Գլխավոր տեղեկություն
Համար
Ն-238-3
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (21.01.2006-22.03.2008)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1997.06.11/13 Հոդ.30
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
08.12.2005
Ստորագրող մարմին
ՀՀ ԱԺ նախագահ
Ստորագրման ամսաթիվ
08.12.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.01.2006


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

«ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ» ՄԻԱՎՈՐՎԱԾ ԱԶԳԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՆ (ԿԻՑ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ) ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.

Վավերացնել 1980 թվականի ապրիլի 11-ին Վիեննա քաղաքում ստորագրված «Ապրանքների միջազգային առուվաճառքի պայմանագրերի մասին» Միավորված ազգերի կազմակերպության կոնվենցիան (կից հայտարարություններով):
 

Հայաստանի Հանրապետության
Ազգային ժողովի նախագահ

 Ա. Բաղդասարյան
   

8 դեկտեմբերի 2005 թվականի,
քաղ. Երևան
Ն-238-3

 

        
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ «ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ» ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

1. Կոնվենցիայի 94-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետությունը հայտարարում է, որ չի կիրառելու  կոնվենցիան առուվաճառքի պայմանագրերի նկատմամբ, եթե կողմերն ունեն իրենց առևտրային կազմակերպությունները Հայաստանի Հանրապետությունում:

2. Կոնվենցիայի 95-րդ հոդվածին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետությունը հայտարարում է, որ չի կիրառելու  կոնվենցիայի 1-ին հոդվածի 1-ին կետի «բ» ենթակետը այն պետությունների նկատմամբ, որոնք հայտարարություն կանեն կոնվենցիայի 1-ին հոդվածի 1-ին կետի «բ» ենթակետը չկիրառելու մասին:

3. Կոնվենցիայի 12-րդ և 96-րդ հոդվածներին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետությունը հայտարարում է, որ կոնվենցիայի 11-րդ և 29-րդ հոդվածների և 2-րդ մասի ցանկացած դրույթ, որը թույլ է տալիս, որ առուվաճառքի պայմանագիրը, կողմերի համաձայնությամբ դրա փոփոխությունը կամ դադարեցումը կամ օֆերտան, ակցեպտը կամ մտադրության ցանկացած այլ արտահայտություն կատարվի ոչ թե գրավոր, այլ ցանկացած այլ ձևով, կիրառելի չէ, եթե կողմերից մեկն ունի իր առևտրային կազմակերպությունը Հայաստանի Հանրապետությունում: