Գլխավոր տեղեկություն
Համար
N 2301-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (18.02.2006-25.08.2007)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2004.09.08/48(347) Հոդ.161
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
06.10.2005
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
12.01.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
19.01.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.02.2006
Ուժը կորցնելու ամսաթիվ
03.01.2011

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 19 հունվարի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

6 հոկտեմբերի 2005 թվականի N 2301-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾԱՏՈՒՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Աշխատանքի պետական տեսչության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 7-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության աշխատանքի պետական տեսչություն գործատուների կողմից եռամսյակային հաշվետվության ներկայացման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:



Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2006 թ. հունվարի 12
Երևան

 

 

Հավելված 
ՀՀ կառավարության 2005 թվականի
հոկտեմբերի 6-ի N 2301-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾԱՏՈՒՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ


 

1. Սույն կարգով սահմանվում է գործատուների կողմից Հայաստանի Հանրապետության աշխատանքի պետական տեսչություն եռամսյակային հաշվետվության (այսուհետ` հաշվետվություն) ներկայացման կարգը:

2. Գործատուն իր գտնվելու վայրի Հայաստանի Հանրապետության աշխատանքի պետական տեսչության տարածքային կենտրոն (այսուհետ` տեսչություն) է ներկայացնում հաշվետվություն (համաձայն ձևի), աշխատողների թվի, աշխատավարձի չափի (ըստ մասնագիտությունների), աշխատանքի վայրում դժբախտ դեպքերի թվի և մասնագիտական հիվանդությունների թվի մասին:

Գործատուն հաշվետվության մեջ նշում է նաև իրավաբանական անձի անվանումը (անհատ ձեռնարկատիրոջ դեպքում` անունը), հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ), կազմակերպական-իրավական ձևը, պետական ռեգիստրում գրանցման համարը, ամսաթիվը, գործունեության հիմնական տեսակը (ոլորտը), գտնվելու վայրը և հեռախոսահամարը:

Հաշվետվությունը պետք է ներկայացվի տպագիր կամ ընթեռնելի ձեռագրով:

3. Հաշվետվությունը կազմվում է յուրաքանչյուր եռամսյակի համար և տեսչություն է ներկայացվում մինչև տվյալ եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը:

4. Հաշվետվությունն ստորագրում է գործատուն կամ նրա ներկայացուցիչը: Հաշվետվությունը կնքվում է գործատուի կնիքով (առկայության դեպքում):

5. Հաշվետվությունը ներկայացվում է առձեռն կամ փոստով` պատվիրված նամակով: Փոստով առաքման դեպքում առաքման օր է համարվում փոստով առաքման մասին կտրոնի վրա նշված ժամկետը, իսկ առձեռն ներկայացվելու դեպքում` տեսչություն մուտքագրվելու օրը:

6. Տեսչության կողմից ընդունվող հաշվետվությունները գրանցվում են դրանց ստացումից անմիջապես հետո` տեսչության պետի կողմից հաստատված և կնքված հաշվետվությունների գրանցամատյանում, որտեղ գրառվում են`

ա) հաշվետվությունը ներկայացրած գործատուի անվանումը (անհատ ձեռնարկատիրոջ դեպքում` անունը).

բ) հաշվետվությունը ներկայացնելու ամսաթիվը:


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան


Ձև

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ

ԳՈՐԾԱՏՈՒՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ

 

ՀՀ աշխատանքի պետական տեսչության

 

———————————տարածքային կենտրոն

 

 

Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԹՎԻ, ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՉԱՓԻ, ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ,

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՅՐՈՒՄ ԴԺԲԱԽՏ ԴԵՊՔԵՐԻ ԹՎԻ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ

ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԹՎԻ ՄԱՍԻՆ

 

Ներկայացնում է ______________________________________________

 

Կազմակերպման-իրավական ձևը _____________________________________

 

Պետական ռեգիստրում գրանցման համարը _______ , ամսաթիվը ____ _________

 

ՀՎՀՀ _______________________

 

Հայաստանի Հանրապետության աշխատանքի պետական տեսչությունում հաշվետվության

գրանցման համարը _______________ , ամսաթիվը ____ _________

 

Գործունեության հիմնական տեսակը (ոլորտը) ___________________________

 

Գտնվելու վայրը _____________________________________________

 

Հեռախոսահամարը ____________________________________________

 

NN ը/կ

Մասնագիտու-թյունները

Աշխատավարձը` ըստ եռամսյակի

Աշխատողների թիվը` ըստ եռամսյակի

Դժբախտ դեպքերի թիվը` ըստ եռամսյակի

Մասնագիտական հիվանդությունների թիվը` ըստ եռամսյակի

1.

 

 

 

 

 

2.

 

 

 

 

 

3.

 

 

 

 

 

4.

 

 

 

 

 

5.

 

 

 

 

 

6.

 

 

 

 

 

7.

 

 

 

 

 

8.

 

 

 

 

 

9.

 

 

 

 

 

10.

 

 

 

 

 

Ընդամենը

 

 

 

 

 

Հաշվետվությունը ներկայացնելու ամսաթիվը _____ __________________ 200 թ.

 

ՏՆՕՐԵՆ (անհատ ձեռնարկատեր)

___________

__________________

(ստորագրությունը)

(անունը, ազգանունը)

Կ.Տ.

 

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
02.12.2010, N 1698-Ն 03.01.2011, N 2301-Ն
06.07.2007, N 886-Ն 25.08.2007, N 2301-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան