Գլխավոր տեղեկություն
Համար
N 2232-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (19.01.2006-02.03.2006)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1999.05.18/13(79) Հոդ.88
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
22.12.2005
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
28.12.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
29.12.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.01.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
29 դեկտեմբերի 2005 թ.


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

22 դեկտեմբերի 2005 թվականի N 2232-Ն

2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11-ԻՆ ԿԱՅԱՑԱԾ` ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱԿՈՒՆՔԻ, ԲԱՌՈԺԻ, ԱՐԵԳԻ, ԹԼԻԿԻ, ԿԱՐՄՐԱՇԵՆԻ, ՀԱԿԿՈՅԻ, ՈՍԿԵԹԱՍԻ, ՑԱՄԱՔԱՍԱՐԻ, ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ԵՎ ՎԵՐԻՆ ՍԱՍՈՒՆԻԿԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՆՈՐ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԾԱԽՍԵՐԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին` 2005 թվականի դեկտեմբերի 11-ին կայացած` Արագածոտնի մարզի Ակունքի, Բառոժի, Արեգի, Թլիկի, Կարմրաշենի, Հակկոյի, Ոսկեթասի, Ցամաքասարի, Արագածոտնի և Վերին Սասունիկի գյուղական համայնքների ավագանու անդամների հերթական ընտրությունների նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի միասնական հիմնադրամին հատկացնել 1065295 դրամ` Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:

2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին Արագածոտնի մարզի Ակունքի, Բառոժի, Արեգի, Թլիկի, Կարմրաշենի, Հակկոյի, Ոսկեթասի, Ցամաքասարի, Արագածոտնի և Վերին Սասունիկի գյուղական համայնքների տեղամասային ընտրական հանձնաժողովների ֆինանսավորումը կատարել նախահաշվին համապատասխան՝ համաձայն հավելվածի:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2005 թ. դեկտեմբերի 28
Երևան

    

Հավելված
ՀՀ կառավարության 2005 թվականի
դեկտեմբերի 22-ի N 2232-Ն որոշման



Ն Ա Խ Ա Հ Ա Շ Ի Վ
ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԾԱԽՍԵՐԻ` ԿԱՊՎԱԾ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11-ԻՆ ԿԱՅԱՑԱԾ` ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱԿՈՒՆՔԻ, ԲԱՌՈԺԻ, ԱՐԵԳԻ, ԹԼԻԿԻ, ԿԱՐՄՐԱՇԵՆԻ, ՀԱԿԿՈՅԻ, ՈՍԿԵԹԱՍԻ, ՑԱՄԱՔԱՍԱՐԻ, ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ԵՎ ՎԵՐԻՆ ՍԱՍՈՒՆԻԿԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՆՈՐ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԵՏ


NN
ը/կ
Ծախսերը  Գումարը
 (դրամ)

1. Աշխատանքի վարձատրության ֆոնդ
     այդ թվում՝ 
78000 
տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի, նախագահի տեղակալի և քարտուղարի աշխատավարձ


78000

2. Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ 

17700

3. Տրանսպորտի ծառայության վճարներ 

5000

4. Կապի ծառայության վճարներ  

1000

5. Գրասենյակային ծախսեր 

3000


ընդամենը 

104700


10 տեղամասային ընտրական հանձնաժողովների ծախսեր
(10 x 104700)


1047000

Ընտրական քվեաթերթիկների տպագրության ծախսեր
(3552 ընտրող + 3552 x 0,03) x 5 դրամ

18295


Ընդամենը

1065295



Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան