ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 նոյեմբերի 1999 թվականի, N 32
քաղ. Երևան
«ՇԻՆԱՐԱՐ» ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԿՈՈՊԵՐԱՏԻՎԻՆ ՓՈՔՐ ՀԷԿ-Ի ԿԱՌՈՒՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի զ) և 15-րդ հոդվածի ա) կետերը և ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի 1998 թ. օգոստոսի 28-ի N 39 որոշմամբ սահմանված կարգը, ՀՀ էներգետիկայի հանձնաժողովը որոշում է`
1. Բավարարել Վանաձորի «Շինարար» արտադրական կոոպերատիվի ներկայացրած հայտը և տրամադրել Լոռու մարզի Ամրակից գյուղի տարածքում, Կամենկա-Վանաձոր ջրատարի վրա, փոքր ՀԷԿ-ի կառուցման լիցենզիա` 1 տարի գործողության ժամանակով:
ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի նախագահ` |
Վ. Մովսեսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|