Գլխավոր տեղեկություն
Համար
N 2243-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (04.02.2006-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2006.01.25/5(460) Հոդ.115
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
22.12.2005
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
29.12.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
09.01.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.02.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
9 հունվարի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

22 դեկտեմբերի 2005 թվականի N 2243-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԱՇԽՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ (ՀՈՂԱՅԻՆ ՀԱՇՎԵԿՇՌԻ) ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 34-րդ հոդվածի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հոկտեմբերի 23-ի N 656 որոշմամբ հաստատված կարգի պահանջների`  Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ընդունել ի գիտություն Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից ներկայացված` Հայաստանի Հանրապետության հողային ֆոնդի առկայության և բաշխման մասին հաշվետվությունը (հողային հաշվեկշիռը)`
 

  հազ. հեկտար, որից` ոռոգվող

Հանրապետության տարածքը

2974.3 232.9

այդ թվում`

   

        
               
 

1.1. Հայաստանի Հանրապետության հողային ֆոնդը` ըստ նպատակային նշանակության`

ա) գյուղատնտեսական նշանակության հողեր

2135.3 179.7

  

 որից` վարելահող 457.7 145.0
  բազմամյա տնկարկ 29.0 28.2
  խոտհարք 127.8 3.1
  արոտ 885.1 2.1
  այլ հողեր 635.7 1.3

բ) բնակավայրերի հողեր

  133.9 51.1

որից` տնամերձ և այգեգործական

 

(ամառանոցային) հողեր

  84.2 48.5

գ) արդյունաբերության, ընդերքօգտագործման

և այլ արտադրական նշանակության հողեր

   20.9 0.1

դ) էներգետիկայի, տրանսպորտի, կապի և

կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողեր

  9.1 -

ե) հատուկ պահպանվող տարածքների հողեր

  187.8 0.7

զ) հատուկ նշանակության

  29.5 -

է) անտառային

  398.0 1.4

ը) ջրային

  22.1 -

թ) պահուստային (այդ թվում` նպատակային նշանակությունը

դեռևս չճշտված)

  37.7 -

      
         

1.2. Հայաստանի Հանրապետության հողային ֆոնդը` ըստ սեփականության սուբյեկտների`

ա) քաղաքացիների`

486.8

բ) իրավաբանական անձանց`

0.6

գ) համայնքային`

775.9

դ) պետական`

1711.0

ընդամենը` հանրապետությունում

2974.3

      

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին` ավարտել Հայաստանի Հանրապետության մնացած 238 համայնքների և Երևան քաղաքի վարչական սահմաններում, ինչպես նաև համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողերի սկզբնական հաշվառման աշխատանքներն ու 2006 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմել Հայաստանի Հանրապետության հողային հաշվեկշիռը և այն սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը:


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան
   

2005 թ. դեկտեմբերի 29
Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան