Գլխավոր տեղեկություն
Համար
N 1006-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (29.12.2005-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2003.05.29/30(265) Հոդ.1600
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
23.12.2005
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
23.12.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.12.2005


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

23 դեկտեմբերի 2005 թվականի N 1006-Ն


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 2-Ի N 498-Ն  ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2004 թվականի օգոստոսի 2-ի «Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի խորհրդի աշխատակարգը, անհատական կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի ապրիլի 10-ի N 267 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին»  N 498-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

որոշման N 2 հավելվածով հաստատված Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի խորհրդի կազմում`

ա) «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ» բառերով.

բ) «Տ. Մուկուչյան - ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ» բառերը փոխարինել «Գ. Մալխասյան - ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2005 թ. դեկտեմբերի 23
Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան