«Վավերացնում եմ» |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 դեկտեմբերի 2005 թվականի N 2316-Ն
ԳՈՒՅՔ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշմամբ` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված 10 տրանսպորտային միջոցը (այսուհետ` գույք)` համաձայն հավելվածի, օտարել դասական աճուրդով, որպես գույքի առանձին տարրեր՝ աճուրդի մեկնարկային գինը սահմանելով հավելվածում նշված գնահատված մեծությունները:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել գույքն աճուրդով վաճառելու մասին հայտարարության հրապարակումն ու աճուրդի կազմակերպումը:
3. Սահմանել, որ 1-ին աճուրդի ժամանակ չվաճառված գույքի վաճառքի նպատակով կազմակերպվում են նոր աճուրդներ և յուրաքանչյուր հերթական աճուրդի ժամանակ գույքի մեկնարկային գինը նվազեցվում է վերջին աճուրդի մեկնարկային գնի 20 տոկոսի չափով:
4. Սահմանել, որ աճուրդի հաղթողը պարտավոր է՝
ա) աճուրդի արձանագրությունն ստանալու օրվանից 5 օրվա ընթացքում «Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին վճարել գույքի վաճառքի գումարը.
բ) իր միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի հետ կապված վճարը, ինչպես նաև գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.
գ) վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
Ա. Մարգարյան |
|
Հավելված | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
16.09.2010, N 1196-Ն | 24.09.2010, N 2316-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|