Basic information
Number
N 505
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (13.09.1998-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 1999.09.03/24(90)
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
13.08.1998
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
13.08.1998
Ratification organisation
ՀՀ Նախագահ
Ratification date
13.08.1998
Effective date
13.09.1998

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
13 օգոստոսի 1998 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

13 օգոստոսի 1998 թվականի N 505
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1993 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 635 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի դեկտեմբերի 20-ի «Պաշտոնեական (ծառայողական), ինչպես նաև հանրակացարանային բնակելի տարածությունները սեփականության իրավունքով քաղաքացիներին հատկացնելու կարգի հաստատման մասին» N 635 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`

որոշմամբ հաստատված կարգի 1-ին կետի երկրորդ պարբերությունում «որոնք առնվազն 3 տարի բնակվում են տվյալ պաշտոնեական (ծառայողական) կամ հանրակացարանային բնակելի տարածությունում» բառերը փոխարինել «որոնց` սեփականաշնորհման համար դիմումը ներկայացնելու պահից առնվազն մեկ տարի առաջ սահմանված կարգով հատկացվել են տվյալ պաշտոնեական (ծառայողական) կամ հանրակացարանային բնակելի տարածությունները» բառերով:


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Դարբինյան

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation