Գլխավոր տեղեկություն
Համար
N 8
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (28.06.1999-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2007.03.19/9(249)
Ընդունող մարմին
Էներգետիկայի հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
10.06.1999
Ստորագրող մարմին
Էներգետիկայի հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
10.06.1999
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.06.1999

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 հունիսի 1999 թվականի N 8
քաղ. Երևան

 

Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի «բ» ենթակետը և 42-րդ, 43-րդ, 44-րդ հոդվածները, ինչպես նաև ելնելով սպառողներին հուսալի և անվտանգ էներգիայի մատակարարման ապահովման անհրաժեշտությունից, ՀՀ էներգետիկայի հանձնաժողովը որոշում է`

1. Բավարարել «Հրազդանի ՋԷԿ» ՊՓԲԸ-ի գործունեության լիցենզիաներ ստանալու հայտերը և ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի 1998 թ. օգոստոսի 28-ի N 39 որոշմամբ սահմանված կարգով տրամադրել դրանք` հետևյալ գործունեություններն իրականացնելու համար.

- էլեկտրական էներգիայի արտադրություն (գործունեության լիցենզիայի գործողության ժամկետ - 5 տարի).

- ջերմային էներգիայի արտադրություն (գործունեության լիցենզիայի գործողության ժամկետ - 5 տարի).

- ջերմային էներգիայի փոխադրման և բաշխման լիցենզիաներ (գործունեության լիցենզիաների գործողության ժամկետ-անժամկետ):

2. Բավարարել «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ի գործունեության լիցենզիա ստանալու հայտը և ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի 1998 թ. օգոստոսի 28-ի N 39 որոշմամբ սահմանված կարգով տրամադրել այն` հետևյալ գործունեությունն իրականացնելու համար.

- էլեկտրական էներգիայի արտադրություն (գործունեության լիցենզիայի գործողության ժամկետ - 5 տարի):

3. Բավարարել «Երևանի ՋԷԿ» ՊՓԲԸ-ի գործունեության լիցենզիաներ ստանալու հայտերը և ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի 1998 թ. օգոստոսի 28-ի N 39 որոշմամբ սահմանված կարգով տրամադրել դրանք` հետևյալ գործունեություններն իրականացնելու համար.

- էլեկտրական էներգիայի արտադրություն (գործունեության լիցենզիայի գործողության ժամկետ - 5 տարի).

- ջերմային էներգիայի արտադրություն (գործունեության լիցենզիայի գործողության ժամկետ - 5 տարի).

- ջերմային էներգիայի փոխադրման և բաշխման լիցենզիաներ (գործունեության լիցենզիաների գործողության ժամկետ-անժամկետ):

 

ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի
նախագահ`

Վ. Մովսեսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան