Գլխավոր տեղեկություն
Համար
N 48-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.06.2005-25.11.2006)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2005.06.01/14(191) Հոդ.157
Ընդունող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
29.04.2005
Ստորագրող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
29.04.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.06.2005
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2019

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
17 մայիսի 2005 թ.
Պետական գրանցման թիվ 60005192

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

29 ապրիլի 2005 թ
ք. Երևան

 N 48-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ (ՀԶՈՐՈՒԹՅԱՆ) ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ (ԱՐՏԱԴՐՈՂ-ԱՐՏԱՀԱՆՈՂ) ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԵՎ  ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ ԼՐԱՑՈՒՑԻՉ (ՀԱՇՎԵԿՇՌՈՂ) ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի է) կետը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հաստատել՝

ա) էլեկտրաէներգիայի (հզորության) առուվաճառքի (արտադրող-արտահանող) պայմանագրի օրինակելի ձևը (հավելված N 1).

բ) էլեկտրաէներգիայի առուվաճառքի լրացուցիչ (հաշվեկշռող) պայմանագրի օրինակելի ձևը (հավելված N 2):

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀՀ հանրային ծառայությունները
կարգավորող հանձնաժողովի
նախագահ`
 
Ռ. Նազարյան

Հավելված N 1

Հաստատված է
ՀՀ հանրային ծառայությունները
կարգավորող հանձնաժողովի
2005 թվականի ապրիլի 29-ի
N 48-Ն որոշմամբ

Պ Ա Յ Մ Ա Ն Ա Գ Ի Ր

ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ (ՀԶՈՐՈՒԹՅԱՆ) ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ
(արտադրող-արտահանող)

 ____   _____________ 200_ թվական

ք._______________________

_____________________________________________________________
(արտադրող ընկերության անվանումը)
_____________________________________________________________,
 
այսուհետ՝  Վաճառող, ի դեմս ___________________________________________

_____________________________________________________________,
(պաշտոնը,  անունը, ազգանունը)

ղեկավարվելով ընկերության կանոնադրությամբ, գործունեության լիցենզիայով, Հայաստանի

Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով, մի կողմից, և

 _____________________________________________________________,
(ընկերության անվանումը)
այսուհետ՝  Գնորդ, ի դեմս _____________________________________________

______________________________________________________________,
(պաշտոնը,  անունը, ազգանունը)

ղեկավարվելով ընկերության կանոնադրությամբ, գործունեության լիցենզիայով, Հայաստանի

Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով, մյուս կողմից, այսուհետ համատեղ

կոչվելով Կողմեր, կնքեցին սույն պայմանագիրը (այսուհետ՝ Պայմանագիր) հետևյալի մասին.

1. Պայմանագրում օգտագործված հասկացությունները

Բաշխող՝ էլեկտրաէներգիայի (հզորության) բաշխման գործունեության լիցենզիա ունեցող իրավաբանական անձ.

 

Հաղորդող՝ էլեկտրաէներգիայի (հզորության) հաղորդման գործունեության լիցենզիա ունեցող իրավաբանական անձ.

 

Համակարգի օպերատոր` էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի լիցենզիա ունեցող իրավաբանական անձ.

 

Հանձնաժողով` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով.

 

Հաշվարկային ամիս՝ ժամանակահատված, որի գործողությունը սկսվում է օրացուցային ամսվա առաջին օրվա ժամը 0000 -ին և ավարտվում է վերջին օրվա ժամը 2400 -ին.

 

Հաշվարկային կենտրոն` էլեկտրաէներգետիկական շուկային հաշվարկային կենտրոնի ծառայության մատուցման լիցենզիա ունեցող իրավաբանական անձ:

 

2. Պայմանագրի առարկան

 

2.1 Վաճառողը  վաճառում, իսկ Գնորդը գնում է էլեկտրաէներգիա (հզորություն)` Պայմանագրով սահմանված կարգով:
 

3. Վաճառքի սակագինը

 

3.1 Էլեկտրաէներգիայի (հզորության) վաճառքի սակագինը սահմանում է Հանձնաժողովը: Օրենքով սահմանված կարգով էլեկտրաէներգիան (հզորությունը) կարող է վաճառվել հանձնաժողովի սահմանած սակագնից ավելի ցածր գնով: Էլեկտրաէներգիայի (հզորության) վաճառքի գինը ամրագրվում է N 1 հավելվածում:

3.2 Հանձնաժողովի կողմից սակագնի փոփոխման դեպքում նոր սակագինը ուժի մեջ է մտնում Հանձնաժողովի սահմանած ժամկետից: Նման դեպքում Կողմերը պարտավոր են համապատասխան փոփոխություններ կատարել N 1 հավելվածում:
 

4. Կողմերի պարտականությունները

 

4.1 Կողմերը պարտավորվում են ղեկավարվել «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, այլ օրենքներով և իրավական ակտերով, Պայմանագրով, գործունեության լիցենզիայով, Հանձնաժողովի ընդունած իրավական ակտերով:

4.2 Վաճառողը պարտավորվում է.

ա) ապահովել էլեկտրաէներգիայի (հզորության) առաքումը Գնորդին իր սահմանազատման (առաքման) կետերում.

բ) անհապաղ տեղեկացնել Գնորդին, Հաղորդողին, Բաշխողին և Հաշվարկային կենտրոնին իր էլեկտրակայանքներում տեղադրված առևտրային հաշվառքի սարքերի խափանման (թերությունների) մասին և ոչ ուշ, քան 48 ժամվա ընթացքում Գնորդի մասնակցությամբ վերացնել այն՝ Գնորդի հետ համատեղ կազմված համապատասխան ակտերը ներկայացնելով Հաշվարկային կենտրոնին: Նշված ժամանակահատվածում առևտրային հաշվառքի սարքերով չհաշվառված էլեկտրաէներգիայի քանակությունը հաշվառվում է Հանձնաժողովի 2004 թվականի սեպտեմբերի 16-ի N 110-Ն որոշմամբ հաստատված «Էլեկտրաէներգիայի (հզորության) հաշվառման կարգի» 2.3 կետի համաձայն.

գ) Բաշխողի հետ կնքել էլեկտրաէներգիայի առուվաճառքի լրացուցիչ (հաշվեկշռող) պայմանագիր՝ իր կողմից հաղորդման կամ բաշխման ցանց առաքված և արտահանված էլեկտրաէներգիայի քանակները հաշվեկշռելու համար:

4.3 Գնորդը պարտավորվում է.

ա) գնել Վաճառողի առաքած էլեկտրաէներգիան (հզորությունը) և վճարել դրա համար` Պայմանագրով սահմանված կարգով.

բ) արտահանվող էլեկտրաէներգիայի (հզորության) բեռնվածքի օրական գրաֆիկում փոփոխություն նախատեսելու դեպքում, մինչև Հաշվարկային ամսվան նախորդող ամսի 20-ը, Վաճառողի և Համակարգի օպերատորի համաձայնեցմանը ներկայացնել էլեկտրաէներգիայի (հզորության) բեռնվածքի օրական գրաֆիկի փոփոխման վերաբերյալ հայտը, որի հիման վրա կնքվում է համաձայնագիր:
 

5. Էլեկտրական էներգիայի (հզորության) հաշվառումը

 

5.1 Վաճառողի կողմից Գնորդին առաքված էլեկտրաէներգիան (հզորությունը) հաշվառում է Հաշվարկային կենտրոնը` Հանձնաժողովի 2004 թվականի նոյեմբերի 16-ի N 149-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետությունից էլեկտրական էներգիայի արտահանման» և 2004 թվականի սեպտեմբերի 16-ի N 110-Ն որոշմամբ հաստատված «Էլեկտրաէներգիայի (հզորության) հաշվառման» կարգերի համաձայն:

5.2 Հաշվարկային ամսվա վերջի դրությամբ հաշվառքի սարքերի տվյալների հիման վրա Հաշվարկային կենտրոնը կազմում է վճարման ենթակա էլեկտրաէներգիայի (հզորության) վերաբերյալ ակտը և ներկայացնում Կողմերի ստորագրմանը մինչև Հաշվարկային ամսվան հաջորդող ամսվա_________ -ը:
 

6. Վճարման կարգը

 

6.1 Վճարման ենթակա էլեկտրաէներգիայի (հզորության) վերաբերյալ ակտը (հավելված N 4) ստորագրելուց հետո մինչև Հաշվարկային ամսվան հաջորդող ամսի 15-ը Վաճառողն իր կողմից առաքված էլեկտրաէներգիայի (հզորության) համար կազմում է հաշիվ-ապրանքագիր և ներկայացնում Գնորդին։

6.2 Գնորդը Հաշվարկային ամսվա ընթացքում գնված էլեկտրաէներգիայի (հզորության)  դիմաց վճարումը կատարում է մինչև Հաշվարկային ամսվան հաջորդող ամսի 25-ը։
 

7. Կողմերի պատասխանատվությունը

 

7.1 Պայմանագրային պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում Կողմերը պատասխանատվություն են կրում Պայմանագրով և Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով:

7.2 Պայմանագրի 6.2 կետում նշված վճարման ժամկետի խախտման դեպքում, Հաշվարկային ամսվան հաջորդող ամսի 30-ից Գնորդը վճարում է տույժ` յուրաքանչյուր ուշացված օրվա համար չվճարված գումարի 0.1 տոկոսի չափով: Ընդ որում, առաջնահերթության կարգով վճարվում է տույժը, ապա չվճարված գումարը:
 

8. Ֆորս մաժորային իրավիճակներ

 

8.1 Կողմերն ազատվում են պայմանագրային պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար պատասխանատվությունից, եթե դրանք հետևանք են արտակարգ և անկանխելի դեպքերի և հանգամանքների, որոնք ստեղծվել են Կողմերի կամքից անկախ, ներառյալ (սակայն չսահմանափակվելով դրանցով) բնական աղետները, բնության ուժերի արտասովոր ուժեղ դրսևորումները, ինչպես, օրինակ, ջրհեղեղները, երկրաշարժերը, փոթորիկները, պտտահողմերը, ինչպես նաև սաբոտաժային գործողություններ, ահաբեկչություններ, պատերազմներ, ապստամբություններ, հասարակական անկարգություններ, գործադուլներ, որոնք խոչընդոտում են Կողմերի գործունեությանը կամ հանգեցնում նրանց ստանձնած ցանկացած պարտավորության կատարման ձգձգման կամ դադարեցման՝ հակառակ նրանց գործադրված ջանքերի՝ խուսափելու, թուլացնելու կամ վերացնելու այդ ուժերի ազդեցությունը:

8.2 Կողմերը պարտավոր են վերոհիշյալ վիճակների մասին անհապաղ տեղեկացնել միմյանց՝ նշելով դրանց հետևանքների վերացման հնարավոր ժամկետները:
 

9. Լրացուցիչ պայմաններ

 

9.1 Ներքին պահանջարկի ապահովման նպատակով Համակարգի օպերատորը` Հանձնաժողովի 2004 թվականի նոյեմբերի 16-ի N 149-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետությունից էլեկտրական էներգիայի արտահանման կարգի» համաձայն՝ անհրաժեշտության դեպքում դադարեցնում է էլեկտրամատակարարումը Գնորդին` այդ մասին տեղեկացնելով Կողմերին:

9.2 Կողմերը պարտավոր են Պայմանագրի պատճենները տրամադրել Հաշվարկային կենտրոնին, Համակարգի օպերատորին և Բաշխողին:
 

10. Տարաձայնությունների լուծումը

 

10.1 Պայմանագրի առնչությամբ Կողմերի միջև ծագած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով, իսկ Կողմերից մեկի գրավոր դիմումի դեպքում՝ Հանձնաժողովի միջնորդությամբ՝ նրա կողմից սահմանված կարգով։ Սույն պայմանը չի սահմանափակում Կողմերի իրավունքը՝ վեճերը լուծելու դատական կարգով։

10.2 Եթե տարաձայնության առարկան Հաշվարկային կենտրոնի կողմից ներկայացված վճարման ենթակա էլեկտրաէներգիայի (հզորության) վերաբերյալ ակտն է, ապա ցանկացած դեպքում Կողմերը պարտավոր են ստորագրել այդ ակտը, իսկ Գնորդը պարտավոր է կատարել վճարումը, որից հետո միայն լուծել տարաձայնությունը։ Տարաձայնություն ունեցող կողմը պարտավոր է վճարման ենթակա էլեկտրաէներգիայի (հզորության) վերաբերյալ ստորագրած ակտին կցել հատուկ կարծիք։
 

11. Այլ պայմաններ

______________________________________________________________

______________________________________________________________

______________________________________________________________

 

 

12. Պայմանագրի գործողության ժամկետը ԵՎ փոփոխման կարգը

 

12.1 Պայմանագիրն ուժի մեջ է մտնում Հանձնաժողովում գրանցման պահից և գործում է մինչև 200__թվականի__________:

12.2 Պայմանագիրը կարող է փոփոխվել փոխադարձ համաձայնությամբ: Փոփոխված պայմանագիրը ուժի մեջ է մտնում Հանձնաժողովում գրանցման պահից:

12.3 Հանձնաժողովի կողմից էլեկտրաէներգիայի (հզորության) առուվաճառքի (արտադրող-արտահանող) պայմանագրի նոր օրինակելի ձև հաստատելու կամ գործող օրինակելի ձևում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու դեպքում Կողմերը պարտավոր են Հանձնաժողովի սահմանած ժամկետում կնքել նոր պայմանագիր կամ համապատասխան փոփոխություններ կամ լրացումներ կատարել գործող պայմանագրերում՝ ներկայացնելով դրանք Հանձնաժողովի գրանցմանը։ Պայմանագիրն ուժի մեջ է մտնում Հանձնաժողովում գրանցվելու պահից։    

12.4 Պայմանագիրը կազմված է 3 օրինակից՝ մեկական Կողմերի և Հանձնաժողովի համար:
 

13. Պայմանագրի անբաժանելի մաս կազմող հավելվածների ցանկը

 

Հավելված N 1  Էլեկտրաէներգիայի (հզորության) գնի մասին համաձայնագիր

Հավելված N 2 Էլեկտրաէներգիայի նախնական չափաքանակների և պայմանագրային հզորության մասին համաձայնագիր

Հավելված N 3 Վաճառողի սահմանազատման (առաքման) և էլեկտրաէներգիայի հաշվառման կետերի մասին համաձայնագիր

Հավելված N 4 Վճարման ենթակա էլեկտրաէներգիայի (հզորության) վերաբերյալ ակտ

 

14. Կողմերի գտնվելու վայրը ԵՎ հաշվարկային համարները

 

Վաճառող`
գտնվելու վայրը __________________
Հ/հ  _________________________
Հեռախոս
Ֆաքս
Գործունեության լիցենզիա N
Ղեկավար

Գնորդ՝
գտնվելու վայրը __________________
Հ/հ  _________________________
Հեռախոս
Ֆաքս
Գործունեության լիցենզիա N
Ղեկավար


____________________________
(ստորագրություն, անուն, ազգանուն)

Կ.Տ.


____________________________
(ստորագրություն, անուն, ազգանուն)

Կ.Տ.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով

Գրանցված է ___ _____________200__թվականի

 

Գրանցման N _______

 

Պատասխանատու________________________

 

(ստորագրություն, անուն, ազգանուն)

 

Կ.Տ

    

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հավելված N 1
էլեկտրաէներգիայի (հզորության)
առուվաճառքի (արտադրող-արտահանող)
200__թվականի ______ ____
N__ պայմանագրի

 

Հ ա մ ա ձ ա յ ն ա գ ի ր

 

էլեկտրաէներգիայի (հզորության) գնի մասին

 

1. Սույն համաձայնագրով Գնորդը և Վաճառողը փոխադարձ համաձայնությամբ սահմանում են էլեկտրական էներգիայի (հզորության) հետևյալ սակագնային դրույքները.

 

էլեկտրական էներգիայի դրույքը՝ ___________ դրամ/կՎտժ.

 

հզորության ամսական վճարը՝ __________       դրամ/կՎտ:

 

2. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից Վաճառողի համար հաստատված գործող  սակագինը հետևյալն է.

 

էլեկտրական էներգիայի դրույքը՝ ___________ դրամ/կՎտժ.

 

հզորության ամսական վճարը՝ ___________      դրամ/կՎտ:

 

3. Էլեկտրաէներգիայի (հզորության) գինը ուժի մեջ է մտնում 200_ թվականի  __________ ____ -ից և գործում է մինչև 200_ թվականի  __________ ____ -ը:

 

4. Հզորության ամսական վճարը լրացվում է այն դեպքում, երբ էլեկտրաէներգիայի մատակարարումը իրականացվում է էլեկտրաէներգիայի արտադրության տարեկան պլանում չներգրավված և Բաշխողի կողմից չպատվիրված արտադրող հզորությունների հաշվին:

 

 

ՎԱՃԱՌՈՂ

______________________
(պաշտոն, ստորագրություն, անուն, ազգանուն)


__ ___________200__թվական

Կ.Տ.

ԳՆՈՐԴ

______________________
(պաշտոն, ստորագրություն, անուն, ազգանուն)


__ ___________200__թվական

Կ.Տ.


Հավելված N 2
էլեկտրաէներգիայի (հզորության)
առուվաճառքի (արտադրող-արտահանող)
200__թվականի ______ ____
N__ պայմանագրի

Հ ա մ ա ձ ա յ ն ա գ ի ր

էլեկտրաէներգիայի նախնական չափաքանակների եվ պայմանագրային հզորության մասին

1. Սույն համաձայնագրով Գնորդը և Վաճառողը փոխադարձ համաձայնությամբ սահմանում են արտահանվող էլեկտրաէներգիայի նախնական չափաքանակները և պայմանագրային հզորությունների հետևյալ մակարդակները.

  Ակտիվ հզորություն (կՎտ) Էլեկտրաէներգիայի գնման
նախնական չափաքանակներ
(կՎտժ)
  Պայմանագրային Տնօրինելի
Հունվար       
Փետրվար       
Մարտ       
Ապրիլ       
Մայիս       
Հունիս       
Հուլիս       
Օգոստոս       
Սեպտեմբեր       
Հոկտեմբեր       
Նոյեմբեր       
Դեկտեմբեր      

2. Եթե որևէ ամսվա ընթացքում նախատեսվում են ակտիվ հզորության պայմանագրային պատրաստականության տարբեր մակարդակներ, ապա աղյուսակում նշվում են այդ մակարդակները (կՎտ) և դրանց տևողությունները (օր):

3. Սույն համաձայնագրի 1-ին կետում նշված աղյուսակում լրացված էլեկտրաէներգիայի գնման նախնական չափաքանակները չեն հանդիսանում պայմանագրային մեծություն:

4. Պայմանագրային հզորություն սյունակը լրացվում է այն դեպքում, երբ էլեկտրաէներգիայի մատակարարումը իրականացվում է էլեկտրաէներգիայի արտադրության տարեկան պլանում չներգրավված և Բաշխողի կողմից չպատվիրված արտադրող հզորությունների հաշվին:

 

ՎԱՃԱՌՈՂ

______________________
(պաշտոն, ստորագրություն, անուն, ազգանուն)


__ ___________200__թվական

Կ.Տ.

ԳՆՈՐԴ

______________________
(պաշտոն, ստորագրություն, անուն, ազգանուն)


__ ___________200__թվական

Կ.Տ.


 

Համաձայնեցված է
ՀԱՄԱԿԱՐԳԻ ՕՊԵՐԱՏՈՐ
______________________
(պաշտոն, ստորագրություն, անուն, ազգանուն)

__ _________200__թվական       Կ.Տ.







 

Հավելված N 3
էլեկտրաէներգիայի (հզորության)
առուվաճառքի (արտադրող-արտահանող)
200__թվականի ______ ____
N__ պայմանագրի

Հ ա մ ա ձ ա յ ն ա գ ի ր

Վաճառողի սահմանազատման (առաքման) եվ էլեկտրաէներգիայի հաշվառման կետերի մասին

1. _____________________ -ի (Վաճառող)  սահմանազատման (առաքման) կետերն են.

 

2. Առևտրային և վերստուգիչ հաշվառքի կետերը

 

Առևտրային
հաշվառքի
սարքերի
տեղադրման
վայրերը
Առևտրային
հաշվառքի
սարքերի
համարը
Հոսանքի և լարման
տր-ների փոխարկման
գործակիցները
Վերահսկիչ
հաշվառքի
սարքերի
տեղադրման
վայրերը,
N և տեսակը
Հոսանքի և լարման
տր-ների փոխարկման
գործակիցները
Kհտ Kլտ Kհտ .Kլտ Kհտ Kլտ Kհտ .Kլտ
                 
                 
                  
                 

 

 

Առևտրային հաշվառքի սարքերը տնօրինում և սպասարկում է ___________

__________________________ -ը:

 

Վերստուգիչ հաշվառքի սարքերը տնօրինում և սպասարկում է ___________

__________________________ -ը:

 

 

 

ՎԱՃԱՌՈՂ

______________________
(պաշտոն, ստորագրություն, անուն, ազգանուն)


__ ___________200__թվական

Կ.Տ.

ԳՆՈՐԴ

______________________
(պաշտոն, ստորագրություն, անուն, ազգանուն)


__ ___________200__թվական

Կ.Տ.


 

Համաձայնեցված է
ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ

______________________
(պաշտոն, ստորագրություն, անուն, ազգանուն)

__ _________200__թվական

Կ.Տ.







Հավելված N 4
էլեկտրաէներգիայի (հզորության)
առուվաճառքի (արտադրող-արտահանող)
200__թվականի ______ ____
N__ պայմանագրի

Ա Կ Տ

Վճարման ենթակա էլեկտրաէներգիայի (հզորության) վերաբերյալ

Գնորդ_________________________________________________________

Վաճառող_______________________________________________________

Հաշվարկային ժամանակաշրջան ___  _________ 200__թվականից  մինչև __  _____ 200_թվականը

Ընդամենը առաքված էլեկտրական էներգիայի քանակությունը՝   _________ կՎտժ

Գնորդ__________________________________________________________

Վաճառող________________________________________________________

Հաշվարկային ժամանակաշրջան ___  _________ 200__թվականից մինչև __  _____ 200_թվականը

Վճարման ենթակա հզորությունները

___  _________ 200__թ. մինչև __  _____ 200_թ. ______կՎտ
___  _________ 200__թ. մինչև __  _____ 200_թ._______կՎտ
___  _________ 200__թ. մինչև __  _____ 200_թ. ______ կՎտ

Հիմքը___________________________________________________________

_______________________________________________________________

Վճարման ենթակա հզորության սյունակը լրացվում է այն դեպքում, երբ էլեկտրաէներգիայի մատակարարումը իրականացվում է էլեկտրաէներգիայի արտադրության տարեկան պլանում չներգրավված և Բաշխողի կողմից չպատվիրված արտադրող հզորությունների հաշվին:

ՎԱՃԱՌՈՂ

______________________
(պաշտոն, ստորագրություն, անուն, ազգանուն)


___ ___________200__թվական

Կ.Տ.

ԳՆՈՐԴ

______________________
(պաշտոն, ստորագրություն, անուն, ազգանուն)


___ ___________200__թվական

Կ.Տ.

ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ

______________________
(պաշտոն, ստորագրություն, անուն, ազգանուն)

___ _________200__թվական

Կ.Տ.







Հավելված N 2

Հաստատված է
ՀՀ հանրային ծառայությունները
կարգավորող հանձնաժողովի
2005 թվականի ապրիլի 29-ի
N 48-Ն որոշմամբ

Պ Ա Յ Մ Ա Ն Ա Գ Ի Ր_ _ _ _ _ _ _

ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ ԼՐԱՑՈՒՑԻՉ (ՀԱՇՎԵԿՇՌՈՂ)

 ____   _____________ 200_ թվական

ք._______________________

_____________________________________________________________
(էլեկտրաէներգիայի (հզորության) բաշխման գործունեության լիցենզիա ունեցող ընկերության անվանումը)
_____________________________________________________________,
 
այսուհետ՝  Վաճառող, ի դեմս ___________________________________________

_____________________________________________________________,
(պաշտոնը,  անունը, ազգանունը)

ղեկավարվելով ընկերության կանոնադրությամբ, գործունեության լիցենզիայով, Հայաստանի

Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով, մի կողմից, և

 _____________________________________________________________,
(էլեկտրաէներգիայի (հզորության) արտադրության գործունեության լիցենզիա ունեցող ընկերության անվանումը)

այսուհետ՝  Գնորդ, ի դեմս _____________________________________________

______________________________________________________________,
(պաշտոնը,  անունը, ազգանունը)

ղեկավարվելով ընկերության կանոնադրությամբ, գործունեության լիցենզիայով, Հայաստանի

Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով, մյուս կողմից, այսուհետ համատեղ

կոչվելով Կողմեր, կնքեցին սույն պայմանագիրը (այսուհետ՝ Պայմանագիր) հետևյալի մասին.

1. Պայմանագրում օգտագործված հասկացությունները

Հանձնաժողով` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով.

 

Հաշվարկային ամիս՝ ժամանակահատված, որի գործողությունը սկսվում է օրացուցային ամսվա առաջին օրվա ժամը 0000 -ին և ավարտվում է վերջին օրվա ժամը 2400-ին.

 

Հաշվարկային կենտրոն` էլեկտրաէներգետիկական շուկային հաշվարկային կենտրոնի ծառայության մատուցման լիցենզիա ունեցող իրավաբանական անձ.

 

Արտահանող` Հայաստանի Հանրապետությունից էլեկտրաէներգիայի (հզորության)  արտահանման լիցենզիա ունեցող իրավաբանական անձ.

Համակարգի օպերատոր՝ էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի լիցենզիա ունեցող իրավաբանական անձ:
 

2. Պայմանագրի առարկան

 

2.1 Վաճառողը վաճառում, իսկ Գնորդը գնում է էլեկտրաէներգիա՝ Պայմանագրով սահմանված կարգով:
 

3. Վաճառքի սակագինը

 

3.1 Էլեկտրաէներգիայի վաճառքի համար գործում է նույն սակագնային դրույքը, ինչը սահմանված է Հանձնաժողովի կողմից՝ Գնորդից Վաճառողին առաքված էլեկտրաէներգիայի համար: Օրենքով սահմանված կարգով էլեկտրաէներգիան կարող է վաճառվել Հանձնաժողովի սահմանած սակագնից ավելի ցածր գնով: Էլեկտրաէներգիայի վաճառքի գինը ամրագրվում է N 1 հավելվածում:

3.2 Հանձնաժողովի կողմից սակագնի փոփոխման դեպքում  նոր սակագինը ուժի մեջ է մտնում Հանձնաժողովի սահմանած ժամկետից։ Նման դեպքում Կողմերը պարտավոր են համապատասխան փոփոխություններ կատարել N 1 հավելվածում:
 

4. Կողմերի պարտականությունները

 

4.1 Կողմերը պարտավորվում են ղեկավարվել «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, այլ օրենքներով և իրավական ակտերով, սույն պայմանագրով, գործունեության լիցենզիայով, Հանձնաժողովի ընդունած իրավական ակտերով:

4.2 Կողմերը պարտավորվում են Պայմանագրի պատճենները տրամադրել Հաշվարկային կենտրոնին և Համակարգի օպերատորին:

4.3 Վաճառողը պարտավորվում է վաճառել էլեկտրաէներգիա՝ հաղորդման կամ բաշխման ցանց առաքված և արտահանված էլեկտրաէներգիայի քանակները հաշվեկշռելու համար:

4.4 Գնորդը պարտավորվում է.

ա) գնել Վաճառողի վաճառած էլեկտրաէներգիան՝ հաղորդման կամ բաշխման ցանց առաքված և արտահանված էլեկտրաէներգիայի քանակները հաշվեկշռելու համար,

բ) յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսի __________-ը Հաշվարկային կենտրոնի տվյալների հիման վրա Վաճառողին ներկայացնել տեղեկանք իր կողմից Արտահանողին _______________ առաքած էլեկտրաէներգիայի քանակի վերաբերյալ:
 

5. Էլեկտրական էներգիայի հաշվառումը

 

5.1 Հաշվեկշռող էլեկտրաէներգիայի քանակը հաշվառում է Հաշվարկային կենտրոնը:

5.2 Վաճառողի կողմից Գնորդին առաքած էլեկտրաէներգիայի քանակությունը որոշվում է Հանձնաժողովի 2004 թվականի նոյեմբերի 16-ի N 149-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետությունից էլեկտրական էներգիայի արտահանման կարգի» 16-րդ կետի համաձայն:

5.3 Առաքված էլեկտրաէներգիայի հաշվառումը Հաշվարկային կենտրոնը կատարում է Կողմերի միջև կնքված էլեկտրաէներգիայի (հզորության) առուվաճառքի (10 ՄՎտ և ավելի տեղակայված հզորություն ունեցող արտադրող-բաշխող) պայմանագրի N 3 հավելվածում ամրագրված հաշվառքի սարքերից ստացված հաշվառման տվյալների հիման վրա:

5.4 Հաշվարկային ամսվա վերջի դրությամբ հաշվառքի սարքերի տվյալների հիման վրա Հաշվարկային կենտրոնը կազմում է վճարման ենթակա էլեկտրաէներգիայի վերաբերյալ ակտը և ներկայացնում է Կողմերի ստորագրմանը մինչև Հաշվարկային ամսվան հաջորդող
ամսվա_________ -ը:
 

6. Վճարման կարգը

 

6.1 Հաշվարկային կենտրոնի կազմած վճարման ենթակա էլեկտրաէներգիայի վերաբերյալ ակտը (հավելված N 2) ստորագրելուց հետո, մինչև Հաշվարկային ամսվան հաջորդող ամսի 15-ը՝ Վաճառողն իր կողմից վաճառված էլեկտրաէներգիայի համար կազմում է հաշիվ-ապրանքագիր և ներկայացնում Գնորդին։

6.2 Գնորդը Հաշվարկային ամսվա ընթացքում գնված էլեկտրաէներգիայի դիմաց վճարումը կատարում է մինչև Հաշվարկային ամսվան հաջորդող ամսի 25-ը։
 

7. Կողմերի պատասխանատվությունը

 

7.1 Պայմանագրային պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում Կողմերը պատասխանատվություն են կրում Պայմանագրով և Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով:

7.2 Պայմանագրի 6.2 կետում նշված վճարման ժամկետի խախտման դեպքում, Հաշվարկային ամսվան հաջորդող ամսի 30-ից Գնորդը վճարում է տույժ` յուրաքանչյուր ուշացված օրվա համար չվճարված գումարի 0.1 տոկոսի չափով: Ընդ որում, առաջնահերթության կարգով վճարվում է տույժը, ապա չվճարված գումարը:
 

8. Տարաձայնությունների լուծումը

 

8.1 Պայմանագրի առնչությամբ Կողմերի միջև ծագած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով, իսկ Կողմերից մեկի գրավոր դիմումի դեպքում՝ Հանձնաժողովի միջնորդությամբ՝ նրա կողմից սահմանված կարգով։ Սույն պայմանը չի սահմանափակում Կողմերի իրավունքը՝ վեճերը լուծելու դատական կարգով։

8.2 Եթե տարաձայնության առարկան Հաշվարկային կենտրոնի կողմից ներկայացված վճարման ենթակա էլեկտրաէներգիայի վերաբերյալ ակտն է, ապա ցանկացած դեպքում Կողմերը պարտավոր են ստորագրել այդ ակտը, իսկ Գնորդը պարտավոր է կատարել վճարումը, որից հետո միայն լուծել տարաձայնությունը։ Տարաձայնություն ունեցող կողմը պարտավոր է վճարման ենթակա էլեկտրաէներգիայի վերաբերյալ ստորագրած ակտին կցել հատուկ կարծիք։ 

9. Այլ պայմաններ

______________________________________________________________
______________________________________________________________
______________________________________________________________

10. Պայմանագրի գործողության ժամկետը ԵՎ փոփոխման կարգը

10.1 Պայմանագիրն ուժի մեջ է մտնում Հանձնաժողովում գրանցման պահից և գործում է մինչև 200__թվականի__________:

10.2 Պայմանագիրը կարող է փոփոխվել փոխադարձ համաձայնությամբ: Փոփոխված պայմանագիրը ուժի մեջ է մտնում Հանձնաժողովում գրանցման պահից:

10.3 Հանձնաժողովի կողմից էլեկտրաէներգիայի առուվաճառքի լրացուցիչ (հաշվեկշռող) պայմանագրի նոր օրինակելի ձև հաստատելու կամ գործող օրինակելի ձևում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու դեպքում Կողմերը պարտավոր են Հանձնաժողովի սահմանած ժամկետում կնքել նոր պայմանագիր կամ համապատասխան փոփոխություններ կամ լրացումներ կատարել գործող պայմանագրերում՝ ներկայացնելով դրանք Հանձնաժողովի գրանցմանը։ Պայմանագիրն ուժի մեջ է մտնում Հանձնաժողովում գրանցվելու պահից։    

10.4 Պայմանագիրը կազմված է 3 օրինակից՝ մեկական Կողմերի և Հանձնաժողովի համար:
 

11. Պայմանագրի անբաժանելի մաս կազմող հավելվածների ցանկը

 

Հավելված N 1  Էլեկտրաէներգիայի գնի մասին համաձայնագիր

Հավելված N 2 Վճարման ենթակա էլեկտրաէներգիայի վերաբերյալ ակտ


12. Կողմերի գտնվելու վայրը ԵՎ հաշվարկային համարները


Վաճառող`
գտնվելու վայրը __________________
Հ/հ  _________________________
Հեռախոս
Ֆաքս
Գործունեության լիցենզիա N
Ղեկավար

Գնորդ՝
գտնվելու վայրը __________________
Հ/հ  _________________________
Հեռախոս
Ֆաքս
Գործունեության լիցենզիա N
Ղեկավար

____________________________
(ստորագրություն, անուն, ազգանուն)

Կ.Տ.

____________________________
(ստորագրություն, անուն, ազգանուն)

Կ.Տ.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով

Գրանցված է ___  _____________200__թվականի

 

Գրանցման N _______

 

Պատասխանատու________________________

 

(ստորագրություն, անուն, ազգանուն)

 

Կ.Տ

    

 

 

 

 

 

 

 

 

 


Հավելված N 1
էլեկտրաէներգիայի առուվաճառքի
լրացուցիչ (հաշվեկշռող)
200__թվականի ______ ____
N__ պայմանագրի

Հ ա մ ա ձ ա յ ն ա գ ի ր

էլեկտրաէներգիայի գնի մասին

1. Սույն համաձայնագրով Գնորդը և Վաճառողը փոխադարձ համաձայնությամբ սահմանում են էլեկտրական էներգիայի հետևյալ սակագնային դրույքը՝  դրամ/կՎտժ.

 

2. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից Գնորդի համար սահմանված էլեկտրական էներգիայի սակագնային դրույքը կազմում է՝  դրամ/կՎտժ.

 

3. Էլեկտրաէներգիայի գինը ուժի մեջ է մտնում 200_ թվականի_________  ____ -ից և գործում է մինչև 200_ թվականի  __________  ____ -ը:

 


ՎԱՃԱՌՈՂ

______________________
(պաշտոն, ստորագրություն, անուն, ազգանուն)


___ ___________200__թվական

Կ.Տ.

ԳՆՈՐԴ

______________________
(պաշտոն, ստորագրություն, անուն, ազգանուն)


___ ___________200__թվական

Կ.Տ.


Հավելված N 2
էլեկտրաէներգիայի առուվաճառքի
լրացուցիչ (հաշվեկշռող)
200__թվականի ______ ____
N__ պայմանագրի

 

Ա Կ Տ

Վճարման ենթակա էլեկտրաէներգիայի վերաբերյալ

 

Գնորդ_________________________________________________________

 

Վաճառող_______________________________________________________

 

Հաշվարկային ժամանակաշրջան ___ _________ 200__թվականից  մինչև ___ _____ 200_թվականը

 

Ընդամենը առաքված էլեկտրական էներգիայի քանակությունը՝   _________ կՎտժ

 

 

 

ՎԱՃԱՌՈՂ
______________________
(պաշտոն, ստորագրություն, անուն, ազգանուն)


___ ___________200__թվական

Կ.Տ.

ԳՆՈՐԴ

______________________
(պաշտոն, ստորագրություն, անուն, ազգանուն)


___ ___________200__թվական

Կ.Տ.


 

ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ

______________________
(պաշտոն, ստորագրություն, անուն, ազգանուն)

___ _________200__թվական

Կ.Տ.







Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան