Գլխավոր տեղեկություն
Համար
N 907-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.12.2005-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2005.11.30/74(446) Հոդ.1425
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
22.11.2005
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
22.11.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.12.2005

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

22 նոյեմբերի 2005 թվականի N 907-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆ ՍԿՍԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության 2007 թվականի բյուջետային գործընթացն սկսելու նպատակով`

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության 2007 թվականի բյուջետային գործընթացի 1-ին փուլի` Հայաստանի Հանրապետության 2007-2009 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի մշակման և հաստատման աշխատանքների իրականացման ժամանակացույցը՝ համաձայն հավելվածի:

2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարին, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահին, Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի նախագահին, Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանին, Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության նախագահին, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահին, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահին, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին, Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահին, Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահին, Հայաստանի Հանրապետության հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահին և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահին ղեկավարվել սույն որոշման 1-ին կետով հաստատված` Հայաստանի Հանրապետության 2007 թվականի բյուջետային գործընթացի 1-ին փուլի` Հայաստանի Հանրապետության 2007-2009 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի մշակման և հաստատման աշխատանքների իրականացման ժամանակացույցով:

3. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի 2002 թվականի հունիսի 7-ի N 346-Ն և 2004 թվականի դեկտեմբերի 2-ի N 790-Ն որոշումներով ստեղծված Հայաստանի Հանրապետությունում պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրերի մշակման մշտապես գործող բարձրագույն խորհուրդը և աշխատանքները համակարգող մշտապես գործող խումբը շարունակելու են իրենց գործունեությունը Հայաստանի Հանրապետության 2007-2009 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրերի մշակման ժամանակահատվածում:

4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին` մինչև 2006 թվականի հունիսի 1-ը Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության 2007 թվականի բյուջետային գործընթացի 2-րդ փուլի` Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեի նախագծի մշակման աշխատանքների իրականացման ժամանակացույցը:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2005 թ. նոյեմբերի 22
Երևան

  

 Հավելված
ՀՀ վարչապետի 2005 թ.
 նոյեմբերի 22-ի N 907-Ն որոշման


Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց ՈՒ Յ Ց

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ 1-ԻՆ ՓՈՒԼԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2007-2009 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՄԻՋՆԱԺԱՄԿԵՏ ԾԱԽՍԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԵՎ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

NN
ը/կ

Կատարողները

Կատարման ենթակա աշխատանքները և միջոցառումները

Փաստաթղթերն ստացող մարմինները

Աշխատանքների և միջոցառում-ների կատարման սահմանային ժամկետները

Ա

1

2

3

4

 

1 - ԻՆ  ՓՈՒԼ

ՀՀ 2007-2009 ԹԹ. ՊԵՏԱԿԱՆ ՄԻՋՆԱԺԱՄԿԵՏ ԾԱԽՍԵՐԻ ԾՐԱԳՐԻ (ՄԺԾԾ) ՄՇԱԿՈՒՄԸ ԵՎ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ

 

 

1.

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն

հարկաբյուջետային սկզբունքների, կարճաժամկետ և միջնաժամկետ հարկաբյուջետային ցուցանիշների և ռազմավարական ծախսային գերակայությունների վերաբերյալ առաջարկությունների մշակում և դրանք ներկայացնելը

ՄԺԾԾ-ի մշակման աշխատանքները համակարգող մշտապես գործող խումբ

մինչև 2005 թ.
նոյեմբերի 22-ը

2.

ՄԺԾԾ-ի մշակման աշխատանքները համակարգող մշտապես գործող խումբ

հարկաբյուջետային սկզբունքների, կարճաժամկետ և միջնաժամկետ հարկաբյուջետային ցուցանիշների և ռազմավարական ծախսային գերակայությունների վերաբերյալ առաջարկությունների քննարկում և դրանք ներկայացնելը

ՄԺԾԾ-ի մշակման մշտապես գործող բարձրագույն խորհուրդ

մինչև 2005 թ.
նոյեմբերի 26-ը

3.

ՄԺԾԾ-ի մշակման մշտապես գործող բարձրագույն խորհուրդ

հարկաբյուջետային սկզբունքների, կարճաժամկետ և միջնաժամկետ հարկաբյուջետային ցուցանիշների և ռազմավարական ծախսային գերակայությունների վերաբերյալ ստացված առաջարկությունների մասին որոշումների ընդունում

 

մինչև 2005 թ.
դեկտեմբերի 6-ը

4.

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն

2007-2009 թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագրերի նախագծի կազմման մեթոդական ցուցումների մշակում և տրամադրում

ՀՀ պետական կառավարման մարմիններ

մինչև 2005 թ.
դեկտեմբերի 7-ը

5.

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն

անհրաժեշտության դեպքում ՀՀ 2007-2009 թթ. ՄԺԾԾ-ի մշակման համար լրացուցիչ տեղեկատվության ցանկի կազմում և տրամադրում

ՀՀ ազգային վիճակագրական ծառայություն

ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն 

ՀՀ կառավա-րությանն առընթեր մաքսային պետական կոմիտե

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

մինչև 2005 թ.
դեկտեմբերի 10-ը

6.

Տվյալ ոլորտի աշխատանքների համակարգման համար պատասխանատու ՀՀ պետական կառավարման հանրապետական մարմիններ (այսուհետ` գլխադասային մարմիններ)

ոլորտի 2007-2009 թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագրերի քաղաքականության հարցերի շուրջ տվյալ ոլորտում գլխադասային չհանդիսացող պետական կառավարման (այդ թվում` նաև ՀՀ տարածքային կառավարման) մարմինների հետ`
ա) քննարկումների ժամանակացույցի և գլխադասային չհանդիսացող պետական կառավարման մարմինների կողմից իրականացվելիք ծրագրերի գծով ՀՀ 2007-2009 թթ. պետական բյուջեների միջոցների հաշվին կատարվելիք ծախսերի ֆինանսավորման նախնական չափաքանակների՝ այդ մարմինների հետ քննարկման կարգի սահմանում և դրա մասին այդ մարմիններին տեղեկացում.
բ) քննարկումների անցկացում

 

տվյալ ոլորտում գլխադասային չհանդիսացող ՀՀ պետական կառավարման մարմիններ

 

 

 

մինչև 2005 թ. դեկտեմբերի 13-ը

 

մինչև 2006 թ.
հունվարի 14-ը

7.

Տվյալ ոլորտում գլխադասային չհանդիսացող ՀՀ պետական կառավարման մարմիններ

տվյալ ոլորտում 2007-2009 թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագրերի քաղաքականության հարցերի շուրջ գլխադասային մարմինների կողմից կազմակերպվող քննարկումներին մասնակցություն

 

մինչև 2006 թ.
հունվարի 14-ը
(ըստ գլխադասային  մարմինների սահմանած ժամանակացույցի)

8.

Գլխադասային մարմիններ չունեցող` առանձին ոլորտներում ծրագրեր իրականացնող ՀՀ պետական կառավարման մարմիններ

տվյալ ոլորտում 2007-2009 թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագրերի հայտերի (քաղաքականության և ներառյալ դրանով պայմանավորված ՀՀ 2007-2009 թթ. պետական բյուջեի ծախսերի նկարագրությունը) մշակում և դրանք ներկայացնելը (յուրաքանչյուրն` իրեն վերաբերող մասով)

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն

մինչև 2006 թ.
հունվարի 24-ը

9.

Գլխադասային մարմիններ

իրենց ոլորտի 2007-2009 թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագրերի հայտերի (քաղաքականության վերաբերյալ փաստաթղթերի և ներառյալ դրանով պայմանավորված
ՀՀ 2007-2009 թթ. պետական բյուջեների ծախսերի գծով առաջարկությունները` ինչպես ամփոփ, այնպես էլ  նաև ըստ տվյալ ոլորտում գլխադասային չհանդիսացող մարմինների գծով) մշակում և դրանք ներկայացնելը

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն

մինչև 2006 թ.
հունվարի 28-ը

10.

ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն

ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտե

ՀՀ պետական բյուջեի հարկային եկամուտների հավաքագրումն ապահովող միջոցառումների 2007-2009 թթ. ծրագրի նախագծի մշակում, գնահատում և այն ներկայացնելը

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն

մինչև 2006 թ.
փետրվարի 10-ը

11.

ՀՀ կենտրոնական բանկ

ՀՀ կենտրոնական բանկի 2006-2008 թթ. գործունեության արդյունքում ստացվելիք եկամուտների, կատարվելիք ծախսերի և առաջացող շահույթի (այդ թվում` շահույթի բաշխման) կանխատեսումների մշակում և մանրամասն հիմնավորումներով այն ներկայացնելը

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն

մինչև 2006 թ.
փետրվարի 10-ը

12.

ՀՀ ազգային վիճակագրական ծառայություն

ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն

ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտե

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

ըստ ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից տրված ցանկի` ՀՀ 2007-2009 թթ. ՄԺԾԾ-ի մշակման համար լրացուցիչ տեղեկատվության տրամադրում

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն

ըստ ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից տրված ցանկում նշված պարբերականության

13.

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ պետական բյուջեի հարկային եկամուտների հավաքագրումն ապահովող միջոցառումների 2007-2009 թթ. ծրագրի նախագծի քննարկում ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության և ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի հետ

 

մինչև 2006 թ.
փետրվարի 22-ը

14.

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն

գլխադասային մարմինների և գլխադասային մարմիններ չունեցող առանձին ոլորտներում ծրագրեր իրականացնող պետական կառավարման մարմինների հետ` 2007-2009 թթ. միջնաժամկետ քաղաքականության փաստաթղթերը քննարկելու համար հանդիպումների անցկացում (ըստ անհրաժեշտության)

 

մինչև 2006 թ.
փետրվարի 22-ը

15.

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն

պետական կառավարման մարմինների մշակած ՄԺԾԾ-ի հայտերից յուրաքանչյուրի մասին եզրակացության նախապատրաստում և այն ներկայացնելը

ՄԺԾԾ-ի մշակման աշխատանքները համակարգող մշտապես գործող խումբ

մինչև 2006 թ.
մարտի 2-ը

16.

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն

մակրոտնտեսական և հարկաբյուջետային կանխատեսումների մեջ տեղ գտած փոփոխությունների նկարագրության, ինչպես նաև յուրաքանչյուր գլխադասային մարմնի և գլխադասային մարմիններ չունեցող առանձին ոլորտներում ծրագրեր իրականացնող պետական կառավարման մարմնի գծով համապատասխան ոլորտներում ծախսերի ֆինանսավորման 2007-2009 թթ. կողմնորոշիչ չափաքանակների վերաբերյալ առաջարկությունների մշակում և դրանք ներկայացնելը

ՄԺԾԾ-ի մշակման աշխատանքները համակարգող մշտապես գործող խումբ

մինչև 2006 թ.
մարտի 2-ը

17.

ՄԺԾԾ-ի մշակման աշխատանքները համակարգող մշտապես գործող խումբ

համապատասխան ոլորտներում ծախսերի ֆինանսավորման 2007-2009 թթ. կողմնորոշիչ չափաքանակների վերաբերյալ քննարկումներ անցկացնելու նպատակով համապատասխան պետական կառավարման մարմինների հետ հանդիպումների անցկացում (ըստ անհրաժեշտության)

 

մինչև 2006 թ.
մարտի 17-ը

18.

ՄԺԾԾ-ի մշակման աշխատանքները համակարգող մշտապես գործող խումբ

ընդհանուր ծախսերում փոփոխություններ կատարելու (անհրաժեշտության դեպքում), ինչպես նաև յուրաքանչյուր գլխադասային մարմնի և գլխադասային մարմիններ չունեցող առանձին ոլորտներում ծրագրեր իրականացնող պետական կառավարման մարմնի գծով համապատասխան ոլորտներում ծախսերի ֆինանսավորման 2007-2009 թթ. կողմնորոշիչ չափաքանակների վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը

ՄԺԾԾ-ի մշակման մշտապես գործող բարձրագույն խորհուրդ

մինչև 2006 թ.
մարտի 18-ը

19.

ՄԺԾԾ-ի մշակման մշտապես գործող բարձրագույն խորհուրդ

ըստ յուրաքանչյուր գլխադասային մարմնի և գլխադասային մարմիններ չունեցող առանձին ոլորտներում ծրագրեր իրականացնող պետական կառավարման մարմնի` համապատասխան ոլորտների ծախսերի ֆինանսավորման 2007-2009 թթ. կողմնորոշիչ չափաքանակների վերաբերյալ որոշումների ընդունում

 

մինչև 2006 թ.
ապրիլի 1-ը

20.

ՀՀ կառավարության աշխատակազմ

2007-2009 թթ. չափաքանակների վերաբերյալ ՄԺԾԾ-ի մշակման մշտապես գործող բարձրագույն խորհրդի որոշումների մասին տեղեկացում

ՀՀ պետական կառավարման մարմիններ

մինչև 2006 թ.
ապրիլի 4-ը

21.

Տվյալ ոլորտում գլխադասային չհանդիսացող
ՀՀ պետական կառավարման մարմիններ

ավարտուն տեսքի բերված` իրենց ոլորտային ՄԺԾԾ-ի նախագծերի մշակում և դրանք ներկայացնելը

տվյալ ոլորտում գլխադասային մարմիններ

մինչև 2006 թ.
ապրիլի 15-ը

22.

Գլխադասային մարմիններ չունեցող` առանձին ոլորտներում ծրագրեր իրականացնող ՀՀ պետական կառավարման մարմիններ

ավարտուն տեսքի բերված` իրենց ոլորտի 2007-2009 թթ. ՄԺԾԾ-ի նախագծերի (ծախսային ռազմավարության) մշակում և դրանք ներկայացնելը

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն

մինչև 2006 թ.
ապրիլի 15-ը

23.

Տվյալ ոլորտում գլխադասային մարմիններ

ավարտուն տեսքի բերված` իրենց ոլորտի 2007-2009 թթ. ՄԺԾԾ-ի նախագծերի (ծախսային ռազմավարության), ներառյալ համապատասխան ոլորտներում գլխադասային չհանդիսացող պետական կառավարման մարմինների ծախսերի 2007-2009 թթ. ֆինանսավորման կողմնորոշիչ չափաքանակների մասին առաջարկությունների մշակում և դրանք ներկայացնելը

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն

մինչև 2006 թ.
ապրիլի 27-ը

24.

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ 2007-2009 թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի նախագծի վերջնական տարբերակի կազմում և այն ներկայացնելը

ՄԺԾԾ-ի մշակման աշխատանքները համակարգող մշտապես գործող խումբ

մինչև 2006 թ.
մայիսի 11-ը

25.

ՄԺԾԾ-ի մշակման աշխատանքները համակարգող մշտապես գործող խումբ

ՀՀ 2007-2009 թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի նախագծի վերջնական տարբերակը ներկայացնելը

ՄԺԾԾ-ի մշակման մշտապես գործող բարձրագույն խորհուրդ

մինչև 2006 թ.
մայիսի 18-ը

26.

ՄԺԾԾ-ի մշակման մշտապես գործող բարձրագույն խորհուրդ

ՀՀ 2007-2009 թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի նախագծի վերջնական տարբերակի վերաբերյալ որոշումների ընդունում

 

մինչև 2006 թ.
մայիսի 25-ը

27.

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն

ՄԺԾԾ-ի մշակման մշտապես գործող բարձրագույն խորհրդի որոշումներին համապատասխան` ՀՀ 2007-2009 թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի նախագծի ճշգրտում (ըստ անհրաժեշտության) և այն ներկայացնելը

ՀՀ կառավարություն

մինչև 2006 թ.
հունիսի 1-ը

28.

ՀՀ կառավարության աշխատակազմ

ՀՀ 2007-2009 թթ.միջնաժամկետ ծախսերի ծրագիրը ներկայացնելը  

ՀՀ Ազգային ժողով

մինչև 2006 թ.
հուլիսի 1-ը


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան