«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
23 փետրվարի 2000 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 փետրվարի 2000 թվականի N 82
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՓԱԽՍՏԱԿԱՆԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՀԱՅՑՈՂԻՆ ՄԻԱՆՎԱԳ ՆՊԱՍՏ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Փախստականների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10 հոդվածի «բ» կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության տարածքում փախստականի կարգավիճակ հայցողին միանվագ նպաստ տրամադրելու կարգը (կցվում է):
2. Հայաստանի Հանրապետության տարածքում փախստականի կարգավիճակ հայցողին տրամադրվող միանվագ նպաստի չափը սահմանել 10000 դրամ:
(2-րդ կետը փոփ. 05.08.04 N 1131-Ն)
3. Հայաստանի Հանրապետության տարածքում փախստականի կարգավիճակ հայցողին տրամադրվող միանվագ նպաստի համար անհրաժեշտ ֆինանսական միջոցները նախատեսել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչության «Հատուկ կացարան» պետական հիմնարկի պահպանման ծախսերի նախահաշվում:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Սարգսյան |
|
Հաստատված է | |
|
1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության տարածքում փախստականի կարգավիճակ հայցողին «Փախստականի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10 հոդվածի «բ» կետով նախատեսված միանվագ նպաստ տրամադրելու կարգը:
2. Հայաստանի Հանրապետության տարածքում փախստականի կարգավիճակ հայցողին միանվագ նպաստը տրամադրվում է դրամական նպաստի տեսքով:
3. Միանվագ դրամական նպաստը տրամադրվում է Հայաստանի Հանրապետության տարածքում փախստականի կարգավիճակ հայցողին իր կեցության հետ կապված ծախսերը հոգալու նպատակով` մինչև նրա կարգավիճակի վերաբերյալ որոշման ընդունումը:
4. 14 տարին լրացած` Հայաստանի Հանրապետության տարածքում փախստականի կարգավիճակ հայցողը միանվագ դրամական նպաստ ստանալու համար պետք է հատուկ կացարան տեղափոխվելուց հետո 10-օրյա ժամկետում ներկայացնի դիմում:
14 տարին չլրացած անձանց համար միանվագ նպաստ ստանալու մասին դիմումը տրվում է նրանց ծնողների կամ այլ օրինական ներկայացուցիչների կողմից:
5. 14 տարին չլրացած անձանց միանվագ դրամական նպաստը տրվում է նրանց ծնողներին կամ այլ օրինական ներկայացուցիչներին:
6. Հայաստանի Հանրապետության տարածքում փախստականի կարգավիճակ հայցողին միանվագ դրամական նպաստը տրամադրվում է նրան հատուկ կացարանում գտնվելու ժամանակահատվածում:
(6-րդ կետը փոփ. 05.08.04 N 1131-Ն)
7. (կետն ուժը կորցրել է 05.08.04 N 1131-Ն)
8. Եթե փախստականի կարգավիճակ հայցողը բնակություն է հաստատել այլ կացարանում (ազգականների մոտ, հյուրանոցում, վարձակալությամբ և այլն), ապա նրան միանվագ դրամական նպաստը տրամադրվում է նրա փախստականի կարգավիճակ ստանալու մասին դիմումի քննարկման ժամանակահատվածում:
(8-րդ կետը լրաց. 03.03.05 N 209-Ն)
(կարգը փոփ. 05.08.04 N 1131-Ն, լրաց. 03.03.05 N 209-Ն)