների և մոտոցիկլետների խոտանման վերաբերյալ տեղեկությունները` համաձայն N 8 հավելվածի».
գ) 2.2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2.2. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի Հայաստանի Հանրապետության տրանսպորտային տեսչության համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումները և (կամ) տարածքային մարմինները`
ա) մինչև յուրաքանչյուր տարվա օգոստոսի 1-ը` տվյալ համայնքի տարածքում կամ հարկային տեսչության կողմից սպասարկվող համապատասխան տարածքում տվյալ տարվա հուլիսի 1-ի դրությամբ հաշվառված (գրանցված) և գույքահարկ վճարողներին սեփականության իրավունքով պատկանող ջրային փոխադրամիջոցների վերաբերյալ տեղեկությունները` համաձայն N 3 հավելվածի.
բ) մինչև յուրաքանչյուր ամսվա 15-ը` նախորդ ամսվա ընթացքում սույն կետի «ա» ենթակետում նշված ջրային փոխադրամիջոցների սեփականատերերի փոփոխման վերաբերյալ տեղեկությունները` համաձայն N 4 հավելվածի.
գ) մինչև յուրաքանչյուր ամսվա 15-ը` նախորդ ամսվա ընթացքում սույն կետի «ա» ենթակետում նշված ջրային փոխադրամիջոցների խոտանման (դուրսգրման) վերաբերյալ տեղեկությունները` համաձայն N 9 հավելվածի».
դ) 2.3-րդ կետի «գ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«գ) մինչև յուրաքանչյուր ամսվա 15-ը` նախորդ ամսվա ընթացքում սույն կետի «ա» ենթակետում նշված շենքերի և շինությունների հաշվառման ու գնահատման տվյալների փոփոխությունների վերաբերյալ տեղեկությունները` համաձայն N 7 հավելվածի».
ե) 4-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Սույն կարգով սահմանված տեղեկությունները թղթային եղանակով տրամադրելուց բացի կարող են տրամադրվել նաև էլեկտրոնային տարբերակով».
զ) NN 3, 4, 5, 6 և 7 հավելվածները շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն NN 3, 4, 5, 6 և 7 հավելվածների և կարգը լրացնել NN 8 և 9 հավելվածներով` համաձայն NN 8 և 9 հավելվածների։
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 29-ի «Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների կողմից գույքահարկի և հողի հարկի եկամուտների հաշվառման ու վճարումների կազմակերպման մասին» N 750-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները`
որոշման 1-ին կետի «բ» ենթակետով հաստատված գույքահարկի և հողի հարկի գծով հարկային մարմինների ու տեղական ինքնակառավարման մարմինների միջև տեղեկությունների փոխանակման կարգում`
ա) 3-րդ կետը «հաշվարկ իրականացնող» բառերից հետո լրացնել «ու գույքահարկ վճարող կազմակերպություններին օրենքով սահմանված դեպքում հաշվառող մարմին հանդիսացող» բառերով, իսկ «N 1 հավելվածով սահմանված ձևով» բառերը փոխարինել «N 1 հավելվածով սահմանված ձևով տեղեկությունները ֆիզիկական անձանց գույքահարկի ինքնուրույն հաշվարկն իրականացնելու եռամսյակից, իսկ N 3 հավելվածով սահմանված ձևով տեղեկությունները կազմակերպություններին հաշվառող մարմին հանդիսանալու տարվանից հետո» բառերով.
բ) 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով.
«Օրենքով սահմանված կարգով ստուգումների իրականացման նպատակով հարկ վճարողների և նրանց գույքահարկի պարտավորությունների մասին սույն կարգի N 6 հավելվածով սահմանված ձևով տեղեկությունները գույքահարկ վճարողներին հաշվառող տեղական ինքնակառավարման մարմինը տրամադրում է հարկային մարմնին` վերջինիս կողմից տեղական ինքնակառավարման մարմին ներկայացված գրավոր հայտի հիման վրա, որում պարտադիր նշվում են հարկ վճարողների վավերապայմանները և տեղեկություններն ընդգրկող ժամանակահատվածը (սկիզբն ու ավարտը): Տեղական ինքնակառավարման մարմնի կողմից տեղեկությունները տրամադրվում են հայտն ստանալուց հետո եռօրյա ժամկետում` գույքահարկ վճարողների հաշվառման առկա տվյալների հիման վրա: Հարկ վճարողների մոտ իրականացված ստուգումների արդյունքում գույքահարկի գծով լրացուցիչ հարկային պարտավորությունների արձանագրման դեպքում համապատասխան տեղեկատվությունը ստուգման ակտը կազմելուց հետո 10-օրյա ժամկետում տրամադրվում է գույքահարկ վճարողներին հաշվառող (ըստ շինության գտնվելու վայրի, իսկ փոխադրամիջոցի մասով` հարկ վճարողի գտնվելու վայրի) համապատասխան տեղական ինքնակառավարման մարմիններին, որոնք սահմանված կարգով տեղեկությունները գրանցում են իրենց կողմից վարվող անձնական հաշվի քարտերում».
գ) N 5 հավելվածից հետո լրացնել N 6 հավելվածով` համաձայն N 6 հավելվածի:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի փետրվարի 13-ի «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» N 192-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշման 1-ին կետի «գ» ենթակետով հաստատված Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմիններին գույքահարկի հաշվարկման գործառույթների փոխանցման առաջնահերթ միջոցառումների ծրագրի 3-րդ սյունակում «ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն» բառերը փոխարինել «ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն» բառերով:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված N 3 |
Ձև
Տ Ե Ղ Ե Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր
20.... թվականի հուլիսի 1-ի դրությամբ ................................ համայնքում հաշվառված (գրանցված) և հարկ վճարողներին սեփականության իրավունքով պատկանող ջրային փոխադրամիջոցների վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի Հայաստանի Հանրապետության տրանսպորտային տեսչության ................................................. կառուցվածքային ստորաբաժանման կամ ..............................տարածքային մարմնի ղեկավար՝
|
Հավելված N 4 |
Ձև
Տ Ե Ղ Ե Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր
20.... թվականի …….. ամսվա ընթացքում ........…......... մարզի ……............. համայնքում հաշվառված (գրանցված) ջրային փոխադրամիջոցների սեփականատերերի փոփոխման վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության տրանսպորտային տեսչության ........................................... կառուցվածքային ստորաբաժանման կամ .....................................տարածքային մարմնի ղեկավար՝
|
Ձևաթղթի դիմային մաս |
Հավելված N 5 |
Ձև
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ա Մ Փ Ո Փ Ց ՈՒ Ց Ա Կ
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
Ձևաթղթի դարձերես |
Հավելված N 5 |
ԱՄՓՈՓ ՑՈՒՑԱԿԻ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳ |
1. Ձևաթղթի վերամասի վանդակները լրացվում են նշագրումներին համապատասխան: Հարկային (տարածքային) տեսչության անվանումը լրացվում է միայն այն դեպքում, երբ տեղեկությունները սահմանված կարգով ներկայացվում են հարկային մարմին:
2. Շենքերի և շինությունների ընդհանուր համատեղ կամ ընդհանուր բաժնային սեփականության դեպքում բոլոր համասեփականատերերի տվյալները լրացվում են հաջորդաբար՝ առանձին նոր տողերով:
3. Ամփոփ ցուցակի 1-ին սյունակում, ըստ տողերի, հաջորդիվ լրացվում է գույքային միավոր հանդիսացող յուրաքանչյուր շենքի կամ շինության հերթական համարը: Համասեփականատերերի համար նույն գույքային միավոր հանդիսացող շենքի կամ շինության հերթական համարը չի փոփոխվում:
4. Ամփոփ ցուցակի 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ և 6-րդ սյունակներում ըստ տողերի հաջորդաբար լրացվում են յուրաքանչյուր շենքի կամ շինության սեփականատիրոջ կամ համասեփականատիրոջ հաշվառման (գրանցման) կամ գտնվելու վայրի հասցեի տեքստային տվյալները, ընդ որում, մարզի և համայնքի սյունակներում լրացվում են համապատասխան ծածկագրերը:
5. Ամփոփ ցուցակի 7-րդ, 8-րդ, 9-րդ և 10-րդ սյունակներում, ըստ տողերի, հաջորդաբար լրացվում են յուրաքանչյուր շենքի կամ շինության սեփականատիրոջ կամ համասեփականատիրոջ տեքստային տվյալները՝ ֆիզիկական անձի ազգանունը կամ կազմակերպության անվանումը (ներառյալ կազմակերպաիրավական ձևը), ֆիզիկական անձի անունը և հայրանունը, ֆիզիկական անձի սոցիալական ապահովության քարտի համարը կամ կազմակերպության հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ): Ֆիզիկական անձ կամ կազմակերպություն չհանդիսացող գրանցման սուբյեկտների համար ամփոփ ցուցակի 8-ից 10-րդ սյունակները չեն լրացվում:
6. Ամփոփ ցուցակի 11-րդ սյունակում, ըստ տողերի, հաջորդաբար լրացվում է յուրաքանչյուր շենքի կամ շինության կադաստրային ծածկագիրը: Համասեփականատերերի համար միևնույն շենքի կամ շինության կադաստրային ծածկագիրն առաջին համասեփականատիրոջ տվյալներին հաջորդիվ նոր տողերում չի լրացվում:
7. Ամփոփ ցուցակի 12-րդ, 13-րդ և 14-րդ սյունակներում, ըստ տողերի, հաջորդաբար լրացվում են յուրաքանչյուր շենքի կամ շինության հասցեի տեքստային տվյալները: Համասեփականատերերի համար միևնույն շենքի կամ շինության հասցեն առաջին համասեփականատիրոջ տվյալներին հաջորդիվ նոր տողերում չի լրացվում:
8. Ամփոփ ցուցակի 15-րդ սյունակում, ըստ տողերի, հաջորդաբար լրացվում են յուրաքանչյուր շենքի կամ շինության՝ օրենքին համապատասխան հարկվող օբյեկտի անվանումը՝ ըստ նպատակային նշանակության: Նպատակային նշանակության տվյալների առումով բնակելի նշանակության դեպքում լրացվում է` 1 (ընդ որում, անհատական բնակելի տան համար՝ 1/1, բնակարանի համար՝ 1/2, այգետնակի (ամառանոցի) համար՝ 1/3, բազմաբնակարան բնակելի շենքի համար՝ 1/4, բազմաբնակարան շենքի ոչ բնակելի տարածքի համար՝ 1/5, ավտոտնակի համար՝ 1/6), հասարակական նշանակության դեպքում` 2, արտադրական նշանակության դեպքում` 3: Համասեփականատերերի համար միևնույն շենքի կամ շինության տվյալները առաջին համասեփականատիրոջ տվյալներին հաջորդիվ նոր տողերում չեն լրացվում:
9. Ամփոփ ցուցակի 16-րդ սյունակում, ըստ տողերի, հաջորդաբար լրացվում են յուրաքանչյուր շենքի կամ շինության համապատասխան գործառնական նշանակության տեքստային տվյալները: Համասեփականատերերի համար միևնույն շենքի կամ շինության գործառնական նշանակության տվյալներն առաջին համասեփականատիրոջ տվյալներին հաջորդաբար նոր տողերում չեն լրացվում:
10. Ամփոփ ցուցակի 17-րդ սյունակում, ըստ տողերի, հաջորդաբար լրացվում է յուրաքանչյուր անավարտ (կիսակառույց) շենքի կամ շինության ավարտվածության աստիճանին համապատասխանող նշումը` «մինչև 50%»-ի դեպքում` 1, «50-80%»-ի դեպքում` 2, «80% և ավելի»-ի դեպքում` 3: Համասեփականատերերի համար միևնույն շենքի կամ շինության ավարտվածության աստիճանի տվյալները առաջին համասեփականատիրոջ տվյալներին հաջորդաբար նոր տողերում չեն լրացվում:
11. Ամփոփ ցուցակի 18-րդ սյունակում, ըստ տողերի, հաջորդաբար լրացվում է յուրաքանչյուր շենքի կամ շինության կադաստրային արժեքը` արտահայտված դրամներով: Համասեփականատերերի համար միևնույն շենքի կամ շինության կադաստրային արժեքը առաջին համասեփականատիրոջ տվյալներին հաջորդաբար նոր տողերում չի լրացվում:
12. Ամփոփ ցուցակի 19-րդ սյունակում, ըստ տողերի, հաջորդիվ լրացվում է յուրաքանչյուր շենքի կամ շինության նկատմամբ իրավունքների պետական գրանցման ամսաթիվը (օրինակ՝ 2005 թվականի հուլիսի 15-ի գրանցումը նշվում է` 15.07.05): Համասեփականատերերի համար միևնույն շենքի կամ շինության նկատմամբ իրավունքների պետական գրանցման ամսաթիվը առաջին համասեփականատիրոջ տվյալներին հաջորդաբար նոր տողերում չի լրացվում:
