«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
20 դեկտեմբերի 2004 թ.
Պետական գրանցման թիվ 05004339
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
23 նոյեմբերի 2004 թ. |
N 291-Ն |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 1996 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25-Ի ԹԻՎ 16, 1999 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 24-Ի ԹԻՎ 195, 2000 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 17-Ի ԹԻՎ 187 ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Ուժը կորցրած ճանաչել՝
1.1 Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 1996 թվականի սեպտեմբերի 25-ի «SWIFT համակարգին անդամակցելու համար Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ բանկերին ներկայացվող չափանիշների մասին» թիվ 16 որոշումը,
1.2 Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 1999 թվականի նոյեմբերի 24-ի «Բանկերում վերստուգումների իրականացումը» կանոնակարգ 4-ը նոր խմբագրությամբ հաստատելու մասին» թիվ 195 որոշումը,
1.3 Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2000 թվականի հուլիսի 17-ի «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վերստուգումների արդյունքում Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի ակտիվների դասակարգման ճշտման կարգը հաստատելու մասին» թիվ 187 որոշումը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրվանից։
ՀՀ կենտրոնական |
Տ. Սարգսյան |
|