Գլխավոր տեղեկություն
Համար
N 2296-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.02.2006-25.12.2017)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2006.02.01/6.1 Հոդ.146
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
15.12.2005
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
12.01.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
18.01.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.02.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
18 հունվարի 2006 թ.


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

15 դեկտեմբերի 2005 թվականի N 2296-Ն

ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՈՒՉԻ ԿՈՂՄԻՑ ՖԻԶԻԿԱԿԱՆ ՈՒԺԻ, ՀԱՏՈՒԿ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ԱՌԱՋԻՆ ԲՈՒԺՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՑԱԲԵՐԵԼՈՒ ՀՄՏՈՒԹՅՈՒՆ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Բնապահպանական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել բնապահպանական պետական տեսուչի կողմից ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների և առաջին բուժօգնություն ցուցաբերելու հմտություն ձեռք բերելու կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:


Հայաստանի Հանրապետության
վարչապետ
 

Ա. Մարգարյան


2006 թ. հունվարի 12
Երևան


    


Հավելված
ՀՀ կառավարության 2005 թվականի
դեկտեմբերի 15-ի N 2296-Ն որոշման



Կ Ա Ր Գ

ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՈՒՉԻ ԿՈՂՄԻՑ ՖԻԶԻԿԱԿԱՆ ՈՒԺԻ, ՀԱՏՈՒԿ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ԱՌԱՋԻՆ ԲՈՒԺՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՑԱԲԵՐԵԼՈՒ ՀՄՏՈՒԹՅՈՒՆ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ

1. Սույն կարգով սահմանվում է «Բնապահպանական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով բնապահպանական վերահսկողական գործառույթներ իրականացնող բնապահպանական պետական տեսուչների կողմից ֆիզիկական ուժի, հատուկ միջոցներ կրելու, պահելու, գործադրելու (կիրառելու) և առաջին բուժօգնություն ցուցաբերելու (այսուհետ` հատուկ պատրաստություն) նպատակով տեսական և գործնական հմտություններ ձեռք բերելու ընթացակարգը:

2. Հատուկ պատրաստության դասընթացները կազմակերպվում են` համաձայն Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի և Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի համատեղ հաստատված ուսումնական տարեկան ծրագրերի, որոնք կազմվում են մինչև հաջորդ տարվա պետական բյուջեի ձևավորման հայտը ներկայացնելը:

3. Հատուկ պատրաստության դասընթացներին բնապահպանական պետական տեսուչները մասնակցում են Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի կողմից հաստատված ցանկով, որը համապատասխան ուսումնական հաստատություն է ներկայացվում դասընթացներն սկսվելուց մեկ ամիս առաջ:

4. Սույն կարգի 3-րդ կետում նշված` Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի կողմից հաստատված ցանկում յուրաքանչյուր 20 դասաժամանոց ուսումնական ծրագրում ընդգրկվում են 5 բնապահպանական տեսուչ։

5. Սույն կարգի 3-րդ կետում նշված` Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի կողմից հաստատված ցանկում յուրաքանչյուր ուսումնական տարվա համար ընդգրկվում են բնապահպանական պետական տեսուչների ընդհանուր թվի 1/3-ը։

6. Բնապահպանական պետական տեսուչը համարվում է դասընթացները յուրացրած, եթե ուսումնական դասընթացների արդյունքում նրան տրվել է հատուկ պատրաստության դասընթացներն ավարտելը հաստատող փաստաթուղթ:

7. Հատուկ պատրաստության դասընթացներն ավարտել հաստատող փաստաթուղթն ուժի մեջ է այն տալու օրվանից հաշված 3 տարի։

8. Հատուկ պատրաստության ուսումնական դասընթացներին բնապահպանական պետական տեսուչի մասնակցության ժամանակահատվածը համարվում է աշխատանքային:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
 Մ. Թոփուզյան