Գլխավոր տեղեկություն
Համար
N 7/1
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.09.1997-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԵԹՀՏ 2002.12.30/1(1)
Ընդունող մարմին
Նոր Նորք թաղային համայնքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
12.09.1997
Ստորագրող մարմին
Նոր Նորք համայնքի թաղապետ
Ստորագրման ամսաթիվ
12.09.1997

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔ

ՆՈՐ ՆՈՐՔ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 N 7/1

 12.09.1997 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
 
ՆՈՐ ՆՈՐՔ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՌԱՆՁԻՆ ԽՄԲԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԲՆԱԿՎԱՐՁԻ (ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՎԱՐՁԻ) ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 12 հոդվածի 7 կետով, հիմք ընդունելով ՀՀ կառավարության 1997 թ. հուլիսի 8-ի հ. 251 որոշումը և նպատակ ունենալով փոքրիշատե սոցիալական աջակցություն ցուցաբերել համայնքի առանձին խմբերի կարիքավոր ընտանիքներին.

Համայնքի ավագանին որոշում է`

Սահմանել, որ սկսած 1997 թ. հուլիսի 1-ից Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թ. հուլիսի 8-ի «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին», «Զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների սոցիալական ապահովության մասին» և «Բռնադատվածների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու միջոցառումների և առանձին խմբերի քաղաքացիների արտոնությունների մասին» հ. 251 որոշման 2-րդ կետի ա, բ, գ, դ, ե ենթակետերով թվարկված խմբերի քաղաքացիները, որոնք մշտապես բնակվում են Նոր Նորք համայնքի սեփականություն հանդիսացող բնակարաններում և թաղապետարանի կառավարման ներքո գտնվող բազմաբնակարան բնակելի տներում, օգտվում են համապատասխանաբար բնակվարձի և ընդհանուր օգտագործման տարածքների ու գույքի սպասարկման վարձի 50 % զեղչով վճարման իրավունքից:

 

 

Մ. Մինասյան

Իսկականի հետ ճիշտ է
Քարտուղարության պետ

Կ. Քեշիշյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան