Գլխավոր տեղեկություն
Համար
N 2077-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (29.12.2005-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2002.05.29/16(191) Հոդ. 1563
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
01.12.2005
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
05.12.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
12.12.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.12.2005

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 12 դեկտեմբերի 2005 թ.


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

1 դեկտեմբերի 2005 թվականի N 2077-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 1-Ի N 939-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ  ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 1-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության և Համաշխարհային բանկի միջև աղքատության կրճատմանն աջակցության երկրորդ վարկի առաջընթացն ապահովելու միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 939-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`

որոշմամբ հաստատված` աղքատության կրճատման աջակցության երկրորդ վարկի առաջընթացն ապահովելու 2005 թվականի որոշ միջոցառումների ծրագրի 17-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.


« 
 
Միջոցառման նպատակը     Միջոցառման անվանումը  Պատասխանատու կատարողը  Ժամկետը
Պետական ոչ առևտրային կազմակերպությունների նկատմամբ վերահսկողության արդյունավետության բարձրացում   17


 «Լիազորված մարմինների կողմից պետական ոչ առևտրային կազմակերպությունների հաշվետվական կարգապահության ապահովման կարգը հաստատելու մասին»
ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը 
ՀՀ ֆինանսների
և էկոնոմիկայի նախարարություն 
2005 թ.
նոյեմբերի
3-րդ
տասնօրյակ
»:


2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ


Ա. Մարգարյան

 

 

2005 թ. դեկտեմբերի 5
Երևան