Գլխավոր տեղեկություն
Համար
N 2146-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (14.01.2006-12.08.2006)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2008.06.04/34(624) Հոդ.5
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
09.12.2005
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
15.12.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
21.12.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.01.2006
Ուժը կորցնելու ամսաթիվ
12.08.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 21 դեկտեմբերի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

9 դեկտեմբերի 2005 թվականի N 2146-Ն

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՊԱՀՈՒՍՏՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ ԵՎ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել`

ա) ապահովագրական պահուստների տեսակները և ձևավորման կարգը` համաձայն N 1 հավելվածի,

բ) չվաստակած ապահովագրավճարների պահուստի հաշվարկման ձևը` համաձայն N 2 հավելվածի,

գ) տեղի ունեցած, սակայն ապահովագրողին դեռևս չներկայացված պահանջների պահուստի հաշվարկման ձևը` 2 և ավելի տարի գործունեություն ծավալած ապահովագրողի համար` համաձայն N 3 հավելվածի,

դ) կյանքի ապահովագրության պահուստի հաշվարկման ձևը` համաձայն N 4 հավելվածի,

ե) լիազորված պետական կառավարման մարմին ներկայացվող ապահովագրական պահուստների չափի մասին հաշվետվության ձևը` համաձայն N 5 հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի նոյեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ապահովագրական կազմակերպությունների գործունեությունը կարգավորելու մասին» N 368 որոշման 1-ին կետի «բ» ենթակետով հաստատված` ապահովագրական պահուստների ձևավորման և տեղաբաշխման կարգը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

  Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2005 թ. դեկտեմբերի 15
Երևան



 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2005 թվականի
դեկտեմբերի 9-ի N 2146-Ն որոշման

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՊԱՀՈՒՍՏՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ ԵՎ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ

1. Սույն կարգով սահմանվում են ոչ կյանքի և կյանքի ապահովագրություն իրականացնողների կողմից ձևավորվող ապահովագրական պահուստների տեսակները, դրանց ձևավորման հիմնական սկզբունքները և հաշվարկման մեթոդները:

2. Ապահովագրական ընկերություններն ապահովագրության պայմանագրերով (վկայագրերով) ստանձնած պարտավորությունների (ապահովագրական հատուցումների և ապահովագրական գումարների վճարման) կատարման նպատակով «Ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և սույն կարգի համաձայն պարտավոր են ձևավորել ապահովագրական պահուստներ:

3. Ոչ կյանքի ապահովագրություն իրականացնող ընկերությունները պարտավոր են ձևավորել պահուստների հետևյալ տեսակները`

ա) չվաստակված ապահովագրավճարների պահուստներ,

բ) պահանջների (վնասների) պահուստներ`

ապահովագրողին ներկայացված, սակայն դեռևս չվճարված պահանջների պահուստներ,

տեղի ունեցած, սակայն ապահովագրողին դեռևս չներկայացված պահանջների պահուստներ:

4. Ոչ կյանքի ապահովագրություն իրականացնող ընկերությունները կարող են նաև ձևավորել լիազորված պետական կառավարման մարմնի հետ համաձայնեցված օրենքով նախատեսված ապահովագրական պահուստների այլ տեսակներ:

5. Ապահովագրության պայմանագրերի (վկայագրերի) չվաստակված ապահովագրավճարների պահուստն իրենից ներկայացնում է յուրաքանչյուր ոչ կյանքի ապահովագրության պայմանագրի (վկայագրի) գծով հաշվարկված չվաստակված ապահովագրավճարների պահուստների հանրագումարը (N 2 հավելված): Յուրաքանչյուր ապահովագրության պայմանագրի (վկայագրի) գծով չվաստակված ապահովագրավճարների պահուստը հաշվարկվում է հետևյալ բանաձևով`

 

ՉԱi = Աi * ՉՕ i / ՊՕ i,

որտեղ՝

ՉԱi-ն՝ չվաստակված ապահովագրավճարի պահուստի գումարն է` ըստ i-րդ պայմանագրի (վկայագրի),

Աi-ն՝ i-րդ պայմանագրով (վկայագրով) նախատեսված (հաշվեգրված) ամբողջ ապահովագրավճարի չափն է, նվազեցված տվյալ պայմանագրի համար ընկերության կողմից վճարման ենթակա և (կամ) արդեն վճարված կոմիսիոն վճարների չափով,

ՉՕi-ն՝ i-րդ պայմանագրի (վկայագրի) դեռևս չլրացած օրերի թիվն է,

ՊՕi-ն՝ i-րդ պայմանագրի (վկայագրի) գործողության ժամկետն է:

6. Պահանջների (վնասների) պահուստը հանդիսանում է ապահովագրողին ներկայացված, սակայն հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ դեռևս չվճարված պահանջների պահուստի և տեղի ունեցած, սակայն ապահովագրողին դեռևս չներկայացված պահանջների պահուստի հանրագումարը:

7. Ապահովագրողին ներկայացված, սակայն դեռևս չվճարված պահանջների պահուստները հաշվարկվում են ապահովագրողին ներկայացված, սակայն դեռևս չվճարված, օրինական պահանջների վճարվելիք գումարների արժեքը կանխատեսելով` ներառելով այդ պահանջները կարգավորելու համար անհրաժեշտ գումարները: Ապահովագրողին ներկայացված, սակայն դեռևս չվճարված պահանջների պահուստի մեծությունը պետք է հիմնված լինի այդ պահանջները կարգավորելու համար ապահովագրողի կողմից վճարվելիք գումարների (հատուցումների) նախնական հաշվարկի վրա, որը պետք է լինի ողջամիտ և հիմնավոր:

8. Տեղի ունեցած, սակայն ապահովագրողին դեռևս չներկայացված պահանջների պահուստը (ՏՉՊ) նախատեսված է այն պարտավորությունների կատարման, ինչպես նաև ապահովագրողին ներկայացվող պահանջների (վնասների) կարգավորման ծախսերի ապահովման համար, որոնք առաջացել են հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում տեղի ունեցած ապահովագրական դեպքերի հետևանքով և որոնց տեղի ունենալու փաստի վերաբերյալ ապահովագրության պայմանագրի համաձայն կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով մինչև հաշվետու ամսաթիվն ապահովագրողին չի հայտնվել:

8.1. Տեղի ունեցած, սակայն ապահովագրողին դեռևս չներկայացված պահանջների պահուստի մեծությունը մինչև 2 տարի գործունեություն ծավալած ապահովագրողի համար հաշվարկվում է՝

ա) հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում կնքված ապահովագրության պայմանագրերի (վկայագրերի) համաձայն հաշվեգրված ապահովագրավճարների ընդհանուր գումարի 10 տոկոսի չափով, եթե հաշվետու ժամանակաշրջան է համարվում տարին,

բ) հաշվետու և դրան նախորդած 3 եռամսյակների ընթացքում կնքված ապահովագրության պայմանագրերի (վկայագրերի) համաձայն հաշվեգրված ապահովագրավճարների ընդհանուր գումարի 10 տոկոսի չափով, եթե հաշվետու ժամանակաշրջան է համարվում եռամսյակը:

8.2. Տեղի ունեցած, սակայն ապահովագրողին դեռևս չներկայացված պահանջների պահուստի մեծությունը 2 և ավելի տարի գործունեություն ծավալած ապահովագրողի համար հաշվարկվում է հաշվետու եռամսյակին նախորդող 8 եռամսյակների փորձի հիման վրա, որպես փաստացի տեղի ունեցած, սակայն ապահովագրողին տվյալ եռամսյակում չներկայացված պահանջների միջին մեծություն (N 3 հավելված):

9. Ապահովագրողները ոչ կյանքի ապահովագրության յուրաքանչյուր պայմանագրի (վկայագրի) գծով հաշվարկված չվաստակած ապահովագրավճարների պահուստները և ապահովագրողին ներկայացված, սակայն դեռևս չվճարված պահանջների պահուստները կարող են նվազեցնել ոչ պայմանական չհատուցվող գումարի չափով և Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն լիազորված պետական կառավարման մարմնի կողմից հուսալի ճանաչված վերաապահովագրողների մասնակցության բաժնի չափով:

9.1. Չվաստակած ապահովագրավճարների պահուստում վերաապահովագրողների մասնակցության բաժինը հաշվարկվում է հետևյալ բանաձևով`

 

ԲՎi= ԱՊi * (ԱՎi-ԿՊi) / ՀԱi,

որտեղ`

ԲՎi-ն`  i -րդ պայմանագրի գծով վերաապահովագրողների մասնակցության բաժինն է,

ԱՊi-ն` i-րդ պայմանագրի գծով ձևավորված չվաստակած ապահովագրավճարների պահուստի մեծությունն է,

ԱՎi-ն` i-րդ պայմանագրի գծով վերաապահովագրությանը հաշվեգրված ապահովագրավճարի չափն է,

ԿՊi-ն` i-րդ պայմանագրի գծով վերաապահովագրողից ստացված (ստացվելիք) կոմիսիոն պարգևավճարի չափն է,

ՀԱi-ն` i-րդ պայմանագրի գծով հաշվեգրված ապահովագրավճարի չափն է:

9.2. Ապահովագրողին ներկայացված, սակայն դեռևս չվճարված պահանջների պահուստում վերաապահովագրողների մասնակցության բաժինը վերաապահովագրողի կողմից վճարման ենթակա գումարների (հատուցումների) մասն է:

10. Կյանքի ապահովագրության յուրաքանչյուր պայմանագրի (վկայագրի) գծով կյանքի ապահովագրություն իրականացնող ընկերությունը պարտավոր է ձևավորել պահուստ, որի մեծությունը պետք է առնվազն հավասար լինի այդ պայմանագրի դիմաց փաստացի մուտք եղած ապահովագրավճարների չափին: Եթե կյանքի ապահովագրության որևէ վկայագրի գծով ձևավորված պահուստի մեծությունը բացասական է, ապա այդ մեծությունը լիազորված պետական կառավարման մարմին ներկայացնելու նպատակով պետք է հավասարեցվի զրոյի:

11. Կյանքի ապահովագրության պահուստների մեծությունը կարող է որոշվել հետևյալ բանաձևով`

 

Պկ j =Պս * (100+0,25 * Գտ)/100 + Ահ . (100+0,125*Գտ)/100 - Ագ

 

որտեղ՝

Պկj-ն` հաշվետու ամսաթվի դրությամբ կյանքի ապահովագրության պահուստների մեծությունն է` յ-րդ պայմանագրով,

j-ն` կյանքի ապահովագրության գործող պայմանագիրն է,

Պս-ն` կյանքի ապահովագրության պահուստների մեծությունն է նախորդ հաշվետու ժամանակաշրջանի հաշվետու ամսաթվի դրությամբ,

Ահ-ն` հաշվետու ժամանակաշրջանում ապահովագրության պայմանագրով (վկայագրով) նախատեսված ապահովադրի կողմից վճարման ենթակա ապահովագրավճարների չափն է,

Գտ-ն` տվյալ տեսակի կյանքի ապահովագրության սակագների հաշվարկման ժամանակ ներդրումների եկամտաբերության տարեկան նորմատիվային չափն է` տոկոսային արտահայտությամբ, որը սահմանվում է որպես Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից թողարկված պետական պարտատոմսերի եկամտաբերության ցուցանիշ՝ ելնելով ապահովագրության պայմանագրի տևողությունից՝ համապատասխանաբար կիրառելով տվյալ պահին շրջանառության մեջ գտնվող կարճաժամկետ, միջին ժամկետ և երկարաժամկետ պետական պարտատոմսերի տոկոսադրույքները (պետական պարտատոմսերի երկրորդային շուկայում նախորդ օրվա դրությամբ ձևավորված միջին տոկոսադրույք),

Ագ-ն` հաշվետու ժամանակաշրջանում վճարված ապահովագրական գումարների մեծությունն է` j -րդ պայմանագրով:

Կյանքի ապահովագրության պահուստի մեծությունը հաշվարկվում է որպես կյանքի ապահովագրության բոլոր պայմանագրերի (վկայագրերի) գծով հաշվարկված ապահովագրական պահուստի հանրագումար (N 4 հավելված):

Տվյալ տեսակի կյանքի ապահովագրության սակագների հաշվարկման ժամանակ ներդրումների եկամտաբերության տարեկան նորմատիվային չափը հիմնավորող համապատասխան փաստաթղթերը կցվում են N 4 հավելվածի համաձայն կատարված հաշվարկներին:

12. Ապահովագրողի կյանքի ապահովագրության պահուստների մեծությունը կարող է նվազեցվել Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն լիազորված պետական կառավարման մարմնի կողմից հուսալի ճանաչված վերաապահովագրություն իրականացնողի, իսկ համատեղ ապահովագրության դեպքում` մյուս ապահովագրողի կողմից ստանձնած պարտավորության (վճարվելիք ապահովագրական գումարի) չափով` պայմանով, որ նրանց կողմից այդ պարտավորությունների կատարման համար ձևավորված են համարժեք պահուստներ:

13. Ապահովագրողը կարող է ապահովագրական պահուստների հաշվարկն իրականացնել իր ապահովագրական ռիսկերը վերաապահովագրող` լիազորված պետական կառավարման մարմնի կողմից հուսալի ճանաչված վերաապահովագրություն իրականացնողի օգնությամբ:

14. Ապահովագրական պահուստների հաշվարկման համար ապահովագրողը լիազորված պետական կառավարման մարմնի համաձայնությամբ կարող է կիրառել որևէ ակտուարի կամ ակտուարական ընկերության կողմից հաստատված համապատասխան մեթոդաբանություն:

15. Լիազորված պետական կառավարման մարմինը սույն կարգի 4-րդ և 14-րդ կետերով նախատեսված համաձայնությունը կամ համաձայնություն չտալու վերաբերյալ առարկությունը տալիս է ներկայացվող փաստաթղթերը սահմանված կարգով մուտքագրվելուց հետո 15-օրյա ժամկետում: Այդ ժամկետում գրավոր չպատասխանելու դեպքում համաձայնությունը համարվում է տրված:

16. Ապահովագրողը պետք է իր մոտ պահպանի սույն կարգում նշված համապատասխան հավելվածների համաձայն կատարված ապահովագրական պահուստների հաշվարկները:

17. Ապահովագրողն օրենքով սահմանված ժամկետներում ֆինանսական հաշվետվությունների հետ միասին լիազորված պետական կառավարման մարմին է ներկայացնում ապահովագրական պահուստների վերաբերյալ եռամսյակային հաշվետվություն, որը պետք է պարունակի տեղեկատվություն հաշվետու օրվա դրությամբ ձևավորված ապահովագրական պահուստների չափի մասին` համաձայն N 5 հավելվածի:

18. Ապահովագրական պահուստներին համարժեք միջոցների տեղաբաշխումը կարգավորվում է օրենքով և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված առանձին վերցված ակտիվների համարժեքության նորմատիվով:


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2005 թվականի
դեկտեմբերի 9-ի N 2146-Ն որոշման

Ձև

ՉՎԱՍՏԱԿՎԱԾ ԱՊԱՀՈՎԱԳՐԱՎՃԱՐԻ ՊԱՀՈՒՍՏԻ ՀԱՇՎԱՐԿ

(հազ. դրամ)

Ապահովա-գրության պայմանագիրը (վկայագիրը),
տեսակը, համարը

Պայմա-նագրով (վկայագրով) նախա-տեսված ամբողջ ապահովա-գրավճարի չափը

Պայմանագրի (վկայագրի)  գործողության ժամկետը
(օրերով)

Պայմանագրի (վկայագրի)  ուժի մեջ մտնելու պահից մինչև հաշվետու ամսաթիվն ընկած ժամանակա-հատվածը (օրերով)

Պայմանագրի (վկայագրի)
դեռևս չլրացած օրերի թիվը
5=(3-4)

ՀՀ օրենս-դրության համաձայն չվաստակված ապահովա-գրավճարների պահուստից կատարվող նվազե-ցումների չափը

Չվաստակած
ապահովա-գրավճարի չափը
7=(2*5/3)-6

1

2

3

4

5

6

7

1.

           

2.

           

.....

           

Ընդամենը

 

-

-

-

   

___________________________________________

(կազմակերպության պատասխանատու անձի անունը, ազգանունը, ստորագրությունը)


_____ __________________ 200 թ.


Կ.Տ.

 


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

 

 

Հավելված N 3
ՀՀ կառավարության 2005 թվականի
դեկտեմբերի 9-ի N 2146-Ն որոշման

Ձև

ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ, ՍԱԿԱՅՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՂԻՆ ՉՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՊԱՀՈՒՍՏԻ (ՏՉՊ) ՀԱՇՎԱՐԿ` 2 ԵՎ ԱՎԵԼԻ ՏԱՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԾԱՎԱԼԱԾ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՂԻ ՀԱՄԱՐ

(հազ. դրամ)

Ապահովագրական պատահարի տեղի ունենալու ժամանակա-շրջանը

Ապահովագրական պատահարի մասին տեղեկանալու ժամանակաշրջանը

 
 

հաշվետու եռամսյակ

հաշվետու եռամսյակին նախորդող եռամսյակ

հաշվետու եռամսյակին նախորդող երկրորդ եռամսյակ

հաշվետու եռամսյակին նախորդող երրորդ  եռամսյակ

հաշվետու եռամսյակին նախորդող չորրորդ եռամսյակ

հաշվետու եռամսյակին նախորդող հինգերորդ եռամսյակ

հաշվետու եռամսյակին նախորդող վեցերորդ եռամսյակ

հաշվետու եռամսյակին նախորդող յոթերորդ եռամսյակ

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

Հաշվետու եռամսյակին նախորդող եռամսյակ

 ա 

 

-

-

-

-

-

-

-

-

Հաշվետու եռամսյակին նախորդող երկրորդ եռամսյակ

բ

   

-

-

-

-

-

-

-

Հաշվետու եռամսյակին նախորդող երրորդ եռամսյակ

գ

     

-

-

-

-

-

-

Հաշվետու եռամսյակին նախորդող չորրորդ եռամսյակ

դ

       

-

-

-

-

-

Հաշվետու եռամսյակին նախորդող հինգերորդ եռամսյակ

ե

         

-

-

-

-

Հաշվետու եռամսյակին նախորդող վեցերորդ եռամսյակ

զ

           

-

-

-

Հաշվետու եռամսյակին նախորդող յոթերորդ եռամսյակ

է

             

-

-

Հաշվետու եռամսյակին նախորդող ութերորդ եռամսյակ

ը

               

-

Ընդամենը

թ

գումարը ա3-ից ը3

գումարը
բ4-ից ը4

գումարը
գ5-ից ը5

գումարը
դ6-ից ը6

գումարը
ե7-ից ը7

գումարը
զ8-ից ը8

գումարը
է9-ի և ը9

ը10

գումարը
թ3-ից թ10

ՏՉՊ-ի մեծությունը

ժ

-

-

-

-

-

-

-

-

թ11 / 8

___________________________________________

(կազմակերպության պատասխանատու անձի անունը, ազգանունը, ստորագրությունը)

_____ __________________ 200 թ.


Կ.Տ.

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

 

Հավելված N 4
ՀՀ կառավարության 2005 թվականի
դեկտեմբերի 9-ի N 2146-Ն որոշման

 

Ձև

ԿՅԱՆՔԻ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԱՀՈՒՍՏԻ ՀԱՇՎԱՐԿԸ

(հազ. դրամ)

Ապահովա-գրության պայմանա-գրերը (վկայա-գրերը)

Նախորդ հաշվետու ժամանակա-շրջանի հաշվետու ամսաթվի դրությամբ կյանքի ապահովա-գրության պահուստների մեծությունը

Նախորդ հաշվետու ժամանակաշրջանում տվյալ տեսակի կյանքի ապահովագրության սակագների հաշվարկման ժամանակ ներդրումների եկամտաբերության տարեկան նորմատիվային չափը` տոկոսային արտահայտությամբ

Հաշվետու ժամանակաշրջանում ապահովագրության պայմանագրով (վկայագրով) նախատեսված ապահովադրի կողմից վճարման ենթակա ապահովագրավճարների չափը

Հաշվետու ժամանակաշրջանում տվյալ տեսակի կյանքի ապահովագրության սակագների հաշվարկման ժամանակ ներդրումների եկամտաբերության տարեկան նորմատիվային չափը` տոկոսային արտահայտությամբ

Հաշվետու ժամանակա-շրջանում վճարված ապահովագրա-կան գումարների մեծությունը

ՀՀ օրենսդրության համաձայն կյանքի ապահովա-գրության պահուստից կատարվող նվազեցումների չափը

Հաշվետու ամսաթվի դրությամբ կյանքի ապահովագրության պահուստների մեծությունը

(8)=(2)*(100+ 0.25*(3))/100+ (4)*(100+0,125*(5))/100-(6)-(7)

1

2

3

4

5

6

7

8

1.

 

 

 

 

 

 

 

2.

 

 

 

 

 

 

 

.....

 

 

 

 

 

 

 

Ընդամենը

 

-

 

-

 

 

 

___________________________________________

(կազմակերպության պատասխանատու անձի անունը, ազգանունը, ստորագրությունը)


_____ __________________ 200 թ.


Կ.Տ.

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

 

Հավելված N 5
ՀՀ կառավարության 2005 թվականի
դեկտեմբերի 9-ի N 2146-Ն որոշման


Ձև

 

_______________________________________________

(ընկերության անվանումը, գտնվելու վայրը, կապի միջոցները)

 

Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ԼԻԱԶՈՐՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ
ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՊԱՀՈՒՍՏՆԵՐԻ ՉԱՓԻ ՄԱՍԻՆ

 

ժամանակաշրջանը ________________________

 

ա. Չվաստակված ապահովագրավճարի պահուստ

Ապահովագրական պահուստի չափը
(հազ. դրամ)

1.

Ոչ կյանքի ապահովագրություն

 

1.1.

   

.....

   
 

Հանրագումարը

 

բ. Պահանջների (վնասների) պահուստ

 

1.

   

1.1.

   

.....

   
 

Հանրագումարը

 

- Ներկայացված, սակայն դեռևս չվճարված պահանջների պահուստներ

 

1.

Ոչ կյանքի ապահովագրություն

 

1.1.

   

.....

   
 

Հանրագումարը

 

- Տեղի ունեցած, սակայն դեռևս չներկայացված պահանջների պահուստներ

 

1.

Ոչ կյանքի ապահովագրություն

 

1.1

   

.....

   
 

Հանրագումարը

 

գ. Այլ պահուստներ (ըստ տեսակների)

 

1.

Ոչ կյանքի ապահովագրություն

 

1.1.

   

.....

   
 

Հանրագումարը

 

Կյանքի ապահովագրության պահուստներ

 

2.

Կյանքի ապահովագրություն

 

2.1.

   

.....

   
 

Հանրագումարը

 

___________________________________________

(կազմակերպության պատասխանատու անձի անունը, ազգանունը, ստորագրությունը)

_____ __________________ 200 թ.


Կ.Տ.

 

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
13.07.2006, N 987-Ն 12.08.2006, N 2146-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան