Գլխավոր տեղեկություն
Համար
N 2330-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (16.02.2006-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1999.06.15/16(82) Հոդ.188
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
15.12.2005
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
27.01.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
04.02.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.02.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
4 փետրվարի 2006 թ.


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

15 դեկտեմբերի 2005 թվականի N 2330-Ն

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԻԾԸ  (2005-2020 ԹԹ.) ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ և 17-րդ հոդվածներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Երևան քաղաքի  գլխավոր հատակագիծը (2005-2020 թթ.)` համաձայն հավելվածի (գաղտնի):

2. Երևանի քաղաքապետին՝

ա) եռամսյա ժամկետում մշակել և սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել Երևան քաղաքի  գլխավոր հատակագծի (2005-2020 թթ.) իրականացման միջոցառումների ծրագիրը.

բ) սահմանված կարգով ապահովել Երևան քաղաքի  գլխավոր հատակագծի (2005-2020 թթ.) համապատասխան նյութերի գաղտնազերծումը և ազդօրինակների հրատարակումը.

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2006 թ. հունվարի 27
Երևան