ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 հունիսի 1999 թվականի N 11
քաղ. Երևան
ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի «բ» ենթակետը և 42, 48 հոդվածները, ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի 1998 թ. օգոստոսի 28-ի N 39 որոշմամբ սահմանված կարգը և ելնելով սպառողներին հուսալի ու անվտանգ էներգիայի մատակարարման ապահովման անհրաժեշտությունից, ՀՀ էներգետիկայի հանձնաժողովը որոշում է.
1. Բավարարել «Էներգիա» ՍՊԸ-ին (հարկային դասիչ` 02504088) գործունեության լիցենզիա տրամադրելու վերաբերյալ ընկերության ներկայացրած հայտը և տրամադրել «Կաթնաղբյուր-Երևան» խմելու ջրի ջրատարի վրա կառուցված ՀԷԿ-ում էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա` 15 տարի գործողության ժամկետով:
2. Բավարարել «Էներգիա» ՍՊԸ-ին (հարկային դասիչ` 00402047) գործունեության լիցենզիա տրամադրելու վերաբերյալ ընկերության ներկայացրած հայտը և տրամադրել «Երևանյան լճի մերձպատվարային ՀԷԿ»-ում էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա` 15 տարի գործողության ժամկետով:
ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի |
Վ. Մովսեսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|