«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
18 հունվարի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 հունվարի 2006 թվականի N 10-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 2-Ի N 193 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մարտի 2-ի «Նոտարական գործողություններին մասնակցող թարգմանչին որակավորման վկայական տալու կարգը հաստատելու մասին» N 193 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
որոշմամբ հաստատված նոտարական գործողություններին մասնակցող թարգմանչին որակավորման վկայական տալու կարգում`
ա) 19-րդ կետի երրորդ պարբերությունում «նախարարություն» բառը փոխարինել «նոտարին» բառով և ուժը կորցրած ճանաչել «ե» ենթակետը.
բ) 20-րդ կետի վերջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Վկայականի վրա փակցվում է ստուգում անցած անձի լուսանկարը: Վկայականը վավերացվում է թարգմանչին ընտրած նոտարի ստորագրությամբ և նրա կնիքով».
գ) 22-րդ կետում «Նախարարության» բառը փոխարինել «Նոտարի» բառով.
դ) 23-րդ կետում «վկայական», «վկայականի» և «վկայականը» բառերը համապատասխանաբար փոխարինել «տեղեկանք», «տեղեկանքի» և «տեղեկանքը» բառերով.
ե) 24-րդ կետի առաջին պարբերությունում «նախարարություն» բառը փոխարինել «նոտարին» բառով, իսկ երկրորդ պարբերությունում «նախարարություն» բառը` «նոտարը» բառով.
զ) 25-րդ կետի առաջին պարբերությունում «նախարարություն» բառը փոխարինել «նոտարին» բառով, իսկ երկրորդ պարբերությունում «Նախարարությունը» բառը` «Նոտարը» բառով.
է) 27-րդ կետում «նախարարություն» բառը փոխարինել «նոտարին» բառով.
ը) 30-րդ կետում «գործունեությունների» բառը փոխարինել «գործողությունների» բառով.
թ) 33-րդ կետում «ստուգման» բառը փոխարինել «ստուգում» բառով:
|
Ա. Մարգարյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|