13. Ամփոփ ցուցակի 20-րդ սյունակում, ըստ տողերի, հաջորդաբար յուրաքանչյուր շենքի կամ շինության սեփականատիրոջ համար լրացվում է 1, յուրաքանչյուր համասեփականատիրոջ համար` ընդհանուր համատեղ սեփականության դեպքում լրացվում է 2, ընդհանուր բաժնային սեփականության դեպքում նշվում է բաժնեմասը (նշվում է կոտորակով, օրինակ՝ 1/2, 1/5, 2/5 և այլն):
14. Ամփոփ ցուցակի 21-րդ սյունակում, ըստ տողերի, հաջորդաբար լրացվում է գրանցման սուբյեկտը, որի համար ֆիզիկական անձանց դեպքում նշվում է 1, կազմակերպության դեպքում` 2, Հայաստանի Հանրապետության (պետական սեփականության) դեպքում` 3, տեղական ինքնակառավարման մարմնի դեպքում` 4, այլ սուբյեկտի դեպքում` 5:
Ձևաթղթի դիմային մաս |
Հավելված N 6 |
Ձև
| |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Տ Ե Ղ Ե Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
Ձևաթղթի դարձերես |
Հավելված N 6 |
ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳ |
1. Ձևաթղթի վերամասի վանդակները լրացվում են նշագրումներին համապատասխան: Հարկային (տարածքային) տեսչության անվանումը լրացվում է միայն այն դեպքում, երբ տեղեկությունները սահմանված կարգով ներկայացվում են հարկային մարմին:
2. Շենքերի և շինությունների ընդհանուր համատեղ կամ ընդհանուր բաժնային սեփականության դեպքում բոլոր համասեփականատերերի տվյալները լրացվում են հաջորդաբար՝ առանձին նոր տողերով:
3. Տեղեկությունների 1-ին սյունակում, ըստ տողերի, հաջորդաբար լրացվում է գույքային միավոր հանդիսացող յուրաքանչյուր շենքի կամ շինության հերթական համարը: Համասեփականատերերի համար նույն գույքային միավոր հանդիսացող շենքի կամ շինության հերթական համարը չի փոփոխվում:
4. Տեղեկությունների 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ և 6-րդ սյունակներում, ըստ տողերի, հաջորդիվ լրացվում են յուրաքանչյուր շենքի կամ շինության սեփականատիրոջ կամ համասեփականատիրոջ հաշվառման (գրանցման) կամ գտնվելու վայրի հասցեի տեքստային տվյալները, ընդ որում, մարզի և համայնքի սյունակներում լրացվում են համապատասխան ծածկագրերը:
5. Տեղեկությունների 7-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ և համապատասխանաբար 11-րդ, 12-րդ, 13-րդ ու 14-րդ սյունակներում, ըստ տողերի, հաջորդիվ լրացվում են յուրաքանչյուր շենքի կամ շինության նոր սեփականատիրոջ կամ համասեփականատիրոջ ու նախկին սեփականատիրոջ կամ համասեփականատիրոջ տեքստային տվյալները` ֆիզիկական անձի ազգանունը կամ կազմակերպության անվանումը (ներառյալ կազմակերպական-իրավական ձևը), ֆիզիկական անձի անունը և հայրանունը, ֆիզիկական անձի սոցիալական ապահովության քարտի համարը կամ կազմակերպության հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ): Ֆիզիկական անձ կամ կազմակերպություն չհանդիսացող գրանցման սուբյեկտների համար ամփոփ ցուցակի 8-ից 10-րդ սյունակները չեն լրացվում:
6. Տեղեկությունների 15-րդ սյունակում, ըստ տողերի, հաջորդաբար լրացվում է յուրաքանչյուր շենքի կամ շինության կադաստրային ծածկագիրը: Համասեփականատերերի (նոր կամ նախկին) համար միևնույն շենքի կամ շինության կադաստրային ծածկագիրն առաջին համասեփականատիրոջ տվյալներին հաջորդիվ նոր տողերում չի լրացվում:
7. Տեղեկությունների 16-րդ, 17-րդ և 18-րդ սյունակներում, ըստ տողերի, հաջորդաբար լրացվում են յուրաքանչյուր շենքի կամ շինության հասցեի տեքստային տվյալները: Համասեփականատերերի համար միևնույն շենքի կամ շինության հասցեն առաջին համասեփականատիրոջ տվյալներին հաջորդիվ նոր տողերում չի լրացվում:
8. Տեղեկությունների 19-րդ սյունակում, ըստ տողերի, հաջորդաբար լրացվում են յուրաքանչյուր շենքի կամ շինության՝ օրենքին համապատասխան հարկվող օբյեկտի անվանումը՝ ըստ նպատակային նշանակության: Նպատակային նշանակության տվյալների առումով բնակելի նշանակության դեպքում լրացվում է` 1 (ընդ որում, անհատական բնակելի տան համար՝ 1/1, բնակարանի համար՝ 1/2, այգետնակի (ամառանոցի) համար՝ 1/3, բազմաբնակարան բնակելի շենքի համար՝ 1/4, բազմաբնակարան շենքի ոչ բնակելի տարածքի համար՝ 1/5, ավտոտնակի համար՝ 1/6), հասարակական նշանակության դեպքում` 2, արտադրական նշանակության դեպքում` 3: Համասեփականատերերի համար միևնույն շենքի կամ շինության տվյալները առաջին համասեփականատիրոջ տվյալներին հաջորդիվ նոր տողերում չեն լրացվում:
9. Տեղեկությունների 20-րդ սյունակում, ըստ տողերի, հաջորդաբար լրացվում է յուրաքանչյուր շենքի կամ շինության կադաստրային արժեքը` արտահայտված դրամներով: Համասեփականատերերի համար միևնույն շենքի կամ շինության կադաստրային արժեքը առաջին համասեփականատիրոջ տվյալներին հաջորդիվ նոր տողերում չի լրացվում:
10. Տեղեկությունների 21-րդ սյունակում, ըստ տողերի, հաջորդիվ լրացվում է յուրաքանչյուր շենքի կամ շինության նկատմամբ իրավունքների պետական գրանցման ամսաթիվը (օրինակ՝ 2005 թվականի հուլիսի 15-ի գրանցումը նշվում է` 15.07.05): Համասեփականատերերի համար միևնույն շենքի կամ շինության պետական գրանցման ամսաթիվն առաջին համասեփականատիրոջ տվյալներին հաջորդիվ նոր տողերում չի լրացվում:
11. Տեղեկությունների 22-րդ սյունակում, ըստ տողերի, հաջորդաբար յուրաքանչյուր շենքի կամ շինության սեփականատիրոջ համար լրացվում է 1, յուրաքանչյուր համասեփականատիրոջ համար` ընդհանուր համատեղ սեփականության դեպքում լրացվում է 2, ընդհանուր բաժնային սեփականության դեպքում նշվում է բաժնեմասը (նշվում է կոտորակով, օրինակ՝ 1/2, 1/5, 2/5 և այլն):
12. Տեղեկությունների 23-րդ սյունակում, ըստ տողերի, հաջորդաբար լրացվում է գրանցման սուբյեկտը, որի համար ֆիզիկական անձանց դեպքում նշվում է` 1, կազմակերպության դեպքում` 2, Հայաստանի Հանրապետության (պետական սեփականության) դեպքում` 3, տեղական ինքնակառավարման մարմնի դեպքում` 4, այլ սուբյեկտի դեպքում` 5:
Ձևաթղթի դիմային մաս |
Հավելված N 7 |
Ձև
| |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Տ Ե Ղ Ե Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
Ձևաթղթի դարձերես |
Հավելված N 7 |
ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳ |
1. Ձևաթղթի վերամասի վանդակները լրացվում են նշագրումներին համապատասխան: Հարկային (տարածքային) տեսչության անվանումը լրացվում է միայն այն դեպքում, երբ տեղեկությունները սահմանված կարգով ներկայացվում են հարկային մարմին:
2. Շենքերի և շինությունների ընդհանուր համատեղ կամ ընդհանուր բաժնային սեփականության դեպքում բոլոր համասեփականատերերի տվյալները լրացվում են հաջորդաբար՝ առանձին նոր տողերով:
3. Տեղեկությունների 1-ին սյունակում, ըստ տողերի, հաջորդիվ լրացվում է գույքային միավոր հանդիսացող յուրաքանչյուր շենքի կամ շինության հերթական համարը: Համասեփականատերերի համար նույն գույքային միավոր հանդիսացող շենքի կամ շինության հերթական համարը չի փոփոխվում:
4. Տեղեկությունների 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ և 6-րդ սյունակներում, ըստ տողերի, հաջորդաբար լրացվում են յուրաքանչյուր շենքի կամ շինության սեփականատիրոջ կամ համասեփականատիրոջ հաշվառման (գրանցման) կամ գտնվելու վայրի հասցեի տեքստային տվյալները, ընդ որում, մարզի և համայնքի սյունակներում լրացվում են համապատասխան ծածկագրերը:
5. Տեղեկությունների 7-րդ, 8-րդ, 9-րդ և 10-րդ սյունակներում, ըստ տողերի, հաջորդաբար լրացվում են յուրաքանչյուր շենքի կամ շինության սեփականատիրոջ կամ համասեփականատիրոջ տեքստային տվյալները՝ ֆիզիկական անձի ազգանունը կամ կազմակերպության անվանումը (ներառյալ կազմակերպաիրավական ձևը), ֆիզիկական անձի անունը և հայրանունը, ֆիզիկական անձի սոցիալական ապահովության քարտի համարը կամ կազմակերպության հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ):
6. Տեղեկությունների 11-րդ սյունակում, ըստ տողերի, հաջորդաբար լրացվում է յուրաքանչյուր շենքի կամ շինության կադաստրային ծածկագիրը: Համասեփականատերերի համար միևնույն շենքի կամ շինության կադաստրային ծածկագիրը առաջին համասեփականատիրոջ տվյալներին հաջորդիվ նոր տողերում չի լրացվում:
7. Տեղեկությունների 12-րդ, 13-րդ և 14-րդ սյունակներում, ըստ տողերի, հաջորդաբար լրացվում են յուրաքանչյուր շենքի կամ շինության հասցեի տեքստային տվյալները: Համասեփականատերերի համար միևնույն շենքի կամ շինության հասցեն առաջին համասեփականատիրոջ տվյալներին հաջորդիվ նոր տողերում չի լրացվում:
8. Տեղեկությունների 15-րդ սյունակում, ըստ տողերի, հաջորդաբար լրացվում է յուրաքանչյուր շենքի կամ շինության՝ օրենքին համապատասխան հարկվող օբյեկտի փոփոխությունը (նորը)՝ ըստ նպատակային նշանակության: Նպատակային նշանակության տվյալների առումով բնակելի նշանակության դեպքում լրացվում է` 1 (ընդ որում՝ անհատական բնակելի տան համար՝ 1/1, բնակարանի համար՝ 1/2, այգետնակի (ամառանոցի) համար՝ 1/3, բազմաբնակարան բնակելի շենքի համար՝ 1/4, բազմաբնակարան շենքի ոչ բնակելի տարածքի համար՝ 1/5, ավտոտնակի համար՝ 1/6), հասարակական նշանակության դեպքում` 2, արտադրական նշանակության դեպքում` 3: Համասեփականատերերի համար միևնույն շենքի կամ շինության տվյալները առաջին համասեփականատիրոջ տվյալներին հաջորդաբար նոր տողերում չեն լրացվում: Եթե նպատակային նշանակության տվյալները չեն փոփոխվել, ապա նշում չի կատարվում, բացառությամբ` նորակառույցների և հարկայնության փոփոխությունների, երբ կատարվում է համապատասխան նշումը:
9. Տեղեկությունների 16-րդ սյունակում, ըստ տողերի, հաջորդաբար լրացվում են յուրաքանչյուր շենքի կամ շինության փոփոխված գործառնական նշանակության տեքստային տվյալները: Եթե գործառնական նշանակության տվյալները չեն փոփոխվել, նշում չի կատարվում, բացառությամբ` նորակառույցների և հարկայնության փոփոխությունների, երբ կատարվում է համապատասխան գրառումը: Համասեփականատերերի համար միևնույն շենքի կամ շինության գործառնական նշանակության տվյալներն առաջին համասեփականատիրոջ տվյալներին հաջորդաբար նոր տողերում չեն լրացվում:
10. Տեղեկությունների 17-րդ սյունակում, ըստ տողերի, հաջորդաբար լրացվում է յուրաքանչյուր անավարտ (կիսակառույց) շենքի կամ շինության փոփոխված ավարտվածության աստիճանին համապատասխանող նշումը` «մինչև 50%»-ի դեպքում` 1, «50-80%»-ի դեպքում` 2, «80% և ավելի»-ի դեպքում` 3: Համասեփականատերերի համար միևնույն շենքի կամ շինության ավարտվածության աստիճանի տվյալները առաջին համասեփականատիրոջ տվյալներին հաջորդաբար նոր տողերում չեն լրացվում:
11. Տեղեկությունների 18-րդ սյունակում, ըստ տողերի, հաջորդաբար լրացվում է յուրաքանչյուր շենքի կամ շինության փոփոխված (նոր) կադաստրային արժեքը` արտահայտված դրամով: Համասեփականատերերի համար միևնույն շենքի կամ շինության փոփոխված կադաստրային արժեքը առաջին համասեփականատիրոջ տվյալներին հաջորդաբար նոր տողերում չի լրացվում:
12. Տեղեկությունների 19-րդ սյունակում, ըստ տողերի, հաջորդաբար լրացվում է յուրաքանչյուր շենքի կամ շինության նկատմամբ իրավունքների պետական գրանցման ամսաթիվը (օրինակ՝ 2005 թվականի հուլիսի 15-ի գրանցումը նշվում է` 15.07.05): Համասեփականատերերի համար միևնույն շենքի կամ շինության նկատմամբ իրավունքների պետական գրանցման ամսաթիվն առաջին համասեփականատիրոջ տվյալներին հաջորդիվ նոր տողերում չի լրացվում:
13. Տեղեկությունների 20-րդ սյունակում, ըստ տողերի, հաջորդաբար լրացվում են՝ սեփականության իրավունքի դադարումը շենքի կամ շինության քանդման (կամ վերացման) դեպքում նշելով` 1, սեփականության իրավունքի ծագումը նորակառույցի կամ հարկայնության փոփոխության դեպքերում նշելով` 2, իսկ օրենքով սահմանված այլ հիմքերի դեպքում՝ 3: Համասեփականատերերի համար միևնույն շենքի կամ շինության նկատմամբ սեփականության իրավունքի դադարումը կամ ծագումը առաջին համասեփականատիրոջ տվյալներին հաջորդիվ նոր տողերում չի լրացվում:
Հավելված N 8 |
Ձև Տ Ե Ղ Ե Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր 200.... թվականի ........... ամսվա ընթացքում .................մարզի............................ համայնքում հաշվառված (գրանցված) և ֆիզիկական անձանց սեփականության իրավունքով պատկանող ավտոմոբիլային տրանսպորտի միջոցների և մոտոցիկլետների խոտանման վերաբերյալ
Կ.Տ. .............. ........................ 200.... թ.
1. Մինչև 10 նստատեղ ունեցող մարդատար ավտոմեքենաների համար 8-րդ սյունակում լրացվում է 1 թիվը: 2. Մոտոցիկլետների համար 8-րդ սյունակում լրացվում է 2 թիվը: 3. 10 և ավելի նստատեղ ունեցող մարդատար ավտոմեքենաների համար 8-րդ սյունակում լրացվում է 3 թիվը: 4. Բեռնատար ավտոմեքենաների համար 8-րդ սյունակում լրացվում է 4 թիվը: |
Հավելված N 9 |
Ձև Տ Ե Ղ Ե Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր 200.... թվականի ........... ամսվա ընթացքում .................մարզի............................ համայնքում հաշվառված (գրանցված) և ֆիզիկական անձանց սեփականության իրավունքով պատկանող ջրային փոխադրամիջոցների խոտանման (դուրսգրման) վերաբերյալ
Կ.Տ.
|
Հավելված N 6 |
Տ Ե Ղ Ե Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր
Հայաստանի Հանրապետության (մարզի (Երևան քաղաքի) անվանումը) .......................................... համայնքում (համայնքի անվանումը) հաշվառված գույքահարկ վճարող կազմակերպության հարկվող օբյեկտների և գույքահարկի մասին |
| |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
(հազար դրամ) | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|