«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
30 դեկտեմբերի 2005 թ.
Պետական գրանցման թիվ 60305505
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
25 նոյեմբերի 2005 թ. |
N 30-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՕՈՍՏՈՍԻ 12-Ի ԹԻՎ 169-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հոդված 10-ի երրորդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2002 թվականի օգոստոսի 12-ի «Հայտնաբերված վարչական իրավախախտումների, վարչական պատասխանատվության ենթարկված անձանց թվաքանակի և նշանակված տուգանքների չափերի մասին» ձև թիվ 1-վի (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը հաստատելու մասին» թիվ 169-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1. որոշմամբ հաստատված «Հայտնաբերված վարչական իրավախախտումների, վարչական պատասխանատվության ենթարկված անձանց թվաքանակի և նշանակված տուգանքների չափերի մասին» ձև թիվ 1-վի պետական վիճակագրական հաշվետվության ձևում` «Ներկայացվում է՝ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության մարզային գործակալության տարածքային բաժին մինչև հունվարի 15-ը, որն ամփոփը` ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության մարզային գործակալություն մինչև հունվարի 25-ը, որն ամփոփը` ՀՀ Ազգային վիճակագրական ծառայություն՝ մինչև փետրվարի 5-ը» բառերը փոխարինել «Ներկայացվում է՝ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության մարզային գործակալության տարածքային բաժին մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող տարվա մարտի 1-ը» բառերով.
2. որոշմամբ հաստատված «Հայտնաբերված վարչական իրավախախտումների, վարչական պատասխանատվության ենթարկված անձանց թվաքանակի և նշանակված տուգանքների չափերի մասին» ձև թիվ 1-վի պետական վիճակագրական հաշվետվության լրացման հրահանգի կետ 3-ը շարադրել հետևյալ խմբագրությամբ` «Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության մարզային գործակալության տարածքային բաժին մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող տարվա մարտի 1-ը»:
Նախագահ |
Ս. Մնացականյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|