«Վավերացնում եմ» |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 փետրվարի 2006 թվականի N 193-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 27-Ի N 944-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 52-րդ հոդվածով և Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին Չիկագոյի կոնվենցիայի N 17 հավելվածով սահմանված դրույթների համապատասխանությունն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մայիսի 27-ի «Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում ավիացիոն անվտանգության հսկողության կազմակերպման և իրականացման կարգի մասին» N 944-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`
որոշման հավելվածում`
ա) 52-րդ կետի «բ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«բ) N 1 տեսուչն ավիացիոն անվտանգության գոտու մուտքի մոտ ստուգում է ուղևորների ավիատոմսերը և նստեցման կտրոնները, անհրաժեշտության դեպքում նաև նրանց անձնագրերը, ինչպես նաև իրականացնում է անցագրային վերահսկողություն».
բ) 54-րդ կետի «բ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«բ) ավիացիոն անվտանգության հսկողության գոտու մուտքի մոտ ստուգել ուղևորների ավիատոմսերը և նստեցման կտրոնները, անհրաժեշտության դեպքում նաև նրանց անձնագրերը, ինչպես նաև իրականացնել անցագրային վերահսկողություն».
գ) 63-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Փոխադրման ընդունված ուղեկցվող ուղեբեռի հոսքի 10 տոկոսը ենթակա է զննման` առնվազն 2 տարբեր անկյան տակ, միևնույն զննման կետում, միևնույն տեսուչի կողմից».
դ) 64-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Փոխադրման ընդունված չուղեկցող ուղեբեռը պարտադիր կարգով պետք է զննվի առնվազն 2 տարբեր անկյան տակ, միևնույն զննման կետում և միևնույն տեսուչի կողմից, որից հետո ավիացիոն անվտանգության հսկողության ծառայության հերթափոխի կողմից կազմվում է չուղեկցվող ուղեբեռի զննման մասին տեղեկանք՝ նշելով, թե որ չվերթից է հետ մնացել տվյալ ուղեբեռը, հետ մնալու պատճառը, չուղեկցվող ուղեբեռի կտրոնի համարանիշը, երբ է զննումը կատարվել, որ զննման կետում, ում կողմից: Տեղեկանքը լրացնելուց հետո այն փակցվում է չուղեկցվող ուղեբեռին: Չուղեկցվող ուղեբեռի զննման մասին տվյալները գրանցվում են չուղեկցվող ուղեբեռների մատյանում, որը կազմվում և վարվում է ազատ ձևով».
ե) 69-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Օդանավակայանների ստերիլ գոտիների անմաքս առևտրի խանութներում և սրճարաններում վաճառվող իրերը, ինչպես նաև այդտեղ տարվող բոլոր ապրանքները թույլատրվում է ստերիլ գոտի` միայն դրանց զննումից հետո».
զ) 76-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Այն դեպքերում, երբ ելնելով եղանակային պայմաններից կամ այլ արտակարգ իրավիճակներից հաշվառում և զննում անցած ուղևորներն ու ուղեբեռները պետք է տարվեն այլ օդանավակայան` թռիչքի, փոխադրման ամբողջ ճանապարհահատվածում նրանց պետք է ուղեկցեն օդանավակայանի ավիացիոն անվտանգության ծառայության աշխատողները».
է) 112-րդ կետում «բեռնելուց առաջ» բառերից հետո դնել վերջակետ և «ավիացիոն անվտանգության հսկողության հատուկ տեխնիկական միջոցների կիրառմամբ» բառերը փոխարինել հետևյալ բառերով.
«Ուղևորային, բեռնային և փոստային օդանավերով փոխադրվող փոստը նախքան օդանավ բարձելը ենթակա է ավիացիոն անվտանգության հսկողության: Շտապ առաքման (մինչև 48 ժամ) ենթակա փոստն ընդունվում է օդանավով փոխադրման միայն այն դեպքում, եթե իրականացվել են ավիացիոն անվտանգության հսկողության հետևյալ միջոցառումները`
ա) դիտողական զննում,
բ) հատուկ տեխնիկական սարքավորումների միջոցով զննում և գազաանալիզատորների միջոցով: Ելնելով օդանավակայանի առանձնահատկություններից` կարող է իրականացվել նաև զննում` փորձարկման խցիկի միջոցով, ինչպես նաև հատուկ վարժեցված շների միջոցով».
ը) 122-րդ կետում «ընդունելու ժամանակ» բառերից հետո դնել վերջակետ և «ավիացիոն անվտանգության հսկողության հատուկ տեխնիկական սարքավորումների միջոցով, կիրառելով սույն կարգով սահմանված ընթացակարգերը» բառերը փոխարինել հետևյալ բառերով.
«Օդանավով փոխադրվող բեռը նախքան օդանավ բարձելը ենթակա է ավիացիոն անվտանգության հսկողության հետևյալ միջոցառումների կիրառմանը`
ա) դիտողական զննում.
բ) հատուկ տեխնիկական սարքավորումների միջոցով զննում.
գ) զննում` փորձարկման խցիկի միջոցով.
դ) զննում` պայթուցիկ նյութերի գազաանալիզատորների և հատուկ վարժեցված շների միջոցով».
թ) 139-րդ կետը «բժշկական ստուգում» բառերից հետո լրացնել «՝ մասնագիտացված ավիաբժշկական հաստատություններում,» բառերով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|