Գլխավոր տեղեկություն
Համար
N 3
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.02.2002-30.09.2004)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2002.02.11/3(89) Հոդ.16
Ընդունող մարմին
Էներգետիկայի կարգավորող հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
28.01.2002
Ստորագրող մարմին
Էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
28.01.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.02.2002
Ուժը կորցնելու ամսաթիվ
30.09.2004

600.0003.28.01.02

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

28 հունվարի 2002 թ.
ք. Երևան

N 3

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԵՏԻԿԱԿԱՆ ՇՈՒԿԱՅԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԲԱՐԵՓՈԽՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածը, 17-րդ հոդվածի զ) ենթակետը, 39-րդ հոդվածը և 59-րդ հոդվածի 4-րդ կետը, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովը որոշում է՝

1. Սահմանել էլեկտրաէներգետիկական շուկայի կառուցվածքի բարեփոխման նպատակները.

ա) էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտում մրցակցային շուկայի աստիճանական զարգացումը, որը հիմք կհանդիսանա էլեկտրաէներգետիկական համակարգի գործունեության արդյունավետության բարձրացման համար և կխթանի`

- էլեկտրաէներգիայի արտադրության կառուցվածքի օպտիմալացումը և ծախսերի կրճատումը,

- էլեկտրաէներգիայի արտադրության տնտեսական արժեքն արտացոլող սակագների ձևավորումը և էլեկտրաէներգիայի սպառման ռեժիմների օպտիմալացումը,

- մրցակցային շուկայի զարգացմանը համընթաց՝ կարգավորման շրջանակների աստիճանական սահմանափակումը,

- հեռանկարում տարածաշրջանային էլեկտրաէներգետիկական շուկային ինտեգրման նախադրյալների ստեղծումը.

բ) էլեկտրաէներգետիկական շուկայի այնպիսի կառույցների և գործունեության կանոնների ներդրում, որոնք կապահովեն`

- շուկայի մասնակիցների գործունեության և, մասնավորապես, առևտրային գործառույթների, թափանցիկությունը,

- էլեկտրաէներգետիկական համակարգում ֆինանսական հոսքերի կառավարման գործում ընկերությունների ինքնուրույնության բարձրացումը,

- էլեկտրաէներգիայի մեծածախ վաճառողների և գնորդների միջև ուղղակի ֆինանսական պատասխանատվությունը,

- գնված էլեկտրաէներգիայի և մատուցված ծառայությունների դիմաց վճարումների բարձր կարգապահությունը,

- էներգետիկայի բնագավառի ընկերությունների ֆինանսական կայունությունը, որը նախադրյալներ կստեղծի դրանց մասնավորեցման և ներդրումների ներգրավման համար,

- էլեկտրաէներգետիկական համակարգի հուսալիությունը և անվտանգությունը,

- ՀՀ էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի կողմից էլեկտրաէներգետիկական շուկայի գործունեության և լիցենզիաների պայմանների արդյունավետ վերահսկողությունը և շուկայի մասնակիցների ու սպառողների շահերի հավասարակշռումը,

- շուկայի մասնակիցների դերի մեծացումը՝ էլեկտրաէներգետիկական շուկայի գործունեության կանոնակարգման, կոորդինացման և հսկողության ոլորտներում,

- էլեկտրաէներգետիկական շուկայի մասնակիցների համար շուկա մուտք գործելու հավասար իրավունքը.

գ) համապատասխան շուկայական կառույցների, դրանց գործունեության իրավական դաշտի ձևավորմանը, էլեկտրաէներգիայի հաշվառման տեխնիկական համակարգի զարգացմանը և էլեկտրաէներգիայի հաշվեկշռող շուկայի ձևավորմանը համընթաց, աստիճանաբար անցում ուղիղ պայմանագրերով շուկայի:

2. Որպես էլեկտրաէներգիայի մեծածախ մրցակցային շուկային անցման սկզբնական փուլ՝ ստեղծել էլեկտրաէներգիայի մեծածախ պարտադիր միացյալ շուկա, որը կգործի հետևյալ հիմնական սկզբունքներով.

- շուկայի բոլոր մասնակիցների (էլեկտրաէներգիա արտադրող, հաղորդող և բաշխող ընկերություններ) կողմից էլեկտրաէներգիայի մեծածախ պարտադիր շուկայի ստեղծումը՝ միացյալ (ընդհանուր) պարտադիր պայմանագրի կնքման միջոցով, որով սահմանվում են շուկայի մասնակիցների էլեկտրաէներգետիկական շուկայում գործելու իրավունքներն ու պարտականությունները,

- շուկայի մասնակիցների միջև կնքվող միացյալ պայմանագիրը Հայաստանի Հանրապետության ներքին շուկայի կարիքների համար էլեկտրաէներգիայի և հզորության առուվաճառքի միակ պայմանագիրն է (արտադրող, հաղորդող և բաշխող ընկերությունների միջև կնքվող),

