«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
19 նոյեմբերի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 սեպտեմբերի 2005 թվականի N 1904-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԲԱՎՐԱՅԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԲԱՎՐԱՅԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ` ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 34-րդ ու 56-րդ, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ, 47-րդ ու 84-րդ և «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածների պահանջներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Բավրայի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագիրը` համաձայն NN 1 և 2 հավելվածների:
2. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Բավրայի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող` պետական սեփականություն հանդիսացող 681.51 հեկտար հողամասերից 608.72 հեկտարը, որից` գյուղատնտեսական նշանակության 561.28 հեկտար, բնակավայրերի հողերի` 11.53 հեկտար, արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների` 32.86 հեկտար, էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների` 0.01 հեկտար, հատուկ պահպանվող տարածքների` 2.08 հեկտար, ջրային հողերի` 0.97 հեկտար, անհատույց սեփականության իրավունքով փոխանցել Բավրայի գյուղական համայնքին` համաձայն NN 3, 4, 5 և 6 հավելվածների:
3. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի պահանջներին համապատասխան`
ա) Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Բավրայի գյուղական համայնքին անհատույց սեփականության իրավունքով փոխանցվող 608.72 հեկտար հողերից 47.98 հեկտարը մասնավորեցման ենթակա չէ.
բ) Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Բավրայի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող հողերից 72.79 հեկտարը համարվում է պետական սեփականություն` համաձայն N 7 հավելվածի:
4. Ընդունել ի գիտություն Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Բավրայի գյուղական համայնքի հողային ֆոնդի առկայության և բաշխման մասին հաշվետվությունը` 2005 թվականի հունվարի 1-ի դրությամբ` համաձայն N 8 հավելվածի:
5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին` սահմանված կարգով ապահովել սկզբնական հաշվառման նյութերի տրամադրումը Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Բավրայի գյուղական համայնքի ղեկավարին` հողերի ընթացիկ հաշվառումն անցկացնելու և համայնքի հողային հաշվեկշիռը կազմելու համար:
6. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին Հայաստանի Հանրապետության պետական գեոդեզիական ցանցի հավասարակշռման արդյունքների հիման վրա Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորների սահմանանիշերի կոորդինատների ժողովածուի հրատարակումից հետո հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման ժամանակ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Բավրայի գյուղական համայնքի հողային հաշվեկշռում սահմանված կարգով կատարել համապատասխան փոփոխություններ:
7. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետին` Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հոկտեմբերի 23-ի N 656 որոշմամբ սահմանված կարգով` սկզբնական հաշվառման տվյալների հիման վրա ապահովել մարզի տարածքում ընթացիկ հաշվառման աշխատանքների իրականացումը:
8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված N 1 | |
| |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
| |
Բավրա գյուղական համայնքը գտնվում Է մարզի հյուսիսային մասում։ Հեռավորությունը մարզկենտրոն ք.Գյումրիից 53 կմ Է։ Գյուղական համայնքը հյուսիս-արևելքից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից Է Սարագյուղ գյուղական համայնքին, արևելքից «Բ»-«Գ» հատվածով` մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող (Թավշուտ համայնքի նախկին II հատված) հողերին, «Գ»-«Դ» հատվածով` մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող (Ղազանչի համայնքի նախկին II հատված) հողերին, հարավ-արևելքից «Դ»-«Ե» հատվածով` Թավշուտ գյուղական համայնքին, իսկ «Ե»-«Զ» հատվածով մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող (Ղազանչի համայնքի նախկին III հատված) հողերին, «Զ»-«է» հատվածով` Թավշուտ գյուղական համայնքին, հարավ-արևմուտքից «է»-«Ը» հատվածով` Աղվորիկ գյուղական համայնքին, «Ը»-«Ա» հատվածով` պետական սահմանին։ ԲԱՎՐԱ-ՍԱՐԱԳՅՈՒՂ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ա»-«Բ» Բավրա, Սարագյուղ համայնքների և պետական սահմանի տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում Է դեպի հարավ, անցնում` 204.2 մ, հասնում լանջի վրա գտնվող թիվ 1 սահմանակետին, որից հետո լանջով ուղղվում Է դեպի հարավ-արևմուտք, անցնելով 408.8 մ, հասնում Է թիվ 2 սահմանակետին։ Թիվ 2 սահմանակետից սահմանագիծը թեքվելով հարավ-արևմուտք, անցնելով 671.3 մ, հասնում Է թիվ 3 սահմանակետին։ Թիվ 3 սահմանակետից սահմանագիծը թեքվելով արևմուտք, անցնելով 4, 5 սահմանակետերով, հատելով դաշտային ճանապարհը` 923.7 մ, հասնում Է Բավրա, Սարագյուղ համայնքի տարածքների և մարգի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողերին բաժանման «Բ» հանգուցային սահմանակետին։ «Ա»-«Բ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 2208.0 մ Է։ ԲԱՎՐԱ-ՍԱՐԱԳՅՈՒՂ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Բ»-«Գ» Բավրա, Սարագյուղ համայնքների տարածքների և մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողերի բաժանման «Բ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվելով հարավ-արևմուտք, անցնելով 1552.7 մ, թիվ 1-3 սահմանակետերով, հասնում Է ճանապարհի եզրի` բլրի գագաթի, թիվ 4 սահմանակետին։ Թիվ 4 սահմանակետից սահմանագիծը թեքվելով ճանապարհով և անցնելով թիվ 5 սահմանակետով` 494.8 մ, հասնում Է Բավրա համայնքի և մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողերի բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին։ «Բ»-«Գ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 2047.5 մ Է։ ԲԱՎՐԱ-ՄԱՐԶԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻՑ ԴՈՒՐՍ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԵՐ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ՝ «Գ»-«Դ» Բավրա համայնքի և մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողերի բաժանման «Գ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը լանջով անցնելով հարավ-արևելք` 310.9 մ, հասնում է թիվ 1 սահմանակետին, ապա ջրբաժանով թեքվում հարավ-արևմուտք` 560.6 մ, հասնում է թիվ 2 սահմանակետին։ Թիվ 2 սահմանակետից սահմանագիծը թեքվելով հարավ և անցնելով 156.8 մ, հասնում է թիվ 3 սահմանակետին, որը գտնվում է Բոգդանովկա-Գյումրի խճուղու եզրին։ Թիվ 3 սահմանակետից սահմանագիծը ճանապարհին զուգահեռ, թեքվելով հարավ-արևելք և անցնելով թիվ 4-7 սահմանակետերով` 301.3 մ, հասնում է Սարագյուղ գնացող միջհամայնքային և Գյումրի-Բոգդանովկա ճանապարհների խաչմերուկի թիվ 8 սահմանակետին։ Թիվ 8 սահմանակետից սահմանագիծը թեքվելով հյուսիս-արևելք, անցնելով Սարագյուղ գնացող ճանապարհով` 454.3 մ, հասնում է թիվ 9 սահմանակետին, որը գտնվում է ճանապարհի եզրին։ Թիվ 9 սահմանակետից սահմանագիծը թեքվելով հարավ, բնակավայրի եզրով անցնելով թիվ 10 սահմանակետով` 1305.8 մ, հասնում է թիվ 11 սահմանակետին, թեքվելով արևմուտք, բնակավայրի կողքով, անցնելով 271.2 մ, հասնում թիվ 12 սահմանակետին, որը գտնվում է Բոգդանովկա-Գյումրի խճուղու եզրին, հետո սահմանագիծը համընկնում է Գյումրի-Բոգդանովկա խճուղու հետ և թեքվելով դեպի հարավ` 386.6 մ, հասնում է Բավրա համայնքի տարածքների և մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողերի «Դ» հանգուցային սահմանակետին։ «Գ»-«Դ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 3747.5 մ է։ ԲԱՎՐԱ-ԹԱՎՇՈՒՏ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Դ»-«Ե» Բավրա համայնքի և մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողերի «Դ» հանգուցային սահմանակետը, որը գտնվում է Բոգդանովկա-Գյումրի խճուղու և դաշտային ճանապարհի հատման սահմանակետում, սահմանագիծը լանջով անցնելով արևմուտք, 208.0 մ, հասնում է Դալիջուր գետի վրա գտնվող թիվ 1 սահմանակետին։ Ապա թեքվելով հյուսիս և անցնելով 377.9 մ, հասնում է Թավշուտի ջրամբարի պատնեշի թիվ 2 սահմանակետին։ Թիվ 2 սահմանակետից սահմանագիծը թեքվելով հարավ-արևմուտք և անցնելով 926.7 մ, լանջով հասնում է թիվ 3 սահմանակետին, ապա թեքվելով 614.2 մ, հասնում է Բավրա, Թավշուտ համայնքների և մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողերի բաժանման «Ե» հանգուցային սահմանակետին: «Դ»-«Ե» սահմանագծի ընդհանուր երկարությունը 2126.8 մ է: ԲԱՎՐԱ-ՄԱՐԶԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻՑ ԴՈՒՐՍ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԵՐ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ե»-«Զ» Բավրա, Թավշուտ համայնքների և մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողերի բաժանման «Ե» հանգուցային սահմանակետը, որը գտնվում է լանջի վրա, սահմանագիծը լանջով թեքվելով հյուսիս-արևմուտք, անցնելով 270.5 մ, հասնում է թիվ 1 սահմանակետին, որտեղից թեքվելով հարավ-արևմուտք, անցնելով թիվ 2 սահմանակետով 1014.5 մ, հասնում է թիվ 3 սահմանակետին։ Թիվ 3 սահմանակետից սահմանագիծը թեքվելով հարավ, անցնելով 693.6 մ, հասնում է թիվ 4 սահմանակետին, այնուհետև հասնում է Բավրա, Թավշուտ համայնքների տարածքների և մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողերի բաժանման «Զ» հանգուցային սահմանակետին: «Ե»-«Զ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 1978.6 մ է։ ԲԱՎՐԱ-ԹԱՎՇՈՒՏ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ՝ «Զ»-«է» Բավրա, Թավշուտ և Աղվորիկ համայնքների բաժանման «Է» հանգուցային սահմանակետը, որը գտնվում Է բլրի գագաթին, սահմանագիծը անցնելով հարավ-արևելյան ուղղությամբ, իջնում Է ձորը, հատում այն, անցնելով 488.4 մ, հասնում Է լանջի վրայի թիվ 1 սահմանակետին։ Թիվ 1 սահմանակետից սահմանագիծը թեքվելով արևելք, անցնելով 405.4 մ, հասնում Է Բավրա, Թավշուտ համայնքների և մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողերի բաժանման «Զ» հանգուցային սահմանակետին։ «Զ»-«է» սահմանագծի ընդհանուր երկարությունը 893.8 մ Է։ ԲԱՎՐԱ-ԱՂՎՈՐԻԿ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «է»-«Ը» Պետական սահմանի, Բավրա և Աղվորիկ համայնքների բաժանման «Ը» հանգուցային սահմանակետը, որը գտնվում է Օքյուզդաշ լեռան գագաթին (եռանկյունաչափական կետ), սահմանագիծը ջրբաժանով թեքվելով հարավ-արևելք, անցնելով թիվ 1 սահմանակետով` 990.7 մ, հասնում է թիվ 2 սահմանակետին։ Թիվ 2 սահմանակետից թեքվելով դեպի հարավ, անցնելով 176.8 մ, հասնում փոքր բլրի գագաթին գտնվող թիվ 3 սահմանակետին։ Թիվ 3 սահմանակետից սահմանագիծը ջրբաժանով թեքվում Է արևելք, անցնելով թիվ 4 սահմանակետով` 792.2 մ, հասնում Է Բավրա, Թավշուտ և Աղվորիկ համայնքների տարածքների բաժանման «Է» հանգուցային սահմանակետին։ «Է»-«Ը» սահմանագծի ընդհանուր երկարությունը 1959.7 մ է։ ԲԱՎՐԱ-ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ը»-«Ա» Պետական սահմանի, Բավրա և Աղվորիկ համայնքների տարածքների բաժանման «Ը» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվելով հյուսիս-արևելք, անցնելով թիվ 1 սահմանակետով` 1517.5 մ, հասնում է թիվ 2 սահմանակետին։ Թիվ 2 սահմանակետից սահմանագիծը թեքվելով հյուսիս և անցնելով 486.9 մ, հասնում է թիվ 3 սահմանակետին։ Թիվ 3 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևելք և անցնելով 4-8 սահմանակետերով` 2951.9 մ, հասնում է Աշոցք-Բոգդանովկա խճուղին, հասնում է թիվ 9 սահմանակետին, հետո սահմանագիծը թեքվելով հարավ-արևելք, անցնելով 400.2 մ, հասնում է թիվ 10 սահմանակետին, ապա թեքվելով հյուսիս-արևելք, բլրի գագաթներով, անցնելով թիվ 11-14 սահմանակետերով` 4593.5 մ հասնում է պետական սահմանի, Բավրա և Սարագյուղ համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետին։ «Ը»-«Ա» սահմանագիծը համընկնում է պետական սահմանի հետ։ «Ը»-«Ա» սահմանագծի ընդհանուր երկարությունը 2950.0 մ է։ | |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
| |
| |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
| |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԲԱՎՐԱՅԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ` ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԵՐԻՑ ԲԱՎՐԱՅԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՓՈԽԱՆՑՎՈՂ ՀՈՂԵՐԻ | |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
| |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԲԱՎՐԱՅԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ` ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԵՐԻՑ ԲԱՎՐԱՅԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՓՈԽԱՆՑՎՈՂ ՀՈՂԵՐԻ | |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
| |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԲԱՎՐԱՅԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ` ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԵՐԻՑ ԲԱՎՐԱՅԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՓՈԽԱՆՑՎՈՂ ՀՈՂԵՐԻ (ԸՍՏ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ) | |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
| |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԲԱՎՐԱՅԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ` ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԵՐԻ (ԸՍՏ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ) | |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
| |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԲԱՎՐԱՅԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԱՇԽՄԱՆ ՄԱՍԻՆ | |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
03.12.2009, N 1418-Ն | 24.12.2009, N 1904-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|