«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
13 ապրիլի 2005 թ.
Պետական գրանցման թիվ 60005159
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
22 մարտի 2005 թ. |
N 26-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆԻ «ՋՐՄՈՒՂ-ԿՈՅՈՒՂԻ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՍՊԱՌՈՂՆԵՐԻՆ ԽՄԵԼՈՒ ՋՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 14-րդ, 79-րդ, 791 -րդ հոդվածները և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2004 թվականի օգոստոսի 9-ի «Հայաստանի Հանրապետության ջրային համակարգում սակագների սահմանման ու վերանայման կարգը հաստատելու մասին» N 97-Ն որոշումը՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Սահմանել՝
1.1 Երևանի «Ջրմուղ-կոյուղի» փակ բաժնետիրական ընկերության կողմից սպառողներին խմելու ջրի մատակարարման ծառայության մատուցման սակագինը՝ 88,45 դրամ՝ մատակարարված յուրաքանչյուր խորանարդ մետր խմելու ջրի դիմաց՝ առանց ավելացված արժեքի հարկի և 106,14 դրամ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը.
1.2 Երևանի «Ջրմուղ-կոյուղի» փակ բաժնետիրական ընկերության կողմից սպառողներին ջրահեռացման ծառայության մատուցման սակագինը՝ 6,85 դրամ՝ մատակարարված յուրաքանչյուր խորանարդ մետր խմելու ջրի դիմաց՝ առանց ավելացված արժեքի հարկի և 8,21 դրամ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը.
1.3 Երևանի «Ջրմուղ-կոյուղի» փակ բաժնետիրական ընկերության կողմից սպառողներին կեղտաջրերի մաքրման ծառայության մատուցման սակագինը՝ 8,95 դրամ՝ մատակարարված յուրաքանչյուր խորանարդ մետր խմելու ջրի դիմաց՝ առանց ավելացված արժեքի հարկի և 10,74 դրամ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը.
1.4 Երևանի «Ջրմուղ-կոյուղի» փակ բաժնետիրական ընկերության կողմից ջրային համակարգի օգտագործման թույլտվություն ունեցող այլ անձանց կամ համայնքներին՝
ա/ խմելու ջրի մատակարարման մեծածախ ծառայության մատուցման սակագինը՝ 7,2 դրամ՝ մատակարարված յուրաքանչյուր խորանարդ մետր ջրի դիմաց՝ առանց ավելացված արժեքի հարկի և 8,6 դրամ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը.
բ/ ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման մեծածախ ծառայության մատուցման սակագինը՝ 15,8 դրամ՝ յուրաքանչյուր խորանարդ մետր հեռացվող ջրի դիմաց՝ առանց ավելացված արժեքի հարկի և 18,96 դրամ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը.
1.5 «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» փակ բաժնետիրական ընկերության ստորգետնյա ջրերի հեռացման ծառայության մատուցման սակագինը՝ 5,1 դրամ՝ յուրաքանչյուր խորանարդ մետր ջրի դիմաց՝ առանց ավելացված արժեքի հարկի և 6,1 դրամ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը։
2. Սահմանել, որ Երևանի «Ջրմուղ-կոյուղի» փակ բաժնետիրական ընկերության կողմից սպառողներին խմելու ջրի մատակարարման, ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման ծառայությունների մատուցման 2006 թվականի սակագները հաշվարկելիս հիմք կընդունվեն.
ա/ հաշվեգրված հասույթի հավաքագրումը՝ 95 տոկոսի չափով,
բ/ կորուստները՝ 65 տոկոսի չափով։
3. Երևանի «Ջրմուղ-կոյուղի» փակ բաժնետիրական ընկերությանը.
ա/ մինչև սույն թվականի հուլիսի 1-ը Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով ներկայացնել կենցաղային կարիքների համար խմելու ջրի սպասարկման որակի նվազագույն պահանջների վերաբերյալ առաջարկություններ.
բ/ մինչև սույն թվականի հոկտեմբերի 1-ը Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով ներկայացնել ջրի կորուստների նվազեցմանը, առևտրային հաշվառման ու սպառողների սպասարկման որակի բարելավմանն ուղղված ընկերության ներդրումային ծրագիրը։
4. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2004 թվականի փետրվարի 27-ի Երևանի «Ջրմուղ-կոյուղի» փակ բաժնետիրական ընկերության կողմից սպառողներին վաճառվող խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման սակագների սահմանման մասին» N 25-Ն որոշումը։
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2005 թվականի մայիսի 1-ից։
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ` |
Ռ. Նազարյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
30.05.2006, N 89-Ն | 01.07.2006, N 26-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|