- էլեկտրաէներգիայի արտահանման, ներմուծման և փոխանակման (զուգահեռ աշխատանքի) պայմանագրերը կնքում է ՀՀ էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի կողմից լիցենզավորված կազմակերպությունը՝ միացյալ պայմանագրով և շուկայի այլ կանոններով սահմանված կարգով,

- էլեկտրաէներգիա արտադրող, հաղորդող, բաշխող, ներմուծող և արտահանող ընկերությունները հանձնաժողովի կողմից լիցենզավորված համապատասխան կազմակերպությունների հետ կնքում են էլեկտրաէներգիայի մեծածախ պարտադիր շուկայի գործունեությունն ապահովող համակարգային ընդհանուր ծառայությունների մատուցման պայմանագրեր,

- էլեկտրաէներգիայի մեծածախ պարտադիր շուկայի կառավարումը և պլանավորումը իրականացվում են շուկայի մասնակիցների (դրանց միության) մասնակցությամբ մշակված և ՀՀ էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի կողմից հաստատված շուկայի կանոններով,

- ֆինանսական հոսքերի կառավարումն իրականացվում է շուկայի կանոններով և պայմանագրով ամրագրված ալգորիթմով ու կարգերով՝ հատուկ բանկի (շուկայի բանկիրի) միջոցով, առանց որևէ արտաքին միջամտության:

3. Հաստատել էլեկտրաէներգիայի մեծածախ պարտադիր միացյալ շուկայի ներդրման աշխատանքների ժամանակացույցը (կցվում է):

4. Առաջարկել էլեկտրաէներգիա արտադրող, հաղորդող և բաշխող ընկերություններին՝ մեկամսյա ժամկետում հիմնադրել էլեկտրաէներգետիկական շուկայի մասնակիցների միություն (ԷՇՄՄ):

5. Առաջարկել ՀՀ էներգետիկայի նախարարությանը՝ աջակցել էլեկտրաէներգետիկական շուկայի մասնակիցների միության հիմնադրման աշխատանքներին:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

ՀՀ էներգետիկայի կարգավորող

հանձնաժողովի նախագահ՝

Վ. Մովսիսյան

 

 

Հաստատված է

ՀՀ էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի

2002 թվականի հունվարի 28-ի N 3 որոշմամբ

 

Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց ՈՒ Յ Ց

 

Էլեկտրաէներգիայի պարտադիր մեծածախ շուկայի ներդրման աշխատանքների

Աշխատանքի անվանումը Նախագծի մշակման ժամկետը ՀՀ ԷԿՀ կողմից որոշման ընդունման ժամկետը
1 2 3
1. Շուկայի կառուցվածքը և գործառույթները 05.02.02 15.02.02
2. Շուկայի մասնակիցների միջև կնքվող միացյալ պայմանագիր 01.03.02 22.03.02
3. Շուկայի ընդհանուր ծառայությունների մատուցման (կարգավարական, հաշվարկային, պայմանագրային, շուկայի բանկիրի) պայմանագրեր 22.03.02 12.04.02
4. Հաշվառման և հաշվարկային ծառայության իրականացման կարգեր 26.04.02 10.05.02
5. Ֆինանսական հոսքերի կառավարման (ֆոնդերի վարչարարության) կարգ 26.04.02 10.05.02
6. Համակարգի շահագործման կարգ 26.04.02 17.05.02
7. Էլեկտրական ցանցին միացման կարգ 26.04.02 17.05.02
8. Արտադրող, հաղորդող և բաշխող ընկերությունների լիցենզիաների վերանայում 15.03.02 29.03.02
9. Շուկային մատուցվող ծառայությունների լիցենզիաներ 15.03.02 29.03.02
10. Շուկային մատուցվող ծառայությունների սակագների (վճարների) սահմանման որոշում 15.03.02 29.03.02
11. Շուկայի մասնակիցների կողմից միացյալ պայմանագրի կնքում և գրանցում ԷԿՀ-ի կողմից - 07.06.02
12. Շուկային մատուցվող ծառայությունների լիցենզիաների տրամադրում համապատասխան կազմակերպություններին - 17.05.02
13. Շուկայի բանկիրի (ֆոնդերի վարչարարի) ընտրություն և ծառայությունների մատուցման պայմանագրի կնքում - 10.05.02
14. Շուկայի գործունեության հետագա կանոնակարգման համար անհրաժեշտ այլ նորմատիվ-իրավական փաստաթղթերի ցանկը և մշակման ժամանակացույցը 15.03.02 -
15. Շուկայի ներդրման հետ կապված՝ պետական կառավարման մարմինների իրավասությանը վերաբերող (դրանց կողմից լուծման ենթակա) հիմնախնդիրների վերաբերյալ առաջարկությունների ներկայացում 22.02.02